«Ռոսսելխոզնադզոր»-ն արգելել է Ադրբեջանից և Իրանից 105 տոննա միրգ ներկրել Ռուսաստան
ՌԴ անասնաբուժական և ֆիտոսանիտարական հսկողության «Ռոսսելխոզնադզոր» դաշնային ծառայության Դաղստանի Հանրապետության վարչության տեսուչներն Ադրբեջանից և Իրանից բերված մշակաբույսային արտադրանքի մի քանի խմբաքանակ հետ վերադարձնելու որոշում են կայացրել: Այդ մասին տեղեկացնում է Interfax.az-ը:
«Արգելված ապրանքների թվում է հայտնվել մոտ 74.5 տոննա ընդհանուր ծավալով սալորի չորս խմբաքանակ, ինչպես նաև՝ սև թեյի ու դեղձի մեկական խմբաքանակ՝ յուրաքանչյուրը 12.5 և 18.5 տոննա: Ռուսական շուկա մուտք չգործած ապրանքների ընդհանուր ծավալն ավելի քան 105 տոննա է»,- ասվում է «Ռոսսելխոզնադզոր»-ի հայտարարությունում:
Նշվում է, որ վարակված մշակաբույսային արտադրանքը հայտնաբերվել է ՌԴ պետական սահմանի դաղստանյան հատվածում՝ «Յարագ Կազմալյար» անցակետում:
Աղբյուրի հաղորդմամբ՝ մասնագետների ստուգումների արդյունքում դրանցում վտանգավոր մոլախոտ և մշակաբույսերին վնաս հասցնող արևելյան ցեց է հայտնաբերվել:
Այս բեռերի տերերը ենթարկվել են վարչական պատասխանատվության՝ ապրանքների ներմուծման վերաբերյալ օրենքները խախտելու համար:

















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
ՀՀ Կառավարության կազմը
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ