Ադրբեջանում դրոնների վաճառքով զբաղվող ընկերությունը կկանգնի դատարանի առջեւ
Իսրայելի պետական դատախազությունը մտադիր է դատական հայց ներկայացնել իսրայելական Aeronautics Defense Systems (ADS) ընկերության դեմ՝ Ադրբեջանում ցույցերի ժամանակ հայկական զորքերի դեմ դրոնների կիրառման համար:
Գործի քննության նախաշեմին դատախազությունը հայտարարել է, որ պատրաստվում է մեղադրանքներ ներկայացնել անօդաչուների արտադրությամբ զբաղվող ընկերության ներկայացուցիչներին: Մասնավորապես, դատարան պետք է ներկայանան ընկերության գլխավոր տնօրեն Ամոս Մատանը, նրա տեղակալ Մեիր Ռիզմովիչը, զարգացման գծով տնօրեն Խայիմ Խիվաշարը եւ մարքեթինգի տնօրեն Դեյվիդ Գոլդինը, հայտնում է The Times of Israel-ը: (https://www.timesofisrael.com/israeli-dronemaker-said-to-have-bombed-armenians-for-azerbaijan-faces-charges/)
Ընկերության վերոհիշյալ աշխատակիցները կասկածվում են խարդախության եւ զենքի արտահանման վերահսկողության մասին օրենքի խախտման համար:
Գործի հետաքննությունը սկսվել էր անցյալ տարվա սեպտեմբերին: Գործի մանրամասների հրապարակման վրա արգելք է դրված: Անցյալ տարվա օգոստոսին ընկերությունը զրկվել էր «կարեւոր հաճախորդին» Orbiter 1K ինքնաթիռներ մատակարարելու արտոնագրից:
Times of Israel-ի հոդվածում նշվում է, որ, որպես կանոն, իսրայելական ռազմական ձեռնարկություններն ուղիղ կերպով իրենց հաճախորդներին չեն նշում: Սակայն հայտարարությունից կարելի կռահել, որ հաճախորդը Ադրբեջանն է: Իսրայելական պարբերականը նաեւ նշում է, որ 2016 թվականին Ադրբեջանն իրսայելական արտադրության Harop անօդաչու կամիկաձե է օգտագործել ավտոբուսի վրա հարձակման ժամանակ, որի հետեւանքով 7 հայ էր սպանվել:

















































Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը կկայանա փետրվարի 28-29-ը Բեռլինում. ԱԳՆ խոսնակ
ԱՄՆ-ն «ձեռքերը լվացել է» Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացից. Արթուր Խաչատրյան
Ալիևը պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա
Ադրբեջանն ու Ղազախստանը համատեղ վարժանքներ կանցկացնեն
«Ռոյթերզ». «Մոսկվան լարվածություն է բորբոքել հօգուտ Ադրբեջանի»
Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
ՀՀ Կառավարության կազմը
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ