ԱՄՆ-ն կոչ է արել Թուրքիային հրաժարվել S-400 հակահրթիռային պաշտպանության համակարգերի գնումից
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամների պատվիրակությունը Թուրքիա կատարած այցի ընթացքում կոչ է արել Անկարային հրաժարվել Ռուսաստանից S-400 հակահրթիռային պաշտպանության համակարգերի գնումից, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով Hurriyet-ը:
Նախօրեին Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունում աղբյուրը հայտնել էր, որ պատվիրակությունը խորհրդարանում բանակցություններ է անցկացրել եւ այցելել է Թուրքիայի Պետական օդային տիեզերական արդյունաբերության ընկերություն (TAI, մասնակցում է հինգերորդ սերնդի F-35 կործանիչների մշակմանը): Աղբյուրի համաձայն՝ նրանք այցելել են Իզմիր քաղաքում НАТО ցամաքային զորքերին եւ Ինջիրլիկ քաղաքում գտնվող ավիաբազան:
Ինչպես գրում է Hurriyet-ը, թուրքական խորհրդարանականների հետ բանակցությունների ժամանակ ամերիկյան կողմը կոչ է արել հրաժարվել S-400-ի գնումից՝ հինգերորդ սերնդի ամերիկյան F-35 կործանիչների ստացումը երաշխավորելու համար: Անկարան իր հերթին պնդել է քարոզիչ Ֆաթուլահ Գյուլենի կողմնակիցների դեմ պայքարի շարունակմանը, որին թուրքական իշխանությունները մեղադրում են 2016 թվականի հուլիսին հեղաշրջման փորձ կազմակերպելու համար:

















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
ՀՀ Կառավարության կազմը
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ