Փայլանը փորձել է թույլ չտալ Հրանտ Դինքի որդու ձերբակալումը․ նոր մանրամասներ Ստամբուլում ոստիկանների հետ բախումից (տեսանյութ)
Նախօերին Ստամբուլում «Շաբաթօրյա մայրերի» ակցիայի ժամանակ ոստիկաններին դիմակայած հայազգի պատգամավոր Կարո Փայլանը փորձել է պաշտպանել ու թույլ չտալ Հրանտ Դինքի որդու՝ Արատ Դինքի ձերբակալումը։ Փայլանի ու նրա մի քանի կուսակիցների ջանքերի շնորհիվ ոստիկաններին, ի վերջո, չի հաջողվել բաժանմունք տանել Արատ Դինքին։
Ինչպես գրում է Ստամբուլում գործող հայկական պարբերականներից «Ակօսը», ոստիկանները ձերբակալել են ակցիայի 47 մասնակցի, նրանք, սակայն, այսօր արդեն ազատության մեջ են։
Նշենք, որ Փայլանի հետ միասին Արատ Դինքի ձերբակալության խոչընդոտել են ընդդիմադիր Ժողովրդադեմոկրատական կուսակցության պատգամավորներից Ահմեդ Շըքը, Սերփիլ Քեմալբայը և Հյուդա Քայան։
Հայտնի է, որ «Շաբաթօրյա մայրերի» ակցիայի անցկացման համար կազմակերպիչները քաղաքապետարանից թույլտվություն չեն ունեցել, այնուամենայնիվ, որոշել են իրականացնել նստացույցը։
«Շաբաթօրյա մայրերի» նախաձեռնությունն իրենից ներկայացնում է 1980-90-ական թվականներին՝ քրդական շարժման լարված ժամանակաշրջանում կալանավորված ու բանտերում անհայտ կորած կամ քաղաքական սպանությունների զոհ գնացած անձանց մայրերի բողոքի ակցիաներ, որոնք անցկացվում են 1995-ից ի վեր ամեն շաբաթ օր՝ Ստամբուլի Գալաթասարայի վարժարանի դիմաց։
Նախօրեին «Շաբաթօրյա մայրերի» 700-րդ ակցիան էր։

















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
ՀՀ Կառավարության կազմը
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ