Հայաստանում նոր կառավարության ձևավորումը կարող է խթան հանդիսանալ ԼՂ հակամարտության կարգավորման հարցում. Մերկել
Հայաստանում նոր կառավարության կազմավորումը կարող է խթան հանդիսանալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններում: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ նման կարծիք է հայտնել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ավարտին կայացած ասուլիսում:
«Հայաստանում նոր կառավարության ձևավորման փաստը կարող է խթան հանդիսանալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում, և Գերմանիան կարող է մասնակցել այդ գործընթացին», - ասել է Մերկելը: Վերջինս ընդգծել է, որ իր «երկիրը շահագրգռված է հակամարտության կարգավորման հարցում և իր ներդրումը կանի Մինսկի խմբի շրջանակներում»:
Մերկելը նշել է, որ Ադրբեջանի նախագահի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգության հարցերը:
«Մենք համամիտ ենք այն կարծիքի հետ, որ բոլոր հակամարտությունները, այդ թվում և այս տարածաշրջանում պետք է կարգավորվեն խաղաղ, բանակցային եղանակով», - շեշտել է կանցլերը:
Հիշեցնենք, որ նախօրեին Ա. Մերկելը Հայաստանում էր, դրան նախորդել է այցը Վրաստան:

















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
ՀՀ Կառավարության կազմը
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ