Բաքվում այցի ժամանակ Մերկելը հանդիպել է իրավապաշտպանների հետ
Բաքու կատարած պաշտոնական այցի ժամանակ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հանդիպել է իրավապաշտպանների, քաղաքացիական ակտիվիստների եւ հետաքննող լրագրողների հետ, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
Մերկելը նրանց հետ հանդիպել է Ադրբեջանի իշխանությունների հետ պաշտոնական բանակցություններից հետո:
Ֆեյսբուքյան իր էջում Խադիջա Իսմաիլովան գրել է, որ Մերկելի հետ հանդիպման ժամանակ պատմել է երկրի բարձրագույն ղեկավարությունում կոռուպցիոն սխեմաների, բանտերում խոշտանգումների, իրավապաշտպանների կանոնավոր ձերբակալությունների, ինչպես նաեւ լրագրողի եւ փաստաբանի աշխատանքի վտանգավորության մասին:
Դրանից մի քանի ժամ առաջ Մերկելը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հանդիպել էին երկու երկրների գործարարների հետ, որտեղ քննարկվել են երկկողմ համագործակցությունը, այդ թվում, էներգետիկ ոլորտում:

















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
ՀՀ Կառավարության կազմը
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ