Էրդողանի կուսակցության փոխնախագահը դավաճան է անվանել Աբդուլլահ Գյուլին
Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահ Համզա Դաղը դավաճան է անվանել երկրի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլին՝ գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ դուրս գալու համար, գրում է թուրքական T24 կայքը։
Նշենք, որ հունիսին կայացած նախագահական ընտրություններին ընդառաջ թուրքական «Երջանկություն» կուսակցությունը չէր բացառել, որ որպես երկրի նախագահի թեկնածու կարող է առաջադրել հենց Գյուլին։ Վերջինս թեև տևական ժամանակ չէր մեկնաբանում լուրերը, սակայն ի վերջո որոշեց չառաջադրել իր թեկնածությունը։ Այնուամենայնիվ՝ մինչ ընտրությունները նախկին նախագահն աչքի ընկավ Էրդողանի դեմ լուրջ քննադատություններով։
«Նա մեկն է, ով դավաճանեց մեր այս շարժմանը։ Մինչև վերջին պահը ձայն չէինք հանում՝ մտածելով, որ մեր մեծն է, կուսակցության համահիմնադիրն է։ Սակայն Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ թեկնածություն դնել մտքով անցկացրած մեկը դավաճան է», - ասել է Դաղը։
Անդրադառնալով Թուրքիայի տնտեսական խնդիրներին՝ թուրք քաղաքական գործիչը պնդել է, որ դոլարի դիմաց թուրքական լիրայի արժեզրկումը ոչ թե տնտեսական, այլ արտաքին քաղաքական խնդիրների արդյունք է, մինչդեռ Թուրքիան իրականում «աշխարհի ամենաարագ զարգացող երկիրն է»։

















































Թուրքիայում 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիա–Հունաստան սահմանին զինված բախում է տեղի ունեցել
Թուրքիայի ընդդիմադիր կուսակցապետի նկատմամբ հետաքննություն է սկսվել
Թուրքիայում 5․8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել․ կա 1 զnh և 69 տուժած
Զբոսաշրջիկները չեղարկում են դեպի Թուրքիա տուրերը՝ հնարավոր երկրաշարժերի պատճառով
Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
ՀՀ Կառավարության կազմը
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ