Թրքուհին չի կարողացել պատասխանել «Որտե՞ղ է գտնվում Չինական մեծ պարիսպը» հարցին
Ստամբուլի համալսարանի շրջանավարտ Սու Այհանը, մասնակցելով «Ով է ցանկանում դառնալ միլիոնատեր» հանրահայտ հեռուստախաղին, չի կարողացել պատասխանել պարզագույն հարցի, որը փաստացիորեն արդեն պարունակել է ճիշտ պատասխանը:
Ինչպես նշում է lenta.ru-ն, խոսքը «Որտե՞ղ է գտնվում Չինական մեծ պարիսպը» հարցի մասին է: Քսանվեցամյա աղջիկն ասել է, թե գիտի ճիշտ պատասխանը, սակայն այն ստուգելու համար ցանկանում է դիմել դահլիճի օգնությանը:
Հատկանշական է, որ դահլիճում ներկաներիր միայն 51%-ն է նշել, որ Չինական մեծ պարիսպը գտնվում է Չինաստանում: Մյուսները ենթադրել են, որ այն գտնվում է Հնդկաստանում, Ճապոնիայում, կամ Հարավային Կորեայում:
Խառնաշփոթի մեջ հայտնված աղջիկը որոշել է որպես օգնություն զանգահարել ընկերոջը, որը հայտարարել է, որ պարիսպն իսկապես գտնվում է Չինաստանում:
Աղբյուրը մանրամասնում է, որ հաջորդ հարցին աղջիկը սխալ պատասխան է տվել ու լքել հեռուստաշոուն:
Թուրքական լրատվամիջոցները, անդրադառնալով զավեշտալի դեպքին, ենթադրել են, որ խնդիրը ոչ թե մասնակցի տգիտությունն էր, այլ ինտելեկտուալ խաղի ժամանակ այսքան հեշտ հարցի հանդիպելու պատճառով առաջացած շփոթվածությունը:

















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
ՀՀ Կառավարության կազմը
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ