Ստամբուլի օդանավակայանում բախվել են երկու ուղեւորատար ինքնաթիռներ
Ստամբուլում Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում բախվել են երկու ուղեւորատար ինքնաթիռներ` Royal Air Maroc-ին պատկանող Boeing 787-ը եւ Turkish Airlines-ի Boeing 777-ը: Այս մասին հաղորդում է ՌԲԿ-ն՝ վկայակոչելով թուրքական լրատվամիջոցներին:
Թերթը գրում է, որ բախումը տեղի է ունեցել օդանավերի կայանատեղիում, երբ Royal Air Maroc-ի օդանավը շարժման ժամանակ թեւով դիպել է թուրքական Boeing-ի ֆյուզելյաժի հետեւի մասին:
Վերջինս կանգնած էր իր դարպասի մոտ եւ պատրաստվում էր Աթենք մեկնող ուղեւորներին ինքնաթիռ տեղափոխել: Royal Air Maroc-ի օդանավը պատրաստվում էր Նյու Յորք թռչել: Hurriyet-ի հաղորդմամաբ, Royal Air Maroc-ի ինքնթաթիռը պետք է Կասաբլանկա ուղեւորվեր:
Երկու ինքնաթիռները վնասված են, հիմա դրանք ուսումնասիրվում են մասնագետների կողմից: Միջադեպի հետաքննությունը սկսվել է: Վթարի հետեւանքով տուժածների մասին չի հաղորդվում: Թուրքական ավիաընկերության ուղեւորները Հունաստան կուղարկվեն մեկ այլ ինքնաթիռով:

















































Թուրքիայում 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիա–Հունաստան սահմանին զինված բախում է տեղի ունեցել
Թուրքիայի ընդդիմադիր կուսակցապետի նկատմամբ հետաքննություն է սկսվել
Թուրքիայում 5․8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել․ կա 1 զnh և 69 տուժած
Զբոսաշրջիկները չեղարկում են դեպի Թուրքիա տուրերը՝ հնարավոր երկրաշարժերի պատճառով
Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
ՀՀ Կառավարության կազմը
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ