Ադրբեջանում արգելափակված են APA Holding-ի կայքերը
Օգոստոսի 1-ից արգելափակված են APA Holding-ի մեջ մտնող լրատվական կայքերը՝ այդ թվում Ադրբեջանի ամենահայտնի լրատվական գործակալություններից մեկը համարվող APA-ն: Պաշտոնական պատճառների մասին չի հաղորդվում:
Meydan TV-ն հայտնում է, որ երեկ APA-ն հրապարակել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթը հայ-ադրբեջանական հարաբերությունների, ղարաբաղյան հակամարտության մասին, որը այլ գործակալությունների կողմից ևս արտատպվել է: Meydan TV-ի փոխանցմամբ՝ APA-ն Ալիևին է վերագրել «Մենք Հայաստանին ծնկի կբերենք» արտահայտությունը, որը նախագահի աշխատակազմը քիչ անց հերքել է՝ պնդելով, թե երկրի ղեկավարը նման հայտարարություն չի արել: Նախագահականի աշխատակազմի արձագանքից հետո լուրը կայքից հանվել է, և գործակալությունը ներողություն է խնդրել տեղի ունեցածի համար: Այդուհանդերձ, APA-ի կայքը մինչ այս պահը արգելափակված է:

















































Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը կկայանա փետրվարի 28-29-ը Բեռլինում. ԱԳՆ խոսնակ
ԱՄՆ-ն «ձեռքերը լվացել է» Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացից. Արթուր Խաչատրյան
Ալիևը պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա
Ադրբեջանն ու Ղազախստանը համատեղ վարժանքներ կանցկացնեն
«Ռոյթերզ». «Մոսկվան լարվածություն է բորբոքել հօգուտ Ադրբեջանի»
Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
ՀՀ Կառավարության կազմը
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ