Իրանը չի հրաժարվի նավթի արտահանումից. Ռոհանի
Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ իր երկիրը չի ուժեղացնի տարածաշրջանում լարվածությունը, բայց իրեն իրավունք է վերապահում նավթ արտահանել: Այդ մասին ասված է Իրանի նախագահի կայքում հրապարակված հայտարարությունում, գրում է ТАСС-ը:
«Իրանի Իսլամական Հանրապետությունը երբեք լարվածության չի ձգտել տարածաշրջանում և չի ցանկանում խնդիրներ ստեղծել միջազգային ավազաններում (որոնց միջոցով իրականացվում են ածխաջրածինների մատակարարումները), սակայն չի հրաժարվի նավթ արտահանելու իր իրավունքից»,- ասել է Ռոհանին:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 8-ին հայտարարել էր, որ Վաշինգտոնը դուրս է գալիս Իրանի միջուկային համաձայնագրից, որը կնքվել էր միջազգային միջնորդ «վեցյակի» (ՌԴ, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Չինաստան, Ֆրանսիա, Գերմանիա) և Իրանի միջև 2015-ին: Թրամփը հայտարարել էր նաև բոլոր պատժամիջոցների վերականգնման մասին, որոնց գործունեությունը դադարեցվել էր համաձայնագրի կնքումից հետո:
Վաշինգտոնի եվրոպական գործընկերները հայտարարել են, որ մտադիր են պահպանել Իրանի հետ գործարքի պայմանները:


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մինիոնները վերադառնում են
Մոռացված աստվածների զոհը. Գերմանիայում գտել են տղամարդու աճյուն՝ դաժան ծեսի հետքերով
Դարվինի հանելուկը, որի շուրջ 160 տարի գլուխ էին կոտրում, վերջապես պատասխան ստացավ
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում