Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում Հարկային էլեկտրոնային համակարգերը ժամանակավորապես կարող են անհասանելի լինել. ՊԵԿ Զելենսկին հայտնել է եռակողմ հանդիպման օրերը Քարաթափում Երևան-Մեղրի ճանապարհին․ փրկարարները քարերը հեռացրել են երթևեկելի հատվածից Վաշինգտոնը Նյու Դելիին տեղեկացրեցլ է, որ շուտով կարող է վերսկսել վենեսուելական նավթի գնումները Պայթյուն բնակարանում․ տուժածներ չկան Իսրայելի պաշտպանության բանակը հարվածներ է հասցրել Գազայի հատվածում Թրամփը որոշել է ԱՄՆ-ում հսկայական հաղթակամար կառուցել Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով հացահատիկ է ուղարկվել Հայաստան Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետին մեղադրանք է առաջադրվել և կասեցվել է պաշտոնավարումը․ Hetq.am Էրդողանը շահագրգռված չէ Օսմանյան կայսրության վերածնունդով․ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Իրանը ԵՄ երկրների զինված ուժերը ներառել է «ահաբեկչական խմբերի» ցանկում

Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. ՄեդվեդևՎենեսուելան առաջին անգամ արտերկիր է ուղարկել հեղուկացված գազՄեքսիկան հայտարարել է, որ Կուբա նավթի մատակարարումների հարցը կլուծի դիվանագիտական ուղիներովԿրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդԹրամփն արձագանքել է Իրանի հոգևոր առաջնորդի նախազգուշացմանըԻնչպիսի եղանակ է սպասվում ՀայաստանումՀարկային էլեկտրոնային համակարգերը ժամանակավորապես կարող են անհասանելի լինել. ՊԵԿԶելենսկին հայտնել է եռակողմ հանդիպման օրերըՔարաթափում Երևան-Մեղրի ճանապարհին․ փրկարարները քարերը հեռացրել են երթևեկելի հատվածից Վաշինգտոնը Նյու Դելիին տեղեկացրեցլ է, որ շուտով կարող է վերսկսել վենեսուելական նավթի գնումներըՊայթյուն բնակարանում․ տուժածներ չկանՌուսաստանը շահագրգռված չէ գլոբալ հակամարտությամբ․ ՄեդվեդևԻսրայելի պաշտպանության բանակը հարվածներ է հասցրել Գազայի հատվածումԹրամփը որոշել է ԱՄՆ-ում հսկայական հաղթակամար կառուցելԱնցյալ գիշեր ՌԴ ԶՈՒ-ն խոցել է ուկրաինական 31 անօդաչու թռչող սարքՌուսաստանից Ադրբեջանի տարածքով հացահատիկ է ուղարկվել ՀայաստանԻրանի գերագույն առաջնորդ․ ԱՄՆ-ի պատերազմ սկսելու փորձը տարածաշրջանային հակամարտություն կհրահրիԵրևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետին մեղադրանք է առաջադրվել և կասեցվել է պաշտոնավարումը․ Hetq.amԷրդողանը շահագրգռված չէ Օսմանյան կայսրության վերածնունդով․ Թուրքիայում ԱՄՆ դեսպանԻրանը ԵՄ երկրների զինված ուժերը ներառել է «ահաբեկչական խմբերի» ցանկումՔարիմ Բենզեման կարող է միանալ «Յուվենտուսին»Բուլղարիան փետրվարի 1-ից վերջնականապես անցել է եվրոյի օգտագործմանԿառավարությունն աշխատանքներ է տանում ԱՀԿ-ի հետ՝ Գազայից երեխաների բուժումը Հայաստանում կազմակերպելու նպատակով. Ժիրայր ԱնանյանԵս չեմ անհանգստանում պատերազմի համար․ ԱրաղչիԺամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումըԻնչ եղանակ է սպասվում փետրվարի 2-ինԿապան համայնքի տիրապետմանն է վերադարձվել Վազգեն Սարգսյանի անվան զբոսայգում գտնվող երկու հողամասԳարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեցՔրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 միլիոն 857 հազար դրամի վնասՍուրեն Պապիկյանը հորդորում է քաղաքացիներին ամենայն պատասխանատվությամբ վերաբերվել վարժական հավաքներինԱուդիտ խոցելի ընտանիքներում․ նոր նախաձեռնությունը կնպաստի էներգաարդյունավետության բարձրացմանըՉինաստանը որոշել է կիսով չափ կրճատել բրիտանական վիսկիի ներկրման մաքսատուրքըԻսրայելը երկարատև դադարից հետո կբացի Ռաֆահ անցակետըՀամզա Աբդելքարիմը մոտ ժամանակներս պաշտոնապես կհամալրի կատալոնական «Բարսելոնայի» շարքերըԱյս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասինԿարիմ Բենզեման խիստ դժգոհ է պայմանագրի երկարաձգման վերաբերյալ ստացած նոր առաջարկիցՇատերն էին ինձ ասում անտեղի չզանգել, քանի որ նա չի անի դա, բայց նա արեց. ԹրամփՀՀ ԱԳ նախարարըի հանդիպել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատարի հետԿլիմայական փոփոխությունների պատճառով` սպիտակ արջերը ավելի գեր եւ ավելի առողջ են դարձելԳիշերային կենսակերպը առաջացնում է սրտանոթային հիվանդություններ«Տոտենհեմը» և «Յուվենտուսը» ևս միանում են Սթերլիգի համար պայքարինՀնագետները Գիզայի Մեծ Բուրգի մոտ հայտնաբերել են առեղծվածային ստորգետնյա կառույցներՄրցավարի կողմից տուգանվել է մեկ միավորով՝ մրցակցին խանգարող չափազանց բարձր ձայներ արձակելու պատճառով«Ինտերը» բանակցություններ է վարում Մուսա Դիաբիի տեղափոխության հետ կապվածՊուտինը պատասխանել է Մելանյա Թրամփի նամակինՊաշտպան Անահիտ Մանասյանն ընդունել է Վիգեն և Լինդա ԷուլջեքջյաններինԳողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տեսանյութ)ԱՄՆ ռազմաօդային ուժերը Եվրոպա են տեղափոխում հինգերորդ սերնդի կործանիչներԺաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության հուշահամալիրQR կոդերը սկանավորելով կարող եք լրացնել հարցաշարը, նշել Առողջության ապահովագրության համակարգի ձեր բողոքը. Ավանեսյան
Վերլուծական

Վարչապետն ու պետությունը

Հոդվածաշարը տպագրվում է «Այլընտրանքային նախագծեր խմբի»՝ «Հայաստան 2018-2022» ծրագրի շրջանակներում

«Հայաստան 2018-2022» փուլի առանցքային դերակատարն ապագա վարչապետն է:
Հայաստանն ապրիլից թևակոխելու է զարգացման նոր փուլ, ու թեև փոխվելու է երկրի կառավարման ձևը, ակնհայտ է, որ առնվազն 2018-2022 ժամանակահատվածում, երկրի առանցքային դերակատարը կրկին լինելու է Սերժ Սարգսյանը՝ ապագա վարչապետի պաշտոնում։ Լայն լիազորությունների, նոր սահմանադրության և երկրում հակասական իրողությունների պարագայում ապագա վարչապետի և կառավարության գործունեության հնարավոր սցենարները շատ չեն։

Հետապրիլյան նոր իրականությունը

Նոր սահմանադրությամբ Հայաստանում ապրիլից պետական կառավարման համակարգում շատ բաներ նորություն են լինելու. չկան նախադեպեր, չկան պատրաստի դեղատոմսեր։ Հնարավոր չէ հաշվարկել բոլոր ռիսկերը։ Մինչև կառավարման բոլոր օղակները հարմարվեն նոր իրականությանը, անցնեն ադապտացիոն փուլը, պահանջվելու է որոշակի ժամանակ։ Գուցե շատ, գուցե՝ քիչ։ Բայց դա շատ կարևոր ժամանակահատված է լինելու։

Ապագա վարչապետի հիմնական խնդիրները

Հաշվի առնելով պետության տնտեսական խնդիրները, Ադրբեջանի գործոնը և այլ մարտահրավերներ՝ մեր երկրի համար կենսական խնդիր է պետական համակարգի և հանրային կյանքի բնականոն ընթացքի ապահովումը։ Այդ նոր, ադապտացիոն փուլը հնարավորինս պետք է կրճատվի։ Հայաստանն այն վիճակում չէ, որ իրեն թույլ տա նման շռայլություն։ Սա, մեծ հաշվով, ապագա վարչապետի ամենաառաջին խնդիրն է լինելու։

Մեր երկրի պետական համակարգը վտանգավորության չափ իներտ, դանդաղ և պատասխանատվությունից մշտապես խուսափող համակարգ է։ Կառավարման անցումային փուլը նրա համար ամենապարարտ հողն է՝ գլուխ պահելու և չաշխատելու կոնտեքստում։ Սա լուրջ խնդիր է և լուրջ խնդիրների առաջ կարող է կանգնեցնել երկիրը: Իսկ լուծման բանալին ակնհայտ չէ։

Խորհրդարանական կառավարումն՝ իր բոլոր դրական և բացասական կողմերով, ունի մեկ առանձնահատկություն՝ այն իր կենտրոնաձիգությամբ, կառավարելիության իր ռեսուրսով էապես զիջում է նախագահական կառավարմանը։ Զարգացած քաղաքացիական հասարակության և կայացած քաղաքական ինստիտուտների պարագայում սա լավ է։ Իսկ երբ չկա այդ ամենը, իսկ մենք գիտենք, որ այդ ամենը Հայաստանում այսօր բացակայում է, ապա այս կառավարման ձևի մեջ հնարավոր վտանգներ են պարունակվում։

Ապրիլից սկսած և այդպես շարունակ՝ Հայաստանը մտնում է որոշակի անորոշությունների և տուրբուլենտության փուլ։ Այսօր դա քչերն են հասկանում, շատերի համար ոչինչ չի փոխվում, բայց ամսեամիս այս նոր մթնոլորտն իրեն զգացնել է տալու։ Սա նշանակում է՝ կենտրոնախույս տրամադրությունների ուժեղացում, սա նշանակում է ազդեցության նոր բևեռների ձևավորում և ուժեղացում։ Առաջին հայացքից՝ այստեղ վատ բան չկա, և դա է խորհրդարանական կառավարման մոդելի էությունը։ Վտանգը հետևյալի մեջ է՝ Հայաստանում չկա կայացած միջին խավը, նրա տեսակարար կշիռը երկրում անչափ փոքր է, պետական և հասարակական ինստիտուտները ֆորմալ են գործում, երկրում գրեթե վերացած է քաղաքական դաշտը։ Այս պայմաններում՝ կենտրոնախույս տրամադրությունների հնարավոր ուժեղացման դեպքում, կարող է ուժեղանալ ոչ թե հասարակությունը՝ ի դեմս հասարակական-քաղաքական լայն շրջանակների, այլ՝ ֆինանսական մեծ ռեսուրսներ ունեցող շրջանակները, հրոսակախմբեր ունեցողները, խմբերը, որոնք ի վիճակի են «գնել» մարդ, պատգամավոր, կուսակցություն, նախարար, լրատվամիջոց՝ ինչպես համապետական, այնպես էլ ռեգիոնալ մակարդակով։ Այս ամենի վտանգավորությունը բացատրելու անհրաժեշտություն, վստահ եմ, չկա։

Ըստ այդմ՝ ապրիլից ապագա վարչապետի մյուս կարևորագույն խնդիրը երկրում կառավարելի վիճակ, քաղաքական և քաղաքացիական համակարգերով պետության կենսագործունեության ապահովումն է։ Միանգամից ասենք՝ սա չափազանց բարդ խնդիր է, և արդեն հին մեթոդներով ուղղակի անհնար է լինելու։ Սա նոր իրավիճակ է, սրա համար անհրաժեշտ է լրիվ այլ մոտեցում, այլ գործիքներ։ Կարևոր է նաև ժամանակը՝ չի կարելի պահը բաց թողնել։

Ապագա վարչապետի երրորդ խնդիրը որոշ իմաստով ածանցվում է նախորդից։ Հիմա բոլորը խոսում են անհրաժեշտ փոփոխություններից, և դա ճիշտ է, սակայն առարկայորեն ի՞նչ են հասկանում դրա տակ՝ ոչ ոք չի մանրամասնում: Իսկ ո՞վ է ասել, որ ցանկացած տիպի փոփոխությունը միշտ դեպի լավն է լինում։ Բոլո՞ր փոփոխություններն են արդյոք լավը։

Այնուամենայնիվ, ակնհայտ է նաև, որ փոփոխությունների ուշացումը կարող է ճակատագրական հետևանքներ ունենալ երկրի համար: Պետությունը կմտնի խորը լճացման փուլ։ Կշարունակվի երկրի դատարկումը։ Մյուս կողմից՝ հապճեպ և լավ չհաշվարկված փոփոխությունների գնալու պարագայում, մեծ է ավելի վատ վիճակում հայտնվելու հավանականությունը։

Ո՞րն է ելքը։

Ըստ նոր սահմանադրության՝ ՀՀ նախագահի դերն արարողակարգային և ներկայացուցչական է, առաջին փոխվարչապետն ու երկու փոխվարչապետներն օբյեկտիվորեն զբաղված են լինելու պետության ընթացիկ, ամենօրյա կառավարման խնդիրներով։

Ապագա վարչապետը ստիպված է լինելու կենտրոնանալ մեր նշած երկու հիմնական խնդիրների վրա, այն է՝ թույլ չտալ համակարգի խափանում և ապահովել պետության բնականոն կենսագործունեությունը: Եթե սրան էլ գումարենք ղարաբաղյան բանակցություններն ու անվտանգության խնդիրների լուծումը, ապա հասկանալի կդառնա, որ հեռանկարային, խորքային փոփոխություններ գեներացնելու ժամանակ և մեխանիզմ չի լինելու, և փոփոխությունների պահանջը մնալու է օդում կախված։ Սա կբերի համատարած, բոլոր կողմերից հնչող, բայց՝ անորոշ փոփոխությունների պահանջի մեծացմանը, ինչը մեծացնելու է ներհասարակական լարվածությունը, մյուս կողմից՝ իշխանության վերնախավում ձևավորվելու է մթնոլորտ, թե՝ դեռ ժամանակը չէ, էլի սպասենք։ Սա վտանգավոր կոնֆլիկտ է։ Արդյո՞ք սա նշանակում է, որ իրական փոփոխություններն անհնար են։

Պատասխանը հետևյալ երկու հարցի մեջ է. ա/ի՞նչ է փոփոխությունը և բ/ումի՞ց ակնկալել ոլորտային փոփոխությունների մոդելների առաջարկներ, ումի՞ց ակնկալել նոր ծրագրեր, նոր գաղափարներ։

Առաջին հարցի պատասխանը հստակ է՝ ցանկացած փոփոխություն պետք է ունենա հստակ բովանդակություն, ժամանակացույց, մեխանիզմ։ Եթե սրանք չկան, ցանկացած փոփոխության պահանջ՝ դատարկախոսություն է։

Երկրորդ հարցի պատասխանը նույնպես առարկայական է։ Մեր այս շարքի նախորդ հրապարակման մեջ նշել էինք, որ պետության համար շատ լավ կլիներ, եթե սահմանադրական փոքր լիազորություններ ունեցող 4-րդ նախագահը երկրի գործադիր իշխանությանն ու հանրությանը ներկայացներ տարբեր ոլորտների խորքային բարեփոխումների տեսլականներ։ Միայն այդ կերպ նա կարող էր ձեռք բերել իրական ֆունկցիոնալ նշանակություն։ Այդ դեպքում ապագա ՀՀ նախագահն ստանում է նոր և կարևոր դերակատարում՝ նա լինում է կարևորագույն օղակ՝ փոփոխությունների ծրագրեր առաջարկող՝ առանց կիրառման լիազորությունների։ Վարչապետն այսպիսով կարող է, մշտապես համադրելով կայունություն ապահովելու և փոփոխություններ իրականացնելու խնդիրները, բալանսավորել փոփոխությունների ծավալները, որակները, հերթականությունը և հանձնարարել դրանց մեկնարկը և կառավարելի ընթացքն իր կառավարությանը։ Այստեղ, իհարկե, կա մեծ հարցական՝ 4-րդ նախագահն իր մեջ ունենալու՞ է նման ցանկություն, առաքելություն։

Փոփոխության ծրագրերի, նախագծերի հաջորդ աղբյուրն այն համակարգն է, որը կարող է ստեղծել ապագա վարչապետը։ Սա բազմաթիվ երկրներում ընդունված մեխանիզմ է. ստեղծվում են երկրի ղեկավարի հետ ուղիղ աշխատող համակարգեր, որոնք գեներացնում են գաղափարներ, որոնք հասարակության հետ խոսում են ավելի ընկալելի, ոչպաշտոնական, ոչբյուրոկրատական լեզվով, և իրական լիազորությունների տիրապետող իշխանությանն անընդհատ ներկայացնում առաջարկներ, լուծումներ։

Եվ վերջապես՝ երկրի համար անհրաժեշտ փոփոխությունների պահանջը չի կարող շրջանցել իշխող ուժին՝ ՀՀԿ-ին։ Իշխանության կուսակցության պլանավորված բարեփոխումը, այդ թվում՝ նոր դեմքերի և նոր արժեքների ներգրավմամբ, այսօր բխում է պետության շահերից։

Վահե Հովհաննիսյան

«Այլընտրանքային նախագծեր խումբ»