Մելոյի կիսադատարկ շիշը
«Ծառուկյան» խմբակցության Մելոն երեկ լրագրողների հետ զրույցում «շշեց»՝ հայտարարելով, որ Սերժ Սարգսյանը հրաշալի ղեկավար է։
Մի կողմ թողնենք Ս. Սարգսյանին։ Բայց եթե նա հրաշալի ղեկավար է, ապա դու ինչ գործ ունես ընդդիմադիր խմբակցությունում։
Մելոյի շիշը կամ կիսով չափ ընդդիմադիր է, կամ կիսոսվ չափ՝ իշխանամետ։ Հայտնի կիսադատարկ բաժակի դիլեմայի նման։ Քաղաքագիտական տեսանկյունից խմբակցությունը պետք է հանրությանը պարզաբանումներ ներկայացնի։ Բայց դե...
Սա միայն Մելիք Մանուկյանի անձնական խնդիրը չէ։ Գուցե նա իսկապես շատ նորմալ մարդ է, լավ գործարար, ով հաջողության է հասել իր ունակությունների և աշխատասիրության շնորհիվ։ Խնդիրը դա չէ։ Սա հասարակության և պետության ողբերգությունն է։ Միակ տրամաբանական հարցը, որ ծագում է, հետևյալն է. ի՞նչ գործ ունի Մելիք Մանուկյանը Ազգային Ժողովում։ Ի՞նչ կարող է տալ նա որպես պատգամավոր այս պետությանը։ Գուցե նա հրաշալի շիշ արտադրող է և հրաշալի շիշ վաճառող, բայց որպես պատգամավոր՝ զրո։ Մարդը 10-15 տարի պատգանավոր է եղել՝ մի բառ խոսե՞լ է, մի բառ գրե՞լ է, մի միտք ձևակերպե՞լ է։ Իհարկե՝ ոչ։ Ու այդպես խորհրդարանում հավաքվել են բոլոր հրաշալիներով ու երկիրը կառավարում են։
Լիներ ուրիշ ընտրական համակարգ, լիներ ուրիշ խաղի կանոն երկրում, լիներ ուրիշ մթնոլորտ՝ Մելիք Մանուկյանի մտքով երբեք չէր անցնի հայտնվել խորհրդարանում։
Մի առանձին թեմա է, իհարկե, ընտրողը, ովքեր հազարներով քվեարկեցին տասնամյակներով գործ չարած պատգամավորի օգտին. 5-10 հազար դրամով։ Նրանց պատկերացումներն էլ պետության մասին այդքան է։
Գոնե հուսանք, որ Սերժ Սարգսյանը չի հավատա Շշի Մելոյի անկեղծությանը, որովհետև նա նույն կերպ ժամանակին խոսել է թե Լ. Տեր-Պետրոսյանի, թե Ռ. Քոչարյանի մասին։ Եվ հետագայում էլ պատրաստ է նույնը անել մեկ ուրիշի հանդեպ։ Այդպիսին է այդ տեսակը...։
Վահրամ Գեւորգյան


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
Պուտինը պատասխանել է Մելանյա Թրամփի նամակին
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...