Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Քրեական ոստիկանները հայտնաբերել են 9 փաթեթ հերոին, 21 փաթեթ մարիխուանա և հալյուցինոգեն սնկեր (տեսանյութ) ՄԻՊ-ը պետք է լինի սկզբունքային և համարձակ Օգտվե՛ք Road Control հավելվածից և նպաստե՛ք ճանապարհային երթևեկության անվտանգության բարձրացմանը Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին Սպասվում է առանց տեղումների եղանակ Կիլիան Մբապեն վնասվածքի պատճառով բաց կթողնի Իտալիայի դեմ հանդիպումը Իսպանիայում տասնյակ հազարավոր մարդիկ մասնակցել են համընդհանուր գործադուլին Հայաստան-ԵՄ. թվային հեռահաղորդակցության ուղղությամբ համագործակցության վերաբերյալ համատեղ հայտարարություններ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Վարչապետը ժամանել է Դուբլին Հհեռախոսազրույցը կայացել է, սակայն բացարձակապես բարդ չի եղել Տեղի է ունեցել պատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի երրորդ նիստը

Քրեական ոստիկանները հայտնաբերել են 9 փաթեթ հերոին, 21 փաթեթ մարիխուանա և հալյուցինոգեն սնկեր (տեսանյութ)ՄԻՊ-ը պետք է լինի սկզբունքային և համարձակՕգտվե՛ք Road Control հավելվածից և նպաստե՛ք ճանապարհային երթևեկության անվտանգության բարձրացմանըԺաննա Անդրեասյանն ընդունել է ՌԴ դեսպան Սերգեյ ԿոպիրկինինՍպասվում է առանց տեղումների եղանակԿիլիան Մբապեն վնասվածքի պատճառով բաց կթողնի Իտալիայի դեմ հանդիպումըԻսպանիայում տասնյակ հազարավոր մարդիկ մասնակցել են համընդհանուր գործադուլինՀայաստան-ԵՄ. թվային հեռահաղորդակցության ուղղությամբ համագործակցության վերաբերյալ համատեղ հայտարարություններՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՎարչապետը ժամանել է ԴուբլինՀհեռախոսազրույցը կայացել է, սակայն բացարձակապես բարդ չի եղելՏեղի է ունեցել պատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի երրորդ նիստըՀՖՖ-ն արձագանքել է մարզադաշտում թուրք աշխատակիցների ներկայության մասին լուրերինՕՌԱՆԺ ՕԻԼ ՍՊԸ-ին պատկանող լցակայանում արձանագրվել է թերլիցքավորման դեպքԴավիթ Խուդաթյանն այցելել է Տավուշի մարզԺաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալըՔոլեջների մանկավարժական աշխատողների վերապատրաստում՝ ատեստավորմանն ընդառաջՎարչապետը Դուբլինում կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովինՎահագն Խաչատուրյանը ստորագրել է ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ օրենքըՀայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԵրբ նա բարկանում է, անմիջապես անցնում է գերմաներենի կամ անգլերենիՆախարար Դավիթ Թադևոսյանն ու ԵՄ հանձնակատար Մարթա Կոսը քննարկել են թվային ենթակառուցվածքների անվտանգության հարցերԻնչպես օգտվել ԵՄ կողմից Հայաստանին տրամադրված առևտրի ազատականացման ժամանակավոր միջոցներից. ուղեցույցՌումբի սպառնալիքի պատճառով Իտալիայում դպրոցներից տարհանումներ են իրականացրելCybertruck էլեկտրական պիկապների արտադրությունը կդադարեցվիԱշխարհին անհրաժեշտ է անվտանգության արդար համակարգԷբոլայի վարակակիրների թիվը Կոնգոյում գերազանցել է 11 հազարըՄենք որևէ առնչություն չունենք դրա հետ, և դա մեզ չի վերաբերումՔննարկվել են Հայաստանի և Ֆինլանդիայի միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացման հարցերԻնչու է վտանգավոր մեքենա վարելիս էներգետիկ ըմպելիք օգտագործելըՊոլսո Հայոց պատրիարքն ընդունել է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարինՄարզչական շտաբում լրջորեն մտահոգված են թիմի առանցքային խաղացողի առողջությամբԴիմակայելու արվեստՀՀ ֆինանսների նախարարը շինարարության ակտիվության աճը կապել է Հայաստանի ներդրումային գրավչության հետԱռաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա Երբ թիմը հոգնում է, բայց շարունակում է նույն ռիսկային ոճով պաշտպանվել, վտանգը կրկնապատկվում էՀարստացված ուրանը Իրանի ազգային հարստությունն էԱպօրինի զենք-զինամթերքի հայտնաբերում և կամավոր հանձնումՊենտագոնը հաստատել է Լեհաստանում ամերիկյան ռազմաբազայի կառուցումըՆիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել COP31-ի առաջնորդների գագաթնաժողովի տեսալուսանկարահանման արարողությունիցՀամայնքների համաչափ և կայուն զարգացումը մեր Կառավարության ծրագրային կարևոր առաջնահերթություններից ենԱԺ-ում քննարկվել է սոցիալական ծախսերից ՀԿ-ներին, ԶԼՄ-ներին և կուսակցություններին գումար ուղղելու նախագիծըՎահե և Վիգեն Բադալյանները հայց են ներկայացրել 1in.am-ի դեմ՝ գործարար համբավի պաշտպանության պահանջովՔոչարյանին կալանավորելու որոշումը բողոքարկվել է վերաքննիչ դատարան100 գաղափար Հայաստանի համար63–72 տարեկան քաղաքացիները կարող են բիզնես նախաձեռնություններ սկսելՄարզչական շտաբը պարզապես որոշել է կանխարգելիչ քայլի դիմելՀեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկածանքով  Գերմանիան արգելել է չինական մեքենաների մուտքը ռազմական օբյեկտներTotal Chess World Championship Tour Pilot մրցաշարի կայծակնային փուլում հաղթել է Մագնուս Կառլսենը
Հայաստան

ՄԻՊ-ը պետք է լինի սկզբունքային և համարձակ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն աշխատանքային այցով գտնվում է Նիկոսիայում՝ մասնակցելու Կիպրոսի Հանրապետության օմբուդսմանական հաստատության հիմնադրման 35-ամյակին նվիրված՝ «Օմբուդսմանի հաստատությունը ժողովրդավարության և մարդու իրավունքների փոփոխվող միջավայրում» խորագրով միջազգային համաժողովին։

Համաժողովի քննարկումների առանցքում օմբուդսմանական հաստատությունների զարգացող դերն է, այս հաստատությունների մանդատների ընդլայնումը, անկախության ամրապնդումը, առաջարկների կատարման արդյունավետությունն ու հանրային վստահության բարձրացումը։

Համաժողովին բացման ելույթով հանդես են եկել Կիպրոսի Հանրապետության վարչարարության և մարդու իրավունքների պաշտպանության հանձնակատար (օմբուդսման) Մարիա Ստիլիանու-Լոտիդեսը, Կիպրոսի խորհրդարանի հանձնաժողովի նախագահ Դեմետրիս Դեմետրիուն և Օմբուդսմանի միջազգային ինստիտուտի եվրոպական տարածաշրջանի նախագահ, Նիդեռլանդների ազգային օմբուդսման Ռեյնիեր վան Զուտֆենը։

Անահիտ Մանասյանը հրավիրված էր ելույթ ունենալու «Բողոքներից դեպի ազդեցություն․ օմբուդսմանական հաստատությունների զարգացող դերը» թեմայով առաջին նստաշրջանի շրջանակներում՝ ներկայացնելով Հայաստանի ՄԻՊ հաստատության և իր՝ որպես Մարդու իրավունքների պաշտպանի փորձառությունը իրավունքների բնագավառում համակարգային փոփոխություններ բերելու հարցում։ Նույն նստաշրջանի բանախոսների թվում են նաև Նիդեռլանդների ազգային օմբուդսման Ռեյնիեր վան Զուտֆենը, Մալթայի խորհրդարանական օմբուդսման Ջոզեֆ Զամմիթ ՄաքՔեոնը և Իսրայելի պետական վերահսկողի և օմբուդսմանական հաստատության օմբուդսմանական գրասենյակի գլխավոր տնօրեն Կարմիտ Ֆենթոնը։

Պաշտպանը շնորհավորել է Կիպրոսի Հանրապետության օմբուդսմանին և նրա թիմին հաստատության հոբելյանի առթիվ՝ մաղթելով շարունակական արդյունավետ աշխատանք մարդու իրավունքների պաշտպանության և խթանման բնագավառում։

Ելույթում Անահիտ Մանասյանն ընդգծել է, որ նույն խնդրի վերաբերյալ կրկնվող բողոքները վկայում են համակարգային խնդիրների մասին։ Հետևաբար, հաստատությունների գործունեության արդյունավետությունը չի կարող գնահատվել միայն լուծված անհատական խնդիրների թվով․ անհրաժեշտ է հաշվի առնել նաև այն հայեցակարգային փոփոխությունները, որոնց հնարավոր է եղել հասնել համակարգային խնդիրների լուծման համատեքստում։

Այս առումով Պաշտպանը նշել է, որ իր պաշտոնավարման ընթացքում զգալիորեն աճել է պետական մարմինների կողմից համակարգային խնդիրների վերաբերյալ ՄԻՊ առաջարկների կատարման մակարդակը․ նախորդ տարվա համակարգային առաջարկների շուրջ 70 տոկոսն ամբողջությամբ կամ մասնակիորեն կատարվել է։

Անահիտ Մանասյանը ներկայացրել է անհատական դիմումների քննության արդյունքում արձանագրված համակարգային փոփոխությունների օրինակներ։

Պաշտպանը հատուկ շեշտադրել է, որ օմբուդսմանական հաստատության քննադատությունը պետք է ծառայի իրավունքների խախտումների բացահայտմանն ու դրանց լուծմանը և չդառնա ինքնանպատակ։ Մարդու իրավունքների պաշտպանը պետք է նաև աջակցի պետական մարմիններին՝ խնդիրները բացահայտելու և մասնագիտական մոտեցմամբ հաղթահարելու գործում։

Անահիտ Մանասյանի խոսքով՝ հաստատության անկախությունը ենթադրում է արտաքին միջամտության բացառում, սակայն չի նշանակում մեկուսացում մյուս կառույցներից։ Մարդու իրավունքների արդյունավետ պաշտպանության համար անհրաժեշտ է անկախությունը համադրել բոլոր դերակատարների հետ կառուցողական համագործակցության հետ։

«Մենք պետք է լինենք բավականաչափ սկզբունքային և համարձակ՝ ցանկացած խնդրահարույց հարց բարձրաձայնելու համար, և միաժամանակ՝ բավականաչափ ճկուն՝ խնդիրների լուծման մեխանիզմների շուրջ արդյունավետ բանակցելու հարցում»,- ընդգծել է Անահիտ Մանասյանը։

Անդրադառնալով համակարգային փոփոխությունների նախադրյալներին՝ Պաշտպանը նշել է, որ խնդիրները հնարավոր չէ լուծել այն նույն մտածելակերպով և մոտեցումներով, որոնց պայմաններում դրանք առաջացել են։ Անհրաժեշտ է հասնել նաև մարդու իրավունքների ընկալման և դրանց պաշտպանության եղանակների վերաբերյալ մտածելակերպի հայեցակարգային փոփոխության։