Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Նրանք գալիս են խաղի մասնակիցը դառնալու ԱԺ-ում առաջարկում են պարտադիր դարձնել մահացածների կուտակային միջոցների մասին ժառանգներին ծանուցելը Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պետության պատճառվել է 146 մլն դրամի վնաս Ճապոնիայի կառավարության աջակցությամբ վերանորոգվել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ձյուդոյի և կարատեի դահլիճը Կենսաթոշակի նշանակման համար ստաժի հաստատումը հեշտացնելու աշխատանքներ են տարվում Երկիր մոլորակի միջին ջերմաստիճանը բարձրացել է Ռաֆիկ Հարությունյանը զբաղեցնում է 11-րդ հորիզոնականը Nissan Rogue Hybrid-ը՝ լուրջ մրցակից Վրաստանն ուժեղացնում է Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները Տրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող վարորդի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Պողոսյանն առայժմ զբաղեցնում է երկրորդ տեղը Հայաստանը պատրաստվում է տարածաշրջանային ինտեգրմանը

Նրանք գալիս են խաղի մասնակիցը դառնալուԱԺ-ում առաջարկում են պարտադիր դարձնել մահացածների կուտակային միջոցների մասին ժառանգներին ծանուցելըԱպօրինի ընդերքօգտագործման հետևանքով պետության պատճառվել է 146 մլն դրամի վնասՃապոնիայի կառավարության աջակցությամբ վերանորոգվել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ձյուդոյի և կարատեի դահլիճըԿենսաթոշակի նշանակման համար ստաժի հաստատումը հեշտացնելու աշխատանքներ են տարվումԵրկիր մոլորակի միջին ջերմաստիճանը բարձրացել էՌաֆիկ Հարությունյանը զբաղեցնում է 11-րդ հորիզոնականըNissan Rogue Hybrid-ը՝ լուրջ մրցակից Վրաստանն ուժեղացնում է Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիներըՏրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող վարորդի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՊողոսյանն առայժմ զբաղեցնում է երկրորդ տեղըՀայաստանը պատրաստվում է տարածաշրջանային ինտեգրմանըԻրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքումՌուսական Ռոստելեկոմ ընկերությունը նախատեսում է կառուցել ստորգետնյա տվյալների մշակման կենտրոններԱմփոփվել է «Հայաստանի պետական շահերի պաշտպանություն» ուսանողական առաջին դատախաղ-մրցույթըՊարեկները ձերբակալել են իրավախախտումը չարձանագրելու համար կաշառք առաջարկած վարորդներինԳազի մատակարարումները Ռուսաստանից Հայաստան շարունակվում են բնականոն հունովԵրևանում նոյեմբերի 3-ին ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Չարենցի փողոցումԱլ Այինում կմեկնարկի աշխարհի Մ20 արագ և կայծակնային շախմատի առաջնությունը․ Հայաստանն ունի 3 մասնակիցԼՂ-ից տեղահանվածների հետ հանդիպման արդյունքում Աժ-ում երեք որոշում է կայացվելՀայՓասը գրասենյակ է բացել Շիրակի մարզումԿիրանցում անցկացվեց Աբգար Նազարյանի գավաթի երկրորդ խաղարկությունըՇրջանառության մեջ է դրվում Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հուշադրամԿասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունըՖլորիդայի շրջանային դատարանը կրկին մերժել է Դոնալդ Թրամփի հայցն ընդդեմ The Wall Street Journal-իՎերջին 3 տարում ԿԲ-ից որակյալ կադրերի արտահոսքը կրկնապատկվել էԵրևանի մանկապարտեզների հերթագրման առցանց ծառայությունները տեղափոխվել են YES հարթակԿենտրոնական բանկը գազի գնի հետ կապված կանխարգելիչ գործողություններ չի կարող անել2027-ին պետբյուջեի եկամուտները 2026-ի համեմատ կաճեն շուրջ 500 մլրդ դրամով․ Վահե ՀովհաննիսյանՏեղումնառատ և սառը նոյեմբեր (տեսանյութ)Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)Եթե դա տեղի ունենա, ես կդառնամ պարոն վետոHaypass.am-ը գործում է բնականոն հունովSilicon Mountains 2026․ տեխնոլոգիաներ, նորարարություն և ներդրումներ՝ մեկ հարթակումԱրարատ–Արմենիան հանդես է եկել հայտարարությամբՄեղրին ապացուցեց, որ ունի մեծ ներուժ. Մեղրին` ԱՊՀ մշակութային մայրաքաղաք 2026Զվարթնոց միջազգային օդանավակայանում չվերթերի ժամային սահմանափակումներ կգործեն93 տարեկանում նա մտադիր է ևս մեկ անգամ դուրս գալ մրցահարթակ«Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները գnղության դեպք են բացահայտելՀանրությանը մոլորեցնելու նպատակ ունեցող ապատեղեկատվությունՀՀ ներսում «գաղտի պլանի» իրագործման ռեսուրսը չկաՀավանական է` սահմանազատման արտահերթ աշխատանքներ իրականացվեն. Մհեր ԳրիգորյանՔննարկվել են Հայաստանի և Եվրոպական միության միջև մաքսային ոլորտում համագործակցության հեռանկարներըՉինաստանն ու Օմանը համագործակցության փաստաթղթեր են ստորագրել մի շարք ոլորտներումՆեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո Ալինա Չարաևան Իտալիայում կայացած մրցաշարի հաղթող էԹՐԻՓՓ նախագծի մաս է կազմելու Նռնաձոր-Կարճևան երկաթուղին Հայաստան-Կիպրոս ֆուտբոլային հանդիպման տոմսերն արդեն վաճառքում ենԲնության հատուկ պահպանվող տարածքում ծառեր են հատվելՆորակառույց շենքի բնակարանում գազիֆիկացում ունենալու համար կառուցապատողից համաձայնություն ստանալու անհրաժեշտություն չկա․ ՄՍՇՊՀ
Սպորտ

Ճապոնիայի կառավարության աջակցությամբ վերանորոգվել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ձյուդոյի և կարատեի դահլիճը

Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում Ճապոնիայի դեսպանության GCGP դրամաշնորհային ծրագրի շրջանակում տեղի ունեցավ ձյուդոյի և կարատեի վերանորոգված մարզադահլիճի հանդիսավոր բացման արարողությունը։

Միջոցառմանը ներկա էին Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ռեկտոր Տիգրան Սիմոնյանը, Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան, Ն․Գ․ պարոն Յուտակա Աոկին, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի խորհրդական Արման Անդրիկյանը, ինստիտուտի ղեկավար կազմը, պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, ուսանողներ և հյուրեր։

Ներկաները շրջել և ծանոթացել են իրականացված աշխատանքներին և ուսանողների համար ստեղծված պայմաններին, դիտել ձյուդոյի և կարատեի մարզիկների ցուցադրական ելույթները։
Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ռեկտոր Տիգրան Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել Ճապոնիայի կառավարությանը և անձամբ ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանին դահլիճի վերանորոգման և կահավորման աշխատանքների համար տրամադրված դրամաշնորհի համար՝ նշելով, որ այն ոչ միայն հնարավորություն կտա ուսանողներին առավել արդյունավետ իրականացնելու իրենց մարզումները, այլև կամրապնդի երկու երկրների միջև կրթական ու մշակութային կապերը։

Դահլիճը ունի ժամանակակից տեխնիկական հագեցվածություն, կահավորված է արդիական մարզագույքով և լավագույնս ծառայելու է բուհի ուսանողների մարզական կարողությունների զարգացմանը։
Ռեկտորը կարևորեց մարզական ենթակառուցվածքների զարգացումը և դրանց ազդեցությունը երիտասարդների առողջ ապրելակերպի ձևավորման վրա։

«Նոր դահլիճը հնարավորություն կտա առավել արդյունավետ կերպով կազմակերպելու կրթական գործընթացը։ Այս նախաձեռնությունը ևս մեկ անգամ փաստում է, որ ՀՖԿՍՊԻ-ն շարունակում է ընդլայնել միջազգային համագործակցությունը՝ ուսանողներին առաջարկելով կրթական նոր հնարավորություններ»,- ընդգծեց ռեկտոր Տիգրան Սիմոնյանը։

Ըստ ՀՖԿՍՊԻ-ի ռեկտորի՝ այս իրադարձությունը ոչ միայն կրթական կամուրջ է Հայաստանի և Ճապոնիայի համար, այլև կարող է նպաստել դիվանագիտական հարաբերությունների ամրապնդմանը, ինչպես նաև ապահովել փոխադարձ հետաքրքրությունների ու համագործակցության զարգացումը։

Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան, Ն․Գ․ պարոն Յուտակա Աոկին ընդգծել է, որ այս ծրագիրն իրականացվել է Ճապոնիայի կառավարության «Grassroots» մշակութային ծրագրերի դրամաշնորհային աջակցության շրջանակում։

«Շատ ուրախ եմ, որ Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի բազմաթիվ ուսանողները յուրացնում են ճապոնական մարտարվեստների ոգին և ամեն օր ջանասիրաբար մարզվում»-ընդգծեց լիազոր դեսպան, Ն․Գ․ պարոն Յուտակա Աոկին ։
Շարունակելով խոսքը՝ դեսպանը նկատել է, որ երկու երկրներն ունեն բազմաթիվ ընդհանրություններ և խոր հարգանք են տածում իրենց ավանդույթների ու պատմության նկատմամբ։ Եզրափակելով ելույթը՝ դեսպանն իր երախտագիտությունն է հայտնել Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի անձնակազմին և բոլոր նրանց, ովքեր իրենց ներդրումն են ունեցել այս ծրագրի իրականացման գործում։