Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Green Rock-ը Դիլիջանի բազմաֆունկցիոնալ համալիրի համար արժանացել է International Property Awards-ի հնգաստղանի մրցանակին Թրամփը վստահ է, որ ընտրությունում հանրապետականները կհաղթեն Ձերբակալվել է նաև ավտոբուսում տեսանյութը նկարահանած կինը Ավարտվել է քրեական վարույթի նախաքննությունը ՀՖՖ-ի պնդումը սխալ է. 15 լեգեոներների սահմանափակումը շարունակում է մնալ կասեցված Վիեննան անցանկալի անձ է հայտարարել Ռուսաստանի դիվանագիտական ներկայացուցչության մի քանի աշխատակցի Ռեալը դադարեցնում է Ոսկե գնդակի բոյկոտը Դատարանը առանց քննության է թողել Նոայի և Աննա Օհանյանի հայտնի հայցադիմումները Ալեքսանդր Պետրակովը գլխավորելու է Կրիվբասը Բանակցությունները կանցկացվեն եռակողմ ձևաչափով Պանրի արտադրությունը խաթարվել է մի քանի երկրներում Տեսանյութում երևացող տղամարդը ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմին

Green Rock-ը Դիլիջանի բազմաֆունկցիոնալ համալիրի համար արժանացել է International Property Awards-ի հնգաստղանի մրցանակինԹրամփը վստահ է, որ ընտրությունում հանրապետականները կհաղթենՁերբակալվել է նաև ավտոբուսում տեսանյութը նկարահանած կինըԱվարտվել է քրեական վարույթի նախաքննությունըՀՖՖ-ի պնդումը սխալ է. 15 լեգեոներների սահմանափակումը շարունակում է մնալ կասեցվածՎիեննան անցանկալի անձ է հայտարարել Ռուսաստանի դիվանագիտական ներկայացուցչության մի քանի աշխատակցիՌեալը դադարեցնում է Ոսկե գնդակի բոյկոտըԴատարանը առանց քննության է թողել Նոայի և Աննա Օհանյանի հայտնի հայցադիմումներըԱլեքսանդր Պետրակովը գլխավորելու է ԿրիվբասըԲանակցությունները կանցկացվեն եռակողմ ձևաչափովՊանրի արտադրությունը խաթարվել է մի քանի երկրներումՏեսանյութում երևացող տղամարդը ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմինCOP17-ի Կապույտ գոտու ՄԱԿ-ի տաղավարում. Կենսաբազմազանությունը և կայուն զարգացումը կրթության մեջԵրևանում ավտոբուսի կողաշրջվելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթՀանրապետությունում փոփոխական եղանակը կպահպանվի․ ջերմաստիճանը էապես չի փոխվիՍտեփանավանում ընտրակաշառքի գործով ձերբակալվել է ևս 10 անձԹանոսի ձեռնոցը կհայտնվի Աբու Դաբիի աճուրդումՀնդկաստանը գոհ է Ադրբեջանի և ՀՀ-ի միջև ձեռք բերված առաջընթացից․ ՋայշանքարCOP17-ի շրջանակում մեկնարկել է Սևանա լճի էկոհամակարգի պահպանությանն ուղղված ծրագիրը«Քաղաքային կենսաբազմազանության գոտու» հոկտեմբերի 24-ի ծրագիրըԲայրամովը Հնդկաստանի արտգործնախարարի հետ քննարկել է Հայաստանի հետ հարաբերությունները40 000 տոննա ռուսական դիզելային վառելիք տեղափոխող լցանավն ուղևորվում է Նյու Յորք․ ReutersԻլոն Մասկը ավելի քան 445 միլիոն դոլար է նվիրաբերել Հանրապետական ​​կուսակցությանըՎարդենիկ գյուղում ընթանում են 7 փողոցի հիմնանորոգման աշխատանքներՕլիմպիակոսը սեփական հարկի տակ հանդիպեց Սպարտայի հետՆեթանյահուն հրամայել է Իսրայելի բանակին պատրաստվել Եվրոպան բանակցությունների համար ունի հինգ հնարավոր թեկնածու․ The TelegraphMARÓM նորաձևության տունը հայ ըմբիշների համար նոր հավաքածու է արտադրել Կոլումբիայի Կարթախենա քաղաքի նավահանգստում առգրավվել է 7,6 տոննա կոկաինԴավիթ Խուդաթյանը կմասնակցի Աբու Դաբիում կայանալիք նավթի միջազգային ցուցահանդեսինԵՄ-ն համաձայնության չի գալիս որևէ հարցի շուրջ․ Politico72-ամյա Անդրեյ Մակարևիչը հայտնել է, որ շուտով կծնվի իր դուստրը. Երգիչը հինգերորդ անգամ հայր է դառնալուՄոտ 35 մլն դրամ՝ Լեռնանցք բնակավայրի փողոցների տուֆով սալարկման համարԵրեխաների ձայնը քաղցրահամ ջրերի կենսաբազմազանության համարՀունաստանի խորհրդարանը հավանություն է տվել երեխաների և դեռահասների համար սոցցանցերի արգելքինSpaceX ընկերությունը վերացրել է սահմանափակումները ՈւկրաինայումՓոփոխություններ՝ ՀՀ մանկատան շրջանավարտների բնակարանի գնման վկայագրերի տրամադրման գործընթացումՄիացյալ Նահանգները 1,4 միլիոն ԱՄՆ դոլարի սարքավորումներ է նվիրաբերել Հայաստանի սահմանային անվտանգության ամրապնդման համարԱրման Ծառուկյանը հայտնվել է զանգվածային ծեծկռտուքի կիզակետում Սա մակաբուծական հարաբերություն է. Աբբաս ԱրաղչիՀարցեր, որոնք կարևոր են Ռուսաստանի, Չինաստանի և ԱՄՆ-ի համարՃՏՊ Աճառյան փողոցում, կան տուժածներՀեռուստացույցի միջից հայտնաբերվել են թաքցված բջջային հեռախոսներՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՔրեական ոստիկանները հայտնաբերել են սպանության փորձի և խուլիգանության հատկանիշներով հետախուզվող 22 և 23 տարեկան երիտասարդներին (տեսանյութ)Ռուբիոն և Ռյուտեն քննարկել են ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումը Արսեն Զախարյանը գոլ խփեց 80-րդ րոպեինՄենք պետք է պաշտպանությունում ավելի ամուր լինենքԳազատար է վնասվել. Եղվարդ քաղաքի մի շարք հասցեներում գազամատակարարումը դադարեցվել էImID համակարգում 2026 թ. հոկտեմբերի 23-ին նկատվում են որոշակի դանդաղումներ
Աշխարհ

Հայաստանը պատրաստ է հյուրընկալելու հեծանվային մեծ սպորտի միջազգային մրցաշարը

«Tour of Armenia» միջազգային պրոֆեսիոնալ բազմօրյա հեծանվավազքը պարզապես նախագիծ չէ, այլ Հայաստանի՝ միջազգային տեսանելիության բարձրացման, զբոսաշրջային գրավչության մեծացման և հեծանվային սպորտի զարգացման ռազմավարական մոտեցումների արտացոլումը։

Շուրջ երկու տարի տևած նախապատրաստական աշխատանքներից հետո Հայաստանը պատրաստ է առաջին անգամ հյուրընկալելու հեծանվային մեծ սպորտի միջազգային մրցաշարը»,- այս մասին այսօր հայտնել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը «Tour of Armenia» միջազգային պրոֆեսիոնալ բազմօրյա հեծանվավազքի մեկնարկին նվիրված մամուլի ասուլիսի ընթացքում:

Ասուլիսին ներկայացվել է սեպտեմբերի 10-13-ը կայանալիք մրցաշարի ծրագիրը՝ երթուղիները, միջազգային հեռարձակման հնարավորություններն ու զարգացման հեռանկարները։ Մրցաշարին կմասնակցեն 16 թիմեր տարբեր երկրներից, այդ թվում՝ Հայաստանը ներկայացնող թիմը։ Չորս մրցափուլերի ընթացքում հեծանվորդները կանցնեն Հայաստանի տարբեր բնակավայրերով և ճանապարհներով, իսկ մրցաշարը կեզրափակվի Երևանում՝ Հանրապետության հրապարակում։

«Սա իսկապես շատ կարևոր իրադարձություն է. բառացիորեն մի քանի օրից արդեն կտեսնենք մեր համատեղ աշխատանքի արդյունքը»,- ասել է ԿԳՄՍ նախարարը և հավելել՝  եզրափակիչ միջոցառման անցկացումը Հանրապետության հրապարակում խորհրդանշական է, քանի որ այս տարի նշվում է նաև հրապարակի շինարարության մեկնարկի 100-ամյակը։

Նրա խոսքով՝ մրցաշարը հնարավորություն է միջազգային լսարանին ներկայացնելու նաև Երևանի ճարտարապետությունը։

«ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների հեծանվավազքը՝ «Tour of Armenia»-ի օրերին

Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ «Tour of Armenia»-ն հեծանվային սպորտի զարգացմանն ուղղված պետական հետևողական քաղաքականության շարունակությունն է։ Վերջին տարիներին անցկացվում է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների խճուղային հեծանվավազքը, դպրոցների համար ձեռք են բերվել հեծանիվներ, իսկ Հեծանվային սպորտի մարզադպրոցն ամբողջությամբ վերակառուցվում է և շուտով պատրաստ կլինի շահագործման։

Այս տարի «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների խճուղային հեծանվավազքը կանցկացվի «Tour of Armenia»-ի օրերին՝ սեպտեմբերի 11-ին և 12-ին՝ դպրոցականներին հնարավորություն տալով շփվելու պրոֆեսիոնալ հեծանվորդների հետ և ոգեշնչվելու նրանց օրինակով։

Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը՝ մրցաշարի պաշտոնական դեսպան

«Tour of Armenia 2026»-ի պաշտոնական դեսպանը 2008 թվականի Պեկինի Օլիմպիական խաղերի խճուղային հեծանվավազքի չեմպիոն, իսպանացի անվանի հեծանվորդ Սամուել Սանչեսն է։ Պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում նա հաջողություններ է գրանցել նաև հեղինակավոր «Tour de France» և «Vuelta a España» մրցաշարերում։

«Tour of Armenia»․  երկիրն ավելի տեսանելի ու գրավիչ դարձնելու հնարավորություն

Նախարարի խոսքով՝ մրցաշարը հնարավորություն կտա միջազգային հարթակներում ներկայացնելու Հայաստանի ավելի քան 500 կմ ճանապարհները, դրանց հարակից բնակավայրերը, համայնքներն ու բնապատկերները՝ նպաստելով նաև երկրի զբոսաշրջային գրավչությանն ու միջազգային տեսանելիությանը: ««Tour of Armenia»-ն մեզ համար պարզապես նախագիծ չէ։ Դա մեր ռազմավարական մոտեցումների արտացոլումն է՝ ոչ միայն սպորտի զարգացման, այլև մեր երկիրն ավելի տեսանելի ու գրավիչ դարձնելու տեսանկյունից»- նշել է նախարարը։

Նախարարը հավելել է, որ «Tour of Armenia»-ն Հայաստանում միջազգային խոշոր մարզական միջոցառումներ անցկացնելու քաղաքականության շարունակությունն է։ Այս տարի արդեն անցկացվել են հրաձգության Եվրոպայի առաջնությունը, սամբոյի աշխարհի գավաթը, բասկետբոլի և մեծ թենիսի մրցաշարեր, իսկ առաջիկա ծրագրերի թվում են Ֆրանկոֆոնիայի 10-րդ մարզամշակութային խաղերը, ծանրամարտի աշխարհի և սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունները։ Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ նախարարությունն աշխատելու է «Tour of Armenia»-ն ամենամյա դարձնելու և հետագայում միջազգային կարգավիճակ ստանալու ուղղությամբ։ Ներկայում մրցաշարը դասակարգված է որպես Հեծանվային սպորտի միջազգային միության (UCI) 2.2 դասի մրցաշար։

 Հայաստանի հեծանվորդների վերջին մարզումները Դիլիջանում

«Tour of Armenia»-ում Հայաստանը ներկայացնող հեծանվորդներն անցկացնում են վերջին մարզումները Դիլիջանում, որտեղ էլ տեղակայվելու են մասնակից բոլոր թիմերը։ Հայաստանի թիմում ընդգրկված են ինչպես հայ, այնպես էլ հրավիրված մարզիկներ, որոնք խճուղային հեծանվասպորտում նշանակալի արդյունքներ են գրանցել։

Նախարարն ընդգծել է, որ հեռահար նպատակը հայ մարզիկներին միջազգային մրցաշարերում ու առաջնություններում մրցունակ դարձնելն է, իսկ բարձրագույն նպատակը՝ հաջողությունն Օլիմպիական խաղերում: «Այս պահին դա կարող է հեռու նպատակ թվալ, բայց որևէ նպատակ չի մոտենում, եթե այդ ուղղությամբ ջանքեր չես գործադրում»,- ասել է նախարարը։

Կարևոր խթան՝ հայկական հեծանվային սպորտի զարգացման համար

Սպորտի կառավարման կենտրոնի տնօրեն Խորեն Զարգարյանն ընդգծել է՝ առաջին անգամ անցկացվող մրցաշարի կազմակերպչական աշխատանքների իրականացումը մարտահրավերային է և շատ պատասխանատու, բայց նպաստում է կարողությունների զարգացմանն ու փորձի հարստացմանը:

Հայաստանի հեծանվային սպորտի ֆեդերացիայի նախագահ Արա Սադոյանը նշել է, որ «Tour of Armenia»-ն կարող է կարևոր խթան դառնալ հայկական հեծանվային սպորտի զարգացման համար։ Նա տեղեկացրել է, որ 2029 թվականին Հայաստանում կանցկացվի հեծանվահրապարակի Եվրոպայի երիտասարդների առաջնությունը. որոշումն արդեն հաստատված է, իսկ նախապատրաստական աշխատանքները մեկնարկել են։

«Հուսով ենք, որ հետագայում կկարողանանք Հայաստանում հյուրընկալել նաև աշխարհի առաջնություններ։ Այս ամենը շատ լավ մեկնարկ է հեծանվային սպորտի համար և կարող է արմատապես փոխել հայկական հեծանվային սպորտի դերն ու դիրքը միջազգային ասպարեզում»,- ասել է Արա Սադոյանը։

Սպորտի միջոցով աշխարհին ներկայացնել  Հայաստանը․ մրցաշարի միջազգային հեռարձակում

RCS Sports and Events DMCC-ի գործադիր տնօրեն Միկելե Նապոլիի խոսքով՝ նախագծի հիմքում հենց սկզբից եղել է սպորտի միջոցով Հայաստանն աշխարհին ներկայացնելու տեսլականը․ «Երբ ավելի քան երկու տարի առաջ հանդիպեցինք և սկսեցինք այս աշխատանքը, ունեինք էինք մեկ ընդհանուր տեսլական՝ սպորտի միջոցով ամբողջ աշխարհին ներկայացնել այս հիասքանչ երկիրն ու նրա զարմանահրաշ բնապատկերները»։

Մրցաշարը նախատեսվում է հեռարձակել մի շարք միջազգային հարթակներով, այդ թվում՝ HBO Max, Zhibo TV, ESPN և SBS։ Հեռարձակումներ և անդրադարձեր են նախատեսված նաև Eurosport, CNN, Sky Sport, Sportitalia, L’Équipe և այլ մեդիա հարթակներում։ Մրցաշարը կհեռարձակվի նաև «Tour of Armenia»-ի YouTube-յան ալիքով, իսկ սեպտեմբերի 13-ին Երևանում նախատեսված մրցաերթը՝ Հանրային հեռուստաընկերությամբ։

Նապոլիի գնահատմամբ՝ միջազգային նման ընդգրկվածությունը հատկապես մրցաշարի առաջին թողարկման համար կարևոր ձեռքբերում է և հնարավորություն կտա ամբողջ աշխարհի հեծանվասպորտի երկրպագուներին մրցաշարին հետևելուն զուգահեռ բացահայտելու Հայաստանը։

«Որոշ հատվածներում ճանապարհներն ավելի լավ վիճակում են, քան Իտալիայում»

RCS Sports and Events DMCC-ի գլխավոր օպերացիոն տնօրեն Ֆաբրիցիո Դ’Ամիկոն բարձր է գնահատել մրցուղիների վիճակը՝ նշելով, որ դրանք դեռ առաջին տեղազննման ժամանակ դրական տպավորություն են թողել։

«Ճանապարհները շատ լավ վիճակում են։ Անկեղծ ասած՝ մենք նույնիսկ հաճախ նշում ենք, որ որոշ հատվածներում դրանք ավելի լավ վիճակում են, քան Իտալիայում»,- ասել է Ֆաբրիցիո Դ’Ամիկոն։

Նրա խոսքով՝ մրցուղու որոշ հատվածներում իրականացվել են անհրաժեշտ աշխատանքներ՝ հեծանվորդների անվտանգությունն ապահովելու համար։ Դ’Ամիկոն բարձր է գնահատել նաև տեղական իշխանությունների և ՀՀ կառավարության աջակցությունը՝ ընդգծելով. «Մենք լիովին պատրաստ ենք մրցաշարին»։

Մրցաշարի ծրագիրը

Սեպտեմբերի 10-13-ն անցկացվելիք «Tour of Armenia» միջազգային պրոֆեսիոնալ բազմօրյա հեծանվավազքը ներառում է 4 մրցափուլ, 568 կմ ընդհանուր հեռավորություն և 5300 մետր վերելք։ Երթուղին անցնելու է Գեղարքունիքի, Տավուշի և Լոռու մարզերով ու եզրափակվելու է Երևանում։

Մրցաշարի ժամանակացույցը՝

  • սեպտեմբերի 10՝ Գավառ – Մեծ Մասրիկ,
  • սեպտեմբերի 11՝ Կիրանց – Ստեփանավան,
  • սեպտեմբերի 12՝ Մարտունի – Դիլիջան/Պարզ լիճ,
  • սեպտեմբերի 13՝ Երևան։