Կառավարության մոտ նստացույց անող ընտանիքի անդամները տեղափոխվել են Մարալիկի սոցբնակարան
Հայաստանի աշխատանքի և բարեկեցության նախարարության միասնական սոցիալական ծառայության ջանքերի շնորհիվ մի քանի օր Կառավարության մոտ նստացույց արած ընտանիքի անդամները տեղափոխվել են «Օթևան» ՊՈԱԿ-ի Մարալիկի սոցբնակարաններ։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեց ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարի մամուլի խոսնակ Նվեր Կոստանյանը։
Հիշեցնենք, որ մի քանի օր կնոջ և 4 երեխաների հետ Կառավարության մոտ նստացույց էր անում Արմեն Եղոյանը, որը պնդում էր, որ դարձել է խաբեության զոհ, ինչի հետևանքով կնոջ և 4 անչափահաս երեխաների հետ հայտնվել է դրսում։
«Աշխատանքի և բարեկեցության միասնական սոցիալական ծառայության ջանքերի շնորհիվ ընտանիքի անդամները տեղափոխվել են «Օթևան» ՊՈԱԿ-ի Մարալիկի սոցբնակարաններ»,- ասաց Կոստանյանը։


















































Պաշտոնանկություն՝ Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ
Ֆուտզալ․ Մոլդովա-Հայաստան հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի
ՀՀ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի հերթական նիստ 16.09.2026
Գրունիսը մահացել է՝ «կատարելով իր պարտքը»
70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Ծաղկունքում հարյուրավոր գլուխ ոչխարներ են անկել
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Անկարայում գոհունակությամբ են հետևում Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին զարգացումներին. Ֆիդան
Կայացել է ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարին կից հասարակական խորհրդի նիստը (տեսանյութ)
Փարիզում ոստիկանները զանգվածային բողոքի ակցիա են անցկացրել