Եվրամիության 11 երկիր Կալասին կոչ է արել վերանայել ԵՄ արտաքին քաղաքականության հարցում վետոյի իրավունքը
Եվրամիության 11 երկիր կոչ է անում անցյալում թողնել ԵՄ-ում վետոյի իրավունքը, որի պատճառով վերջին տարիներին ԵՄ արտաքին քաղաքականությունը կաթվածահար է եղել: Ավստրիան, Բելգիան, Գերմանիան, Դանիան, Իսպանիան, Լյուքսեմբուրգը, Նիդերլանդները, Ռումինիան, Ֆինլանդիան, Ֆրանսիան և Շվեդիան հայտնել են, որ կողմ են միաձայնության սկզբունքից որակյալ մեծամասնությանն անցնելուն:
«Միությունում կոնսենսուսի մշակույթը նրա լեգիտիմության կարևոր աղբյուր է։ Այդ պատճառով մենք հետագայում ևս ձգտելու ենք կոնսենսուսի հասնել ամենուր, որտեղ դա հնարավոր է: Բայց մենք նաև պետք է այնպես անենք, որ կոնսենսուսի այս մշակույթը նպաստի համատեղ գործողություններին, այլ ոչ թե խոչընդոտի դրանց, հակառակ դեպքում մենք կունենանք լեգիտիմություն, բայց ուժ չենք ունենա»,- ասված է ԵՄ արտաքին քաղաքականության հարցով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին ուղղված նամակում՝ փոխանցում է Euronews-ը, որի տրամադրության տակ է հայտնվել այդ փաստաթուղթը:
Նշվում է, որ վետոյի իրավունքը բազմիցս օգտագործվել է, մասնավորապես՝ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի պաշտոնավարման 16 տարվա ընթացքում։ Այն պարբերաբար վեճեր և վրդովմունք է առաջացրել:


















































Պաշտոնանկություն՝ Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ
Ֆուտզալ․ Մոլդովա-Հայաստան հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի
ՀՀ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի հերթական նիստ 16.09.2026
Գրունիսը մահացել է՝ «կատարելով իր պարտքը»
70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Ծաղկունքում հարյուրավոր գլուխ ոչխարներ են անկել
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Անկարայում գոհունակությամբ են հետևում Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին զարգացումներին. Ֆիդան
Կայացել է ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարին կից հասարակական խորհրդի նիստը (տեսանյութ)
Փարիզում ոստիկանները զանգվածային բողոքի ակցիա են անցկացրել