Ամենայն Հայոց Կաթողիկոսն ու եպիսկոպոսները չեն ներկայանա օգոստոսի 28-ի դատական նիստին. պարզաբանում է փաստաբանը
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն և Գերագույն հոգևոր խորհրդի անդամ 6 եպիսկոպոսները (արքեպիսկոպոսները) չեն ներկայանալու օգոստոսի 28-ին նշանակված դատական նիստին, հայտնել է նրանց շահերի պաշտպան, փաստաբան Արա Զոհրաբյանը։
Ըստ փաստաբանի՝ հոգևորականները նիստին չեն ներկայանալու ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 272-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն: Դատական նիստին ներկայանալու և նրանց շահերը պաշտպանելու են միայն պաշտպանները:
Ըստ առաջադրված մեղադրանքի՝ Կաթողիկոսն ու եպիսկոպոսները, օգտագործելով իրենց լիազորությունները, կարգալույծ են արել Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ Գևորգ Սարոյանին, ինչը մեղադրանքի կողմը որակել է որպես դատական ակտի կատարմանը խոչընդոտում:
Պաշտպանական կողմը պնդում է, որ եպիսկոպոսին կարգալույծ անելը եկեղեցու ներքին կանոնական կյանքի առանցքային տարրն է, և պետությունն իրավունք չունի միջամտելու դրան:


















































էբոլան ընդլայնվում է սրընթաց կերպով
Խուզարկություններ Ռոբերտ եւ Լեւոն Քոչարյանների բնակարաններում (լրացված)
Մադրիդի «Ատլետիկոն» սեփական հարկի տակ ուժերը չափեց «Մալագայի» հետ
Ձերբակալվել է Ռոբերտ Քոչարյանը․ քաղաքացիների արձագանքը
«Ռոման» ջախջախիչ հաղթանակ տոնեց 4:0 հաշվով
Փաշինյանը ներկայացրել է նոր կառավարության ծրագիրը
Ժոզե Մոուրինյուն թիմի կազմում տեղ չի տեսնում Ռաուլ Ասենսիոյի համար
Օդի ջերմաստիճանը առաջիկա օրերին կնվազի 5-7 աստիճանով. առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և...
Իսրայելի խոշոր «Բեն Գուրիոն» օդանավակայանի աշխատակիցները գործադուլ են հայտարարել
Ճամբարակի ճանապարհին զինծառայողների վրաերթի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել, վարորդը ձերբակալվե...