Կալիֆոռնիայում արտակարգ իրավիճակ է հայտարարվել․ հրշեջները փորձում են զսպել թունավոր նյութերի արտահոսքը
Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմն արտակարգ դրություն է հայտարարել, մինչ մասնագետները քայլեր են ձեռնարկում՝ զսպելու թունավոր քիմիական նյութի արտահոսքն Օրինջ շրջանի արտադրական օբյեկտում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։
Պաշտոնյաները զգուշացրել են, որ մոտ 7000 գալոն (26 500 լիտր) մեթիլ մետակրիլատ պարունակող բաքը, որը պլաստիկ պատրաստելու համար օգտագործվող խիստ ցնդող և դյուրավառ նյութ է, պայթելու վտանգի տակ է։ Գարդեն Գրովի հազարավոր բնակիչներ տարհանման հրաման են ստացել՝ անվտանգության նկատառումներից ելնելով։
Մայիսի 24-ին հայտարարվել էր, որ «բաքում հայտնաբերել են հնարավոր ճաք, որը կարող է որոշ չափով մեղմացնել այնտեղ առկա ճնշումը»։ Օրինջ շրջանի հրշեջ ծառայության ժամանակավոր ղեկավար Թի Ջեյ ՄաքԳովերնն ասել է, որ փորձագետները վերլուծում են տվյալները, և ինքն ակնկալում է, որ «այսօր ավելի շատ տեղեկություններ կհայտնվեն»։
Միջադեպը սկսվել է մայիսի 21-ին Գարդեն Գրովում գտնվող ընկերության օբյեկտում, երբ քիմիական նյութը սկսել է գերտաքանալ։ Ընկերությունը զբաղվում է, այդ թվում, ինքնաթիռների դիմապակիների և մասնագիտացված ավիատիեզերական պլաստիկ նյութերի արտադրությամբ։
Հրշեջ ծառայության պաշտոնյաները հայտնել են, որ ռեակցիան չեզոքացնելու ջանքերը ձախողվել են բաքի փականների վնասման պատճառով։
Վնասված բաքի ջերմաստիճանը մայիսի 23-ին բարձրացել է մինչև 32°C (90°F), և մասնագետները գրանցել են, որ այն ժամում մոտ մեկ աստիճանով տաքանում է:
Ավիատիեզերական կենտրոնը գտնվում է Դիսնեյլենդից մոտ 8 կմ հեռավորության վրա, Լոս Անջելեսից մոտ 55 կմ հարավ-արևելք։


















































Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Երբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. Ուոլց
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Գեղարքունիքի մարզում կասեցվել է գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը