Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Կոլումբիայում կստեղծվի արտակարգ իրավիճակների հիմնադրամ Ճապոնիան կշարունակի աջակցել Հայաստանին աղետների ռիսկի կառավարման ոլորտում․ հանդիպում ՆԳՆ-ում Սիցիլիայի օդանավակայանը փակվել է Էտնա հրաբխի ժայթքման պատճառով Հայաստանի պատանեկան շախմատի հավաքականը կմասնակցի Մոսկվայում կայանալիք Բոտվիննիկի գավաթին Ռեալը նվաճեց Թերեզա Էռերայի գավաթը Տարածվել է մանիպուլատիվ հերթական տեղեկատվությունը․ տղամարդը վայր է ընկել ավտոտնակի տանիքից և մահացել․ ՆԳՆ Բնական աղետներից համաշխարհային վնասը կես տարվա ընթացքում հասել է 100 միլիարդ դոլարի․ Լևոն Ազիզյան Սուրեն Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈւ-ում հոգեբանական ծառայությունների կազմակերպման վերաբերյալ Թուրքիան կշարունակի աջակցել Պաղեստինին բոլոր միջազգային հարթակներում Մամուլի ասուլիս․ ՆԳ նախարարությունը ասուլիսներով ամփոփում է ենթակա ծառայությունների կիսամյակային արդյունքները ԱՄՆ-ի «Patriot» հրթիռների միայն 5% է անհրաժեշտ ձմեռը հաղթահարելու համար. Զելենսկի Երեք պետական կառույցում վերանշանակումներ են կատարվել

Կոլումբիայում կստեղծվի արտակարգ իրավիճակների հիմնադրամՃապոնիան կշարունակի աջակցել Հայաստանին աղետների ռիսկի կառավարման ոլորտում․ հանդիպում ՆԳՆ-ումՍիցիլիայի օդանավակայանը փակվել է Էտնա հրաբխի ժայթքման պատճառովՀայաստանի պատանեկան շախմատի հավաքականը կմասնակցի Մոսկվայում կայանալիք Բոտվիննիկի գավաթինՌեալը նվաճեց Թերեզա Էռերայի գավաթըՏարածվել է մանիպուլատիվ հերթական տեղեկատվությունը․ տղամարդը վայր է ընկել ավտոտնակի տանիքից և մահացել․ ՆԳՆԲնական աղետներից համաշխարհային վնասը կես տարվա ընթացքում հասել է 100 միլիարդ դոլարի․ Լևոն ԱզիզյանՍուրեն Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈւ-ում հոգեբանական ծառայությունների կազմակերպման վերաբերյալԹուրքիան կշարունակի աջակցել Պաղեստինին բոլոր միջազգային հարթակներումՄամուլի ասուլիս․ ՆԳ նախարարությունը ասուլիսներով ամփոփում է ենթակա ծառայությունների կիսամյակային արդյունքներըԱՄՆ-ի «Patriot» հրթիռների միայն 5% է անհրաժեշտ ձմեռը հաղթահարելու համար. ԶելենսկիԵրեք պետական կառույցում վերանշանակումներ են կատարվելՀայտնաբերվել են վտանգավոր խաղալիքներ․ կասեցվել է դրանց վաճառքըԿԳՄՍՆ-ն հայտարարում է արվեստի ոլորտում 2027-ին նախատեսված դրամաշնորհային ծրագրերի մրցույթներՃապոնիայի ԱԳՆ բողոքի նոտա է հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի Իտուրուպ այցի կապակցությամբՓարիզյան ակումբը պատմության մեջ երկրորդ անգամ նվաճեց ՈւԵՖԱ-ի ՍուպերգավաթըՕդի ջերմաստիճանն էապես չի փոխվի, սպասվում է կարճատև անձրևԱրևի ամբողջական խավարումը դիտվել է Եվրոպայի որոշ երկրներում Ձերբակալվել է ՀՀ ԱԺ նախորդ գումարման պատգամավոր Մարտուն Գրիգորյանը Պատերազմող երկրներին պաշտոնապես արգելվել է հյուրընկալել ԵվրատեսիլըՆԳ նախարարն ամփոփել է ՆԳՆ ոստիկանության Երևանի ստորաբաժանումների 2026 թ․ առաջին կիսամյակի աշխատանքըԲնական աղետներից համաշխարհային վնասը կես տարվա ընթացքում հասել է 100 միլիարդ դոլարի«Օդային շախմատ»․ ինչպե՞ս է ԱՄՆ-ն 3 ինքնաթիռով գաղտնի տարհանել ԹրամփինՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 13.08.2026Նոր թվային գործիքով հնարավոր կլինի հաշվարկել կենսաթոշակի և նպաստների չափըԿիևյան կամրջի աշխատանքներն ավարտվում են․ ավտոբուսները կվերադառնան նախկին երթուղիներինԱնչափահասի նկատմամբ հոգեկան ներգործության դեպք է բացահայտվելԱճել են երեխաների թունավորման դեպքերը. ԱվանեսյանՊուտինին կանգնեցնելու ծրագիր ունենք. ԶելենսկիԳլոբալ բնապահպանական հիմնադրամի տնօրենը կայցելի Հայաստան՝ մասնակցելու COP17-ինՍպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը լքում է պաշտոնըԳեղարքունիքի մարզի համայնքներում կայացան Երիտասարդության միջազգային օրվան նվիրված միջոցառումներՍտեղծվել է աշխատանքային խումբ «ծննդաբերական տուրիզմի» դեմ պայքարելու համար. ՌուբիոՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենԵրևանի և 7 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԱյսօր՝ օգոստոսի 12-ին, միլիոնավոր մարդիկ կկարողանան դիտել լիակատար արևային խավարումԱվանի համայնքային ոստիկանները թմրամիջոցի 30 փաթեթ են հայտնաբերելԿոլումբիայում հայրը մարմնով փլատակներից պաշտպանել է երկամսական փոքրիկինՔննարկվել են մինչև 200 հզր դրամ աշխատավարձ ստացողների ապահովագրության հնարավոր սցենարներըԿիևյան կամրջի երթևեկելի հատվածը կբացվի հաշված օրերից«Բարսելոնան» առաջարկ է ներկայացրել կիսապաշտպան Ռոդրիի տրանսֆերի համարԿադիրովը հրաժարվել է չեչեններին ուղարկել Ուկրաինայում պատերազմելու՝ հանուն «ռուսական աշխարհի». The EconomistԱդրբեջանն ակնկալում է ԱՄՆ-ի աջակցությունն ականազերծման հարցում. AxiosՀիմնանորոգվում է դեպի Շամբի ջրամբար տանող 3.2 կմ երկարությամբ ավտոճանապարհըՔաղաքաշինության կոմիտեի նախագահը շրջայց է կատարել շինհրապարակներումՈւկրաինան ՆԱՏՕ-ից օգնություն է խնդրել տարածքների ականազերծման հարցումԱԺ նախագահն ընդունել է ՀՀ-ում Չինաստանի դեսպանինԹուրքիայում վերականգնվում է «Քառասուն մանուկ» հայկական եկեղեցինՀայաստանը շարունակել է բարեփոխումները, սակայն պահպանվում են խնդիրները. ԵՄԿասեցվել է «Արծվաբերդ» գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը

Ընտրական տրամադրությունները՝ խորհրդարանական ընտրություններից առաջ․ IRI-ը հարցման նոր արդյունքներ է հրապարակել

Միջազգային հանրապետական ինստիտուտը՝ IRI-ն, հրապարակել է մայիսի սկզբին անցկացրած հարցման արդյունքները, որոնք ներկայացնում են հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ ձևավորված քաղաքական տրամադրությունները և հանրային ընկալումները։ Կառույցը հարցում էր իրականացրել նաև փետրվարին։ Ուշագրավ է, որ պատասխանների մի մասը էականորեն փոփոխվել է։ Հարցման արդյունքները  ցույց են տալիս ոչ միայն քաղաքական ուժերի նկատմամբ վստահության, այլև երկրի զարգացման ուղղության և հիմնական խնդիրների վերաբերյալ հասարակական տրամադրությունների փոփոխությունները։

Եթե խորհրդարանական ընտրություններն անցկացվեին այս կիրակի, ընտրողների 38 տոկոսը կքվեարկեր իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին։ Միջազգային հանրապետական ինստիտուտը՝ IRI-ն, հրապարակել է մայիսի սկզբին 1511 քաղաքացիների  շրջանում իրականացրած հարցման արդյունքները։

Ըստ դրանց՝ ընտրություններին մասնակցելու մտադրություն ունեցող քաղաքացիների 7 տոկոսը պատրաստվում է քվեարկել Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» կուսակցության օգտին, 4 տոկոսը՝ Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքի, 2 տոկոսը՝ Գուրգեն Սիմոնյանի ղեկավարած «Հայաստանի Շնորհապետական» կուսակցության, ևս 2 տոկոսը՝ Գագիկ Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին։

Հարցված քաղաքացիների 1-ական տոկոսի աջակցություն ունեն Արման Թաթոյանի «Միասնության թևեր» կուսակցությունը, երրորդ երկիր արտաքսված, բայց դեռ ԱՄՆ-ում գտնվող Վարդան Ղուկասյանի «ԴՕԿ» կուսակցությունը և բոլորից տարբերվող քարոզարշավ իրականացնող «Բոլորին դեմ եմ» կուսակցությունը։

Միևնույն ժամանակ, հարցվածների 43 տոկոսը կամ հրաժարվել է նշել իր նախընտրած ուժին, կամ նշել է, որ վերջնական որոշում դեռ չունի։ Ընդ որում, հարցվածների 81 տոկոսը լիովին վստահ է իր ընտրության հարցում, իսկ 8 տոկոսը նշել է, որ թեև հիմնականում կողմնորոշված է,  բայց մինչև ընտրության օրը դեռ կարող է փոխել որոշումը։

Հարցման մասնակիցների 34 տոկոսն էլ վստահ է, որ ընտրությունները միանշանակ կլինեն ազատ ու արդար, 37 տոկոսը՝ հավանաբար ազատ ու արդար։

Ո՞ր քաղաքական գործչին եք ամենաշատը վստահում հարցին՝ քաղաքացիները պատասխանել են։

«29 տոկոսը նշել է Նիկոլ Փաշինյանի անունը, 9 տոկոսը՝ Սամվել Կարապետյանի, 5 տոկոսը՝ Արարատ Միրզոյանի, իսկ 4 տոկոսը՝ Ռոբերտ Քոչարյանի։ Միջազգային հանրապետական ինստիտուտի այս տարվա փետրվարյան հարցման համեմատ՝ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ վստահությունն աճել է 9 տոկոսային կետով, մինչդեռ Սամվել Կարապետյանի և Ռոբերտ Քոչարյանի ցուցանիշները նվազել են 1-ական տոկոսային կետով»։

Հարցման տվյալները քաղաքական նախասիրությունները բացահայտում են նաև ըստ հարցվողների տարիքի։ Այսպես, երիտասարդների շրջանում «Քաղաքացիական պայմանագիր»-ի աջակցության մակարդակը համեմատաբար ցածր է, իսկ 56 տարեկանից բարձր ընտրողների շրջանում՝ բավականին բարձր է։ Հարցված երիտասարդների միայն 15 տոկոսն է նշել Նիկոլ Փաշինյանի անունը, մինչդեռ 56 տարեկանից բարձր հարցվածների շրջանում այդ ցուցանիշը հասնում է 45 տոկոսի։

«Հարցման արդյունքներով՝ մասնակիցների 61 տոկոսը կարծում է, որ երկիրը զարգանում է ճիշտ ուղղությամբ, 28 տոկոսը հակառակ կարծիքին է՝ նշելով, որ զարգացումները սխալ ուղղությամբ են գնում։ Փետրվարյան տվյալների համեմատ՝ ճիշտ ուղղության մասին կարծիք հայտնողների թիվն աճել է 14 տոկոսային կետով, իսկ սխալ ուղղություն նշողների բաժինը նվազել է 13 տոկոսային կետով»։

Հարցվածների 17 տոկոսը Հայաստանի գլխավոր խնդիր է համարում անվտանգային և սահմանային իրավիճակը։ Փետրվարին այդ կարծքին էր հարցվածների 21 տոկոսը։ Երկրորդ ամենակարևոր խնդիրը, ըստ մասնակիցների, տնտեսությունն ու գործազրկությունն է։ Այդ պատասխանն է տվել հարցվածների 15 տոկոսը։ 10 տոկոսը որպես լուրջ խնդիր նշել է բարձր գները։

Հարցումն այս անգամ էլ, ինչպես փետրվարին, փորձել է պարզել նաև, թե որոնք են ամենավստահելի կառույցները։ Եռյակը չի փոխվել․ հարցման մասնակիցների մեծամասնության համար ամենավստահելի կառույցը հայկական բանակն է։ երկրորդը՝ Հայ առաքելական եկեղեցին, երրորդը՝ մարզպետարանները։ Վստահության ամենափոքր տոկոսը դատարաններինն է։