Երաշխավորում եմ, որ իմ իշխանության օրոք Հայաստանում ադրբեջանցիներ չեն վերաբնակեցվի․ Փաշինյան
Օրերս «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը հայտարարել էր, թե Հայաստանի գործող իշխանությունը Հայաստանում ադրբեջանցիների վերաբնակեցման վերաբերյալ պարտավորություն է ստանձնել՝ շեշտելով, որ «եթե չկա նման բան, թող վարչապետ Նիկոլ Փաշինյանը կանգնի ու ասի՝ սուտ է»։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ մայիսի 22-ին կայացած ճեպազրույցի ժամանակ, արձագանքելով Սամվել Կարապետյանի այդ հայտարարությանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց.
«Սուտ է»։
Հարցին, թե երաշխավորո՞ւմ է, որ իր իշխանության օրոք Հայաստանում ադրբեջանցիներ չեն վերաբնակեցվելու, Փաշինյանը պատասխանել է.
«Տալիս եմ երաշխիքներ, այո։ Երաշխավորում եմ, և դա կապված է նրա հետ, որ ես ասում եմ՝ Ղարաբաղի հարցը փակված է, Ղարաբաղի հարցը չի շարունակվելու, Ղարաբաղ վերադարձի թեմա չի լինելու, վերադարձի թեմա Նախիջևան չի լինելու, վերադարձի թեմա Բաքու չի լինելու, վերադարձի թեմա Սումգայիթ չի լինելու, վերադարձի թեմա Կիրովաբադ չի լինելու, վերադարձի թեմա Եվլախ չի լինելու և այլն և այդպես շարունակ։
Այո, երաշխավորում եմ, դա անհեթեթ թեմա է, դա կոնֆլիկտի թեմա է, դա խաղաղության թեմա չէ։ Եվ դա այնքան ակնհայտ է։ Կրկին՝ սուտ է, և, այո, երաշխավորում եմ»։


















































Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Երբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. Ուոլց
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Գեղարքունիքի մարզում կասեցվել է գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը