Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Կոլումբիայում կստեղծվի արտակարգ իրավիճակների հիմնադրամ Ճապոնիան կշարունակի աջակցել Հայաստանին աղետների ռիսկի կառավարման ոլորտում․ հանդիպում ՆԳՆ-ում Սիցիլիայի օդանավակայանը փակվել է Էտնա հրաբխի ժայթքման պատճառով Հայաստանի պատանեկան շախմատի հավաքականը կմասնակցի Մոսկվայում կայանալիք Բոտվիննիկի գավաթին Ռեալը նվաճեց Թերեզա Էռերայի գավաթը Տարածվել է մանիպուլատիվ հերթական տեղեկատվությունը․ տղամարդը վայր է ընկել ավտոտնակի տանիքից և մահացել․ ՆԳՆ Բնական աղետներից համաշխարհային վնասը կես տարվա ընթացքում հասել է 100 միլիարդ դոլարի․ Լևոն Ազիզյան Սուրեն Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈւ-ում հոգեբանական ծառայությունների կազմակերպման վերաբերյալ Թուրքիան կշարունակի աջակցել Պաղեստինին բոլոր միջազգային հարթակներում Մամուլի ասուլիս․ ՆԳ նախարարությունը ասուլիսներով ամփոփում է ենթակա ծառայությունների կիսամյակային արդյունքները ԱՄՆ-ի «Patriot» հրթիռների միայն 5% է անհրաժեշտ ձմեռը հաղթահարելու համար. Զելենսկի Երեք պետական կառույցում վերանշանակումներ են կատարվել

Կոլումբիայում կստեղծվի արտակարգ իրավիճակների հիմնադրամՃապոնիան կշարունակի աջակցել Հայաստանին աղետների ռիսկի կառավարման ոլորտում․ հանդիպում ՆԳՆ-ումՍիցիլիայի օդանավակայանը փակվել է Էտնա հրաբխի ժայթքման պատճառովՀայաստանի պատանեկան շախմատի հավաքականը կմասնակցի Մոսկվայում կայանալիք Բոտվիննիկի գավաթինՌեալը նվաճեց Թերեզա Էռերայի գավաթըՏարածվել է մանիպուլատիվ հերթական տեղեկատվությունը․ տղամարդը վայր է ընկել ավտոտնակի տանիքից և մահացել․ ՆԳՆԲնական աղետներից համաշխարհային վնասը կես տարվա ընթացքում հասել է 100 միլիարդ դոլարի․ Լևոն ԱզիզյանՍուրեն Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈւ-ում հոգեբանական ծառայությունների կազմակերպման վերաբերյալԹուրքիան կշարունակի աջակցել Պաղեստինին բոլոր միջազգային հարթակներումՄամուլի ասուլիս․ ՆԳ նախարարությունը ասուլիսներով ամփոփում է ենթակա ծառայությունների կիսամյակային արդյունքներըԱՄՆ-ի «Patriot» հրթիռների միայն 5% է անհրաժեշտ ձմեռը հաղթահարելու համար. ԶելենսկիԵրեք պետական կառույցում վերանշանակումներ են կատարվելՀայտնաբերվել են վտանգավոր խաղալիքներ․ կասեցվել է դրանց վաճառքըԿԳՄՍՆ-ն հայտարարում է արվեստի ոլորտում 2027-ին նախատեսված դրամաշնորհային ծրագրերի մրցույթներՃապոնիայի ԱԳՆ բողոքի նոտա է հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի Իտուրուպ այցի կապակցությամբՓարիզյան ակումբը պատմության մեջ երկրորդ անգամ նվաճեց ՈւԵՖԱ-ի ՍուպերգավաթըՕդի ջերմաստիճանն էապես չի փոխվի, սպասվում է կարճատև անձրևԱրևի ամբողջական խավարումը դիտվել է Եվրոպայի որոշ երկրներում Ձերբակալվել է ՀՀ ԱԺ նախորդ գումարման պատգամավոր Մարտուն Գրիգորյանը Պատերազմող երկրներին պաշտոնապես արգելվել է հյուրընկալել ԵվրատեսիլըՆԳ նախարարն ամփոփել է ՆԳՆ ոստիկանության Երևանի ստորաբաժանումների 2026 թ․ առաջին կիսամյակի աշխատանքըԲնական աղետներից համաշխարհային վնասը կես տարվա ընթացքում հասել է 100 միլիարդ դոլարի«Օդային շախմատ»․ ինչպե՞ս է ԱՄՆ-ն 3 ինքնաթիռով գաղտնի տարհանել ԹրամփինՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 13.08.2026Նոր թվային գործիքով հնարավոր կլինի հաշվարկել կենսաթոշակի և նպաստների չափըԿիևյան կամրջի աշխատանքներն ավարտվում են․ ավտոբուսները կվերադառնան նախկին երթուղիներինԱնչափահասի նկատմամբ հոգեկան ներգործության դեպք է բացահայտվելԱճել են երեխաների թունավորման դեպքերը. ԱվանեսյանՊուտինին կանգնեցնելու ծրագիր ունենք. ԶելենսկիԳլոբալ բնապահպանական հիմնադրամի տնօրենը կայցելի Հայաստան՝ մասնակցելու COP17-ինՍպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը լքում է պաշտոնըԳեղարքունիքի մարզի համայնքներում կայացան Երիտասարդության միջազգային օրվան նվիրված միջոցառումներՍտեղծվել է աշխատանքային խումբ «ծննդաբերական տուրիզմի» դեմ պայքարելու համար. ՌուբիոՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենԵրևանի և 7 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԱյսօր՝ օգոստոսի 12-ին, միլիոնավոր մարդիկ կկարողանան դիտել լիակատար արևային խավարումԱվանի համայնքային ոստիկանները թմրամիջոցի 30 փաթեթ են հայտնաբերելԿոլումբիայում հայրը մարմնով փլատակներից պաշտպանել է երկամսական փոքրիկինՔննարկվել են մինչև 200 հզր դրամ աշխատավարձ ստացողների ապահովագրության հնարավոր սցենարներըԿիևյան կամրջի երթևեկելի հատվածը կբացվի հաշված օրերից«Բարսելոնան» առաջարկ է ներկայացրել կիսապաշտպան Ռոդրիի տրանսֆերի համարԿադիրովը հրաժարվել է չեչեններին ուղարկել Ուկրաինայում պատերազմելու՝ հանուն «ռուսական աշխարհի». The EconomistԱդրբեջանն ակնկալում է ԱՄՆ-ի աջակցությունն ականազերծման հարցում. AxiosՀիմնանորոգվում է դեպի Շամբի ջրամբար տանող 3.2 կմ երկարությամբ ավտոճանապարհըՔաղաքաշինության կոմիտեի նախագահը շրջայց է կատարել շինհրապարակներումՈւկրաինան ՆԱՏՕ-ից օգնություն է խնդրել տարածքների ականազերծման հարցումԱԺ նախագահն ընդունել է ՀՀ-ում Չինաստանի դեսպանինԹուրքիայում վերականգնվում է «Քառասուն մանուկ» հայկական եկեղեցինՀայաստանը շարունակել է բարեփոխումները, սակայն պահպանվում են խնդիրները. ԵՄԿասեցվել է «Արծվաբերդ» գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը

Արթուր Ալեքսանյանի անվան մանկապատանեկան դպրոցը Գյումրին կդարձնի սպորտի կենտրոն

Գյումրիում կառուցվող «Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան դպրոց» նոր սպորտային համալիրի շինարարական աշխատանքները նոր թափ են ստացել: Այսօր տեղի ունեցել համալիրի վերամեկնարկի արարողությունը, որին ներկա են եղել ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը, հունահռոմեական ոճի ըմբիշ, Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը, պաշտոնատար անձինք, մարզասերներ:

Հայտնի մարզիկի անունը կրող մարզական համալիրն ունենալու է մանկապատանեկան սպորտի զարգացման բոլոր պայմանները` մրցումների և մարզումների մեծ դահլիճներ՝ նախատեսված ըմբշամարտի, մենապայքարային և խաղային մի շարք մարզաևերի համար, մարզադաշտեր, այդ թվում՝ ֆուտբոլի դաշտ, աթլետիկական վազքուղի, լողավազան, հյուրանոցային հատված, որտեղ կտեղավորվեն հյուրընկալվող մարզիկները, ինչպես նաև այլ անհրաժեշտ ենթակառուցվածքներ:

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը նշել է, որ համալիրի նախագիծը լրամշակվել է՝ պայմանավորված տեխնիկական որոշ բարդություններով և աշխատանքների որակական չափանիշների պահպանմամբ․ «Մեր ընդգծված մոտեցումը հետևյալն է՝ մարզադպրոցը պետք է համապատասխանի միջազգային լավագույն չափանիշներին: Այն պետք է լինի սպորտային միջավայր ոչ միայն ըմբիշ Արթուր Ալեքսանյանի ավանդույթը շարունակող պատանիների, այլև բոլոր նրանց համար, ովքեր այստեղ գալու են տարբեր սպորտային միջոցառումների մասնակցելու»:

Նա ընդգծել է աշխատանքների պատշաճ որակի ապահովման և ժամկետների պահպանման կարևորությունը՝ նշելով, որ զուգահեռ նախատեսվում է իրականացնել գույքի ձեռքբերման աշխատանքներ:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ևս տեղեկացրել է՝ Քաղաքաշինության կոմիտեի համակարգմամբ ներգրավվել է նոր կապալառու, որը երկու տարվա ընթացքում պետք է ավարտին հասցնի մարզահամալիրի կառուցումը՝ միջազգային ամենաբարձր չափանիշներին համապատասխան:

«Մարզահամալիրն իր նշանակությամբ եզակի է Հայաստանում. այստեղ հնարավոր է լինելու և՛ մարզվել տարբեր մարզաձևերով, և՛ անցկացնել մրցաշարեր՝ ներառյալ Եվրոպայի և աշխարհի առաջնությունները, ինչը Կառավարության քաղաքականության առաջնահերթություն է: Համալիրը ստեղծում է բացառիկ հնարավորություն, որպեսզի Գյումրին իսկապես դառնա սպորտի կենտրոն: Մարզադպրոցը սպորտով զբաղվելու մեծ հնարավորություն է մեր երեխաների համար՝ զարգացնելով մանկապատանեկան սպորտի ուղղությունը»,- ասել է նախարար Ժաննա Անդրեասյանը:

Նա հատկապես կարևորել է այն հանգամանքը, որ մարզահամալիրը կրում է Արթուր Ալեքսանյանի անունը, ինչը մարզիկի ամենօրյա հոգատարության մասին է վկայելու. «Մարզահամալիրում Արթուր Ալեքսանյանի ներկայությունը օրինակ է լինելու երեխաների համար, նրա խորհուրդները ոգևորելու են նրանց՝ ձգտելու շարունակական հաղթանակների»:

Նրա ընդգծմամբ՝ սա Կառավարության կարևոր և հետևողական քաղաքականությունն է թե՛ մարզիկներին նշանավորելու և հանրահռչակելու, թե՛ սպորտը զարգացնելու ուղղությամբ։

Արթուր Ալեքսանյանի գնահատմամբ՝ իր մրցումային փորձը ցույց է տալիս, որ համալիրի բոլոր ենթակառուցվածքները լիարժեք համապատասխանում են միջազգային ամենաբարձր չափանիշներին: Նա վստահություն է հայտնել, որ իր փորձը կծառայեցնի համալիրի ամբողջական կայացմանն ու պատանիների շրջանում սպորտի նկատմամբ հետաքրքրության աճին:

Նշենք նաև, որ վերջերս տեղի է ունեցել Մալխաս և Ռոման Ամոյանների անվան մարզադպրոցի հիմնարկեքը, Երևանում լայն թափով կառուցվում է Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցի նոր շենքը, մեկնարկել է Արթուր Աբրահամի անվան մարզադպրոցի շինարարությունը: