Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Կոլումբիայում կստեղծվի արտակարգ իրավիճակների հիմնադրամ Ճապոնիան կշարունակի աջակցել Հայաստանին աղետների ռիսկի կառավարման ոլորտում․ հանդիպում ՆԳՆ-ում Սիցիլիայի օդանավակայանը փակվել է Էտնա հրաբխի ժայթքման պատճառով Հայաստանի պատանեկան շախմատի հավաքականը կմասնակցի Մոսկվայում կայանալիք Բոտվիննիկի գավաթին Ռեալը նվաճեց Թերեզա Էռերայի գավաթը Տարածվել է մանիպուլատիվ հերթական տեղեկատվությունը․ տղամարդը վայր է ընկել ավտոտնակի տանիքից և մահացել․ ՆԳՆ Բնական աղետներից համաշխարհային վնասը կես տարվա ընթացքում հասել է 100 միլիարդ դոլարի․ Լևոն Ազիզյան Սուրեն Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈւ-ում հոգեբանական ծառայությունների կազմակերպման վերաբերյալ Թուրքիան կշարունակի աջակցել Պաղեստինին բոլոր միջազգային հարթակներում Մամուլի ասուլիս․ ՆԳ նախարարությունը ասուլիսներով ամփոփում է ենթակա ծառայությունների կիսամյակային արդյունքները ԱՄՆ-ի «Patriot» հրթիռների միայն 5% է անհրաժեշտ ձմեռը հաղթահարելու համար. Զելենսկի Երեք պետական կառույցում վերանշանակումներ են կատարվել

Կոլումբիայում կստեղծվի արտակարգ իրավիճակների հիմնադրամՃապոնիան կշարունակի աջակցել Հայաստանին աղետների ռիսկի կառավարման ոլորտում․ հանդիպում ՆԳՆ-ումՍիցիլիայի օդանավակայանը փակվել է Էտնա հրաբխի ժայթքման պատճառովՀայաստանի պատանեկան շախմատի հավաքականը կմասնակցի Մոսկվայում կայանալիք Բոտվիննիկի գավաթինՌեալը նվաճեց Թերեզա Էռերայի գավաթըՏարածվել է մանիպուլատիվ հերթական տեղեկատվությունը․ տղամարդը վայր է ընկել ավտոտնակի տանիքից և մահացել․ ՆԳՆԲնական աղետներից համաշխարհային վնասը կես տարվա ընթացքում հասել է 100 միլիարդ դոլարի․ Լևոն ԱզիզյանՍուրեն Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈւ-ում հոգեբանական ծառայությունների կազմակերպման վերաբերյալԹուրքիան կշարունակի աջակցել Պաղեստինին բոլոր միջազգային հարթակներումՄամուլի ասուլիս․ ՆԳ նախարարությունը ասուլիսներով ամփոփում է ենթակա ծառայությունների կիսամյակային արդյունքներըԱՄՆ-ի «Patriot» հրթիռների միայն 5% է անհրաժեշտ ձմեռը հաղթահարելու համար. ԶելենսկիԵրեք պետական կառույցում վերանշանակումներ են կատարվելՀայտնաբերվել են վտանգավոր խաղալիքներ․ կասեցվել է դրանց վաճառքըԿԳՄՍՆ-ն հայտարարում է արվեստի ոլորտում 2027-ին նախատեսված դրամաշնորհային ծրագրերի մրցույթներՃապոնիայի ԱԳՆ բողոքի նոտա է հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի Իտուրուպ այցի կապակցությամբՓարիզյան ակումբը պատմության մեջ երկրորդ անգամ նվաճեց ՈւԵՖԱ-ի ՍուպերգավաթըՕդի ջերմաստիճանն էապես չի փոխվի, սպասվում է կարճատև անձրևԱրևի ամբողջական խավարումը դիտվել է Եվրոպայի որոշ երկրներում Ձերբակալվել է ՀՀ ԱԺ նախորդ գումարման պատգամավոր Մարտուն Գրիգորյանը Պատերազմող երկրներին պաշտոնապես արգելվել է հյուրընկալել ԵվրատեսիլըՆԳ նախարարն ամփոփել է ՆԳՆ ոստիկանության Երևանի ստորաբաժանումների 2026 թ․ առաջին կիսամյակի աշխատանքըԲնական աղետներից համաշխարհային վնասը կես տարվա ընթացքում հասել է 100 միլիարդ դոլարի«Օդային շախմատ»․ ինչպե՞ս է ԱՄՆ-ն 3 ինքնաթիռով գաղտնի տարհանել ԹրամփինՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 13.08.2026Նոր թվային գործիքով հնարավոր կլինի հաշվարկել կենսաթոշակի և նպաստների չափըԿիևյան կամրջի աշխատանքներն ավարտվում են․ ավտոբուսները կվերադառնան նախկին երթուղիներինԱնչափահասի նկատմամբ հոգեկան ներգործության դեպք է բացահայտվելԱճել են երեխաների թունավորման դեպքերը. ԱվանեսյանՊուտինին կանգնեցնելու ծրագիր ունենք. ԶելենսկիԳլոբալ բնապահպանական հիմնադրամի տնօրենը կայցելի Հայաստան՝ մասնակցելու COP17-ինՍպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը լքում է պաշտոնըԳեղարքունիքի մարզի համայնքներում կայացան Երիտասարդության միջազգային օրվան նվիրված միջոցառումներՍտեղծվել է աշխատանքային խումբ «ծննդաբերական տուրիզմի» դեմ պայքարելու համար. ՌուբիոՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենԵրևանի և 7 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԱյսօր՝ օգոստոսի 12-ին, միլիոնավոր մարդիկ կկարողանան դիտել լիակատար արևային խավարումԱվանի համայնքային ոստիկանները թմրամիջոցի 30 փաթեթ են հայտնաբերելԿոլումբիայում հայրը մարմնով փլատակներից պաշտպանել է երկամսական փոքրիկինՔննարկվել են մինչև 200 հզր դրամ աշխատավարձ ստացողների ապահովագրության հնարավոր սցենարներըԿիևյան կամրջի երթևեկելի հատվածը կբացվի հաշված օրերից«Բարսելոնան» առաջարկ է ներկայացրել կիսապաշտպան Ռոդրիի տրանսֆերի համարԿադիրովը հրաժարվել է չեչեններին ուղարկել Ուկրաինայում պատերազմելու՝ հանուն «ռուսական աշխարհի». The EconomistԱդրբեջանն ակնկալում է ԱՄՆ-ի աջակցությունն ականազերծման հարցում. AxiosՀիմնանորոգվում է դեպի Շամբի ջրամբար տանող 3.2 կմ երկարությամբ ավտոճանապարհըՔաղաքաշինության կոմիտեի նախագահը շրջայց է կատարել շինհրապարակներումՈւկրաինան ՆԱՏՕ-ից օգնություն է խնդրել տարածքների ականազերծման հարցումԱԺ նախագահն ընդունել է ՀՀ-ում Չինաստանի դեսպանինԹուրքիայում վերականգնվում է «Քառասուն մանուկ» հայկական եկեղեցինՀայաստանը շարունակել է բարեփոխումները, սակայն պահպանվում են խնդիրները. ԵՄԿասեցվել է «Արծվաբերդ» գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը

Ընտրապայքարի դուրս եկած ո՞ր գործիչներն են անցնում քրգործով

Թեժ ընտրապայքարում աստիճանաբար, այսպես ասենք, թեժանում են նաև իրավապահ համակարգի աշխատանքն ու այդ կառույցների կողմից բացահայտումների մասին  հայտարարությունները։ Իրավապահների արձանագրած ընտրախախտումների մեծ մասը բաժին է ընկնում ընտրակաշառքին։ Վերջին շրջանում, սակայն, ավելացել են ավելի աղմկահարույց բացահայտումները, որոնք որոշ դեպքերում նաև սենսացիոն են ու առնչվում են են փաստաթղթերի կեղծմանը։ «Ռադիոլուր»–ը փորձել է հասկանալ, թե ընտրապայքարի դուրս եկած քանի՞ գործիչ է անցնում քրեական գործերով։

Հայաստանի Քննչական կոմիտեն հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Նարեկ Կարապետյանը ենթադրաբար թաքցրել է պաշտոնատար անձի կարգավիճակ ձեռք բերելուն խոչընդոտող՝ օտարերկրյա քաղաքացիություն ունենալու մասին տեղեկությունը։ Սա, սակայն, դեռ չի անդրադարձել նրա կարգավիճակի վրա։ ԿԸՀ-ից պարզաբանում են, որ Նարեկ Կարապետյանը շարունակում է լինել պատգամավորի թեկնածու։ ԿԸՀ մամուլի խոսնակ Սեդա Ղուկասյանի փոխանցմամբ՝ ԿԸՀ-ն չունի ստուգելու գործառույթ և առաջնորդվում է Նարեկ Կարապետյանի` ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից ստացած և հանձնաժողովին փոխանցած տեղեկանքով։

Նարեկ Կարապետյանի փաստաբան Վարդան Ալոյանը Քննչական կոմիտեից պահանջել է հերքել, իր ձևակերպմամբ, այդ զրպարտությունը, այլապես, ըստ նրա գրավոր հայտարարության, քաղաքական այդ ուժի իրավաբանների թիմն իրավունքների պաշտպանության հայց կներկայացնի դատարան։ Նարեկ Կարապետյանն ինքն էլ է հարկ համարել անդրադառնալ խնդրին․

«Ֆեյքերի օրեր էր նախ իմ անձնագրի հետ կապված, հետո Սամվել Կարապետյանի՝ իբր ՌԴ պետական համակարգում աշխատանք ունենալու հետ կապված։ Սամվել Կարապետյանը երբեք բացի գործարարությունից Հայաստանից դուրս ոչ մի բանով չի զբաղվել, ես էլ երբեք չեմ ունեցել օտարերկրյա որևէ երկրի անձնագիր  ոչ միայն Ռուսաստանի, այլ՝ որևէ երկրի։ Բայց մենք ամբողջ օր լռեցինք այդ ուղղությամբ, որովհետև մի ծրագիր ունենք` բոլոր այն մարդիկ, ովքեր Սամվել Կարապետյանի մասին այդ ֆեյք տվյալը տարածեցին իրենց անունից, նրանց դեմ դատական  հայցադիմում է ներկայացվելու, բայց իրենց պես չէ, որ մարդկանց տանեն ձերբակալեն, այլ ուրիշ բանի համար, որպեսզի նրանք վճարեն իրենց ստերի համար»։

Ավելի վաղ Քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց, ըստ որի, ԱԺ պատգամավորի թեկնածու, «Ուժեղ Հայաստան» կուսակցության ցուցակի առաջին համար Նարեկ Կարապետյանը թաքցրել է օտար պետության քաղաքացիություն ունենալու մասին տեղեկությունը, ինչի հիմքով ՆԳՆ-ն հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե։ Կառույցի Երևան քաղաքի քննչական վարչությունում հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 449-րդ հոդվածի 1-ին մասով։

Ըստ այդմ՝ պաշտոնատար անձի կարգավիճակ ձեռք բերելուն կամ պահպանելուն խոչընդոտող տեղեկություններ թաքցնելը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի տասնապատիկից երեսնապատիկի չափով կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելով: Քանի դեռ նախաքննություն է, և հանցանք ապացուցված չէ, կարգի համաձայն հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ։

Մինչ հարցն իրավական ընթացք ու պարզաբանումներ կստանա, այս լուրն արդեն քաղաքականացվել է  ընտրապայքարի մրցակիցների կողմից՝ դրանից բխող բոլոր հնարավոր հարցադրումներով, մասնավորապես, մեղադրանքի ապացուցման դեպքում ո՞վ է գլխավորելու «Ուժեղ Հայաստան»-ի նախընտրական ցուցակը։ Հռետորական և քաղաքական ենթատեքստով հարցին ի պատասխան շրջանառվում է ցուցակի երկրորդ համար, Հայաստանի երկրորդ նախագահի փաստաբան Արամ Վարդևանյանի անունը։

Ընթացիկ քարոզարշավն աչքի է ընկնում ոչ միայն աղմկահարույց և սենսացիոն բացահայտումներով, այլև փաստով, որ մի շարք քաղաքական ուժերի ընտրացուցակներում ընդգրկված թեկնածուներ անցնում են քրեական տարբեր գործերով, ընդ որում, այդ թիվը փոքր չէ։ Ընդդիմությունը սա դիտարկում է քաղաքական հետապնդում, իսկ իշխանությունն օրինական քայլ է համարում։ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը դեռ քարոզարշավից առաջ զգուշացնում էր․  

«Հայաստանի Հանրապետությունը իրավական պետություն է, փակված է էջը Հայաստանում ընտրակեղծարարության, և ով կփորձի այդ ճանապարհով գնալ, հանդիպելու է օրենքի ուժին։ Շինծու որևէ գործ չկա։ Հայաստանի Հանրապետությունում շինծու գործերի դարաշրջանը վաղուց փակված է, կան ձայնագրություններ, կան օպերատիվ տվյալներ, որոնք հրապարակվում են»։

Իշխանությունը զավթելու հրապարակային կոչերի, առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման և տնտեսական չարաշահումների համար մեղադրվող Սամվել Կարապետյանը իր և իր կողմնակիցների նպատմամբ հարուցված գործերի փաստական տվյալների մասին հարցերն առաջարկում է ուղղել իշխանությանը․

«Ամեն ինչ իրենք են կազմակերպում այս ձայնագրությունները, մեր կողմնակիցները դրա հետ ոչ մի կապ չունեն։ Իրենք ինչպես ապօրինի քրեական գործեր են հարուցում, հիմա էլ դուրները եկել է, քաղաքական այդպիսի քայլեր են անում»։

Ընտրապայքարի դուրս եկած ո՞ր գործիչներն են անցնում քրգործով

«Ռադիոլուր»–ի պարզ հաշվարկով՝ միայն այս քարոզարշավին մասնակցող առնվազն տասը գործիչ քրեական տարբեր վարույթներով է անցնում, ընդ որում՝ որպես առանցքային դերակատար։

Չորս քաղաքական միավոր չի կարողացել գրանցել վարչապետի իր թեկնածուներին։ Այստեղ տարբերվում են «Ուժեղ Հայաստան»- ից Սամվել Կարապետյանի և «ԴՕԿ»-ից Վարդան Ղուկասյանի չգրանցման հիմքերը․ նրանց դեպքում գործել է այլ երկրի քաղաքացիություն ունենալու արգելքը։ Բայց և նրանց, և ԱԺԲ–ից Վարուժան Ավետիսյանի ու «Ալյանս»–ից Տիգրան Ուրիխանյանի նկատմամբ կան հարուցված տարբեր քրեական գործեր։

Առանձին այլ քրեական գործերով են անցել կամ անցնում նաև «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը և «Բարգավաճ Հայաստան»–ի վարչապետի թեկնածու Գագիկ Ծառուկյանը։ Ընտրացուցակներում կան նաև այլ գործիչներ, որոնց առնչվում են տարբեր քրեական գործեր։

ՀՀ օրենսդրությամբ ամրագրված է, որ դատական ընթացքի մեջ գտնվելը չի խոչընդոտում քարոզարշավին մասնակցելուն, քանի դեռ չկա վերջնական դատավճիռ:

Տարիներ շարունակ ընտրությունները դիտարկող «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության համակարգող Դանիել Իոաննիսյանը ընտրապայքարի ներկա պատկերից արդեն ենթադրում է հետագա իրավիճակը․

«Ընտրությունների որակի մասին շատ հայտարարություններ են լինելու։ Լինելու են հայտարարություններ՝ սկսած նրանից, որ ընտրություններն իդեալական են, մինչև այն, որ ընտրությունները ամենավատն են Հայաստանի պատմության մեջ կամ ավելի վատն են, քան ընտրությունները, ասենք, Ադրբեջանում։ Այսպիսի հայտարարություններ էլ կլինեն։ Մի քանի ինդիկատոր կա, որոնցով պետք է գնահատվի ընտրությունների որակը։ Առաջինը անկախ մարմինների, անկախ սուբյեկտների գնահատականն է, մյուսը  վիճակագրական վերլուծությունն է։ Գլոբալ առումով, ես ասեմ, քաղաքական ֆինանսավորման հետ կապված խնդիրները շատ լուրջ են, և ցանկացած ուժի մասով պետք է խորանալ, նաև քվեարկելուց առաջ նայել կուսակցությունների, օրինակ, հաշվետվությունները, տեսնել` ինչքանով են թափանցիկ, արդյոք գիտե՞ք, թե այդ կուսակցություններին ով է ֆինանսավորում, թե թաքցնում են, թե ծախսերի չնչին մասն են ցույց տալիս, մնացածը ինչ–որ ուրիշ ձև է գնում։ Որտեղի՞ց են այդ փողերը գալիս՝ Աստված գիտի»։

Քարոզարշավի սկզբից մինչև այս պահը իրավապահ մարմինները քրեորեն դատապարտելի արարքներից ամենաշատը հայտնել են ընտրակաշառքի մասին։  Ինչպես կաշառք տալը, այնպես էլ վերցնելը պատժվում է մինչև ութ տարի ազատազրկմամբ։ ՔՕ այս կարգավորումը միշտ չէ, որ գործել է, այն համեմատաբար նոր է։ Մասնագետներն ասում են, որ ամբողջ ԵԽ տարածքում ընտրակաշառքի համար նախատեսված ամենախիստ պատիժը Հայաստանում է։ Իշխանությունը բազմիցս զգուշացրել է, որ խստորեն բացառելու է այս ընտրախախտումը:

Ռադիոլուր