Օրակարգի թեման Անպտղության հաղթահարման ծրագրում փոփոխությունների իրականացումն է
Կայացել է ՀՀ առողջապահության նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը, որն անցկացրել է առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանը:
Նախարարությունից հայտնում են՝ օրակարգի թեման Անպտղության հաղթահարման ծրագրում փոփոխությունների իրականացումն էր:
Ողջունելով խորհրդի անդամներին` Արմեն Գասպարյանը ներկայացրել է որոշման նախագծի հիմնական երեք այն փոփոխությունները, որոնք ուղիղ ազդեցություն ունեն կանանց վերարտադրողական առողջության վրա:
«Առաջինը` առաջարկում ենք մեղմացնել 36 տարեկանից հետո կնոջը ներկայացվող անպտղության ժամկետի պահանջը` 2 տարին նվազեցնելով մինչև 1 տարի: Հաջորդիվ, առաջարկվող փոփոխությամբ անտիմյուլլեր հորմոնի ցածր մակարդակ ունեցող կնոջը հնարավորություն է տրվում դառնալ ծրագրի շահառու` սկսած բեղմավորման փուլից, եթե նա ունի կրիոկոնսերվացված առնվազն 5 ձվաբջիջ: Երրորդ փոփոխությունը՝ առաջարկում ենք բարձրացնել երկրորդային անպտղություն ունեցող կանանց տարիքային շեմը` գործող 36-ից 40` հավասարեցնելով առաջնային անպտղությանը»,- նշել է նախարարի տեղակալը և պատրաստակամություն հայտնել պատասխանելու թեմային վերաբերող հարցերին:
Խորհրդի անդամները թեմային առնչվող տասնյակ հարցեր են ուղղել.Արմեն Գասպարյանը պատասխանել է նաև ոլորտի բարեփոխումներին, ընթացիկ ծրագրերին վերաբերող հարցերին` կեսարյան հատումներ զսպման քաղաքականության,մայրության դպրոցների, սերմնավորման կաբինետների բացման թեմային:


















































Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Երբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. Ուոլց
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Գեղարքունիքի մարզում կասեցվել է գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը