Հուլիսի 1-ից Երևան-Բուխարեստ նոր ուղիղ չվերթ է գործարկվելու․ դեսպանություն
Երկկողմ զբոսաշրջության ծավալների աճին զուգահեռ, հուլիսից կմեկնարկի երկրորդ ավիափոխադրողի կողմից Երևան-Բուխարեստ ուղիղ չվերթների գործարկումը։ Այդ կապակցությամբ Ռումինիայում ՀՀ դեսպան Տիգրան Գալստյանը դեսպանությունում հյուրընկալել է ռումինական «DAN AIR» ավիաընկերության գործադիր տնօրեն Մեթ Իան Դավիդին և հաղորդակցության ու մարքեթինգի մենեջեր Իրինա Ելենա Դրեգիչանուին։ Այս մասին հայտնում է դեսպանությունը։
Հանդիպմանը մասնակցել է նաև Ռումինիայի հայ գործարար խորհրդի ղեկավար Վահե Հովակիմյանը։ Զրուցակիցները քննարկել են հուլիսի 1-ից Երևան-Բուխարեստ նոր ուղիղ չվերթի մեկնարկի հետ կապված աշխատանքների ընթացքը և զբուսաշրջային հոսքերի ավելացմանն ուղղված քայլերը։ Անդրադարձ է կատարվել նաև երկկողմ ապրանքաշրջանառությանը միտված կանոնավոր բեռնափոխադրումների իրականացման և այդ առումով երկու երկրների գործարար շրջանակների հետ համագործակցության հեռանկարներին։


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Viking Row` Նորվեգիայի մանկապարտեզներից մեկում