Ուսանողական երրորդ հաքաթոնն ամփոփել է արդյունքները
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից իրականացվող Ուսանողական երրորդ հաքաթոնն ամփոփել է արդյունքները։ ԲՏԱՆ-ից հայտնում են, որ Հայաստանի տարբեր բուհերից ձևավորված 26 թիմեր ներկայացրել են տեխնոլոգիական նորարարական լուծումներ՝ մրցելով գլխավոր մրցանակների համար։ Գնահատող հանձնաժողովի եզրակացության համաձայն՝ լավագույն լուծումներ առաջարկած 3 թիմերը պարգևատրվել են։
Մրցութային աշխատանքները գնահատվել են մի շարք չափանիշների հիման վրա՝ նորարարություն, արդիականություն, իրագործելիություն, կենսունակություն և ներկայացման որակ։
Առաջին մրցանակին արժանացել է «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների «Արմագածոտն» թիմը՝ ստանալով 1.5մլն դրամ։
Երկրորդ մրցանակը ստացել է «Հայ Հիմք» թիմը, իսկ երրորդը՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի «Սպարտա» թիմը, որոնք համապատասխանաբար պարգևատրվել են 1մլն և 500 հազար դրամ գումարներով։
Նախարարության Տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացման վարչության պետ Հայկ Ենգիբարյանը նշել է, որ այս օրերին Ծաղկաձորը համախմբել էր Հայաստանի տարբեր բուհերի տասնյակ շնորհալի ուսանողների, որոնք մենթորների աջակցությամբ մշակել և ներկայացրել են իրենց նորարարական տեխնոլոգիական լուծումները։ Նա ընդգծել է, որ թիմերն աշխատել են նախարարության կողմից սահմանված ռազմավարական առաջնահերթ ուղղությունների շրջանակում, ինչը հնարավորություն է տվել ուսանողներին առավել անմիջականորեն հաղորդակից դառնալ ոլորտի զարգացման պետական մոտեցումներին և նպատակներին։
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի պրոռեկտոր Էլբակ Էլբակյանը կոչ է արել մասնակիցներին հավատալ սեփական գաղափարներին և շարունակել առաջ տանել դրանք։ Նա ընդգծել է, որ Հայաստանի մրցակցային առավելությունը մարդկային միտքն ու ստեղծարար ներուժն է, իսկ նորարար գաղափարների շնորհիվ հնարավոր է հասնել մեծ հաջողությունների։
Մրցութային հանձնաժողովի անդամ, կենսաբանական գիտությունների թեկնածու Սիրաս Հակոբյանը մասնակիցներին հորդորել է չընկրկել անհաջողություններից և շարունակել հավատալ սեփական գաղափարներին՝ ընդգծելով, որ հաջողության հիմքում համառությունն ու նպատակասլացությունն են։ Նա կարևորել է հատկապես հաքաթոնի ընթացքում ձեռք բերված փորձառությունն ու գիտելիքները։
Միջոցառումը միավորել էր տարբեր բուհերի ուսանողների, ոլորտի մասնագետների և մենթորների՝ նպաստելով համագործակցության, փորձի փոխանակման և նոր տեխնոլոգիական նախաձեռնությունների ձևավորմանը։


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Viking Row` Նորվեգիայի մանկապարտեզներից մեկում