Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀՀ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ 01.07.2026 ՍԴ-ն հուլիսի 1-ին կհեռանա խորհրդակցական սենյակ՝ ընտրությունների արդյունքները վիճարկելու գործով որոշում կայացնելու Տալլինում կանցկացվի Made in Armenia Expo ցուցահանդեսը Հագվի գյուղում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Սի Ծինփինը կոչ է արել թիմակիցներին պայքարել Կոմունիստական կուսակցության առաջընթացը խոչընդոտող երևույթների դեմ ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ 01.07.2026 ԱԺ ՔՊ խմբակցությունը կգլխավորի Արուսյակ Մանավազյանը Հայաստանը մեծապես կարևորում է Կանադայի հետ բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացումը Հուլիսի 1-ից ուժի մեջ են մտնում մի շարք կարևոր ծրագրեր և օրենսդրական փոփոխություններ Քարակերտում խմելու ջուրը բերում են շրջիկ ցիստեռնով ու վաճառում հատուկ սարքերով «Թալիբան»-ը հայտարարել է, որ օդային հարվածներ է հասցրել Պակիստանի տարածքում

ՀՀ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ 01.07.2026ՍԴ-ն հուլիսի 1-ին կհեռանա խորհրդակցական սենյակ՝ ընտրությունների արդյունքները վիճարկելու գործով որոշում կայացնելուՏալլինում կանցկացվի Made in Armenia Expo ցուցահանդեսըՀագվի գյուղում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄՎրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակինՍյունիքում փրկարարները վիրավոր անգղի են փրկելՍի Ծինփինը կոչ է արել թիմակիցներին պայքարել Կոմունիստական կուսակցության առաջընթացը խոչընդոտող երևույթների դեմՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ 01.07.2026ԱԺ ՔՊ խմբակցությունը կգլխավորի Արուսյակ ՄանավազյանըՀայաստանը մեծապես կարևորում է Կանադայի հետ բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացումըՀուլիսի 1-ից ուժի մեջ են մտնում մի շարք կարևոր ծրագրեր և օրենսդրական փոփոխություններՔարակերտում խմելու ջուրը բերում են շրջիկ ցիստեռնով ու վաճառում հատուկ սարքերով«Թալիբան»-ը հայտարարել է, որ օդային հարվածներ է հասցրել Պակիստանի տարածքումՈւկրաինան Շվեդիայի հետ ստորագրել է կործանիչներ գնելու մասին նոր համաձայնագիրԿատարում քննարկվել են ԱՄՆ-Իրան բանակցությունների ընթացքըՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ 01.07.2026Հունիսին աշխարհում 6.0 և ավելի մագնիտուդով 24 ուժեղ երկրաշարժ է գրանցվելՄեքսիկան վստահ հաղթանակ տարավ Էկվադորի նկատմամբԹրամփը կրիպտո նախագծերից ավելի քան 1,4 միլիարդ դոլարի եկամուտ է հայտարարագրելՖիդան. Թուրքիան ԵՄ-ից ակնկալում է օբյեկտիվ վերաբերմունք եվրաինտեգրման շրջանակումԵրբ ֆուտբոլը միայն սպորտ չէ. ոչ մարզական կրքեր` ԳերմանիայումՀաշմանդամություն ունեցող անձանց տրվող աջակցող միջոցների ցանկը համալրվել է 37 նոր ապրանքովՊատերազմը երբեք չի դադարի, եթե ապրում եք Մերձավոր Արեւելքում եւ աշխարհում. ՆեթանյահուԱՄՆ Գերագույն դատարանը հաստատել է ծննդյան իրավունքով քաղաքացիություն ստանալու իրավունքըՈւիթքոֆն ու Քուշները դրական բանակցություններ են անցկացրել Իրանի հետ գործարքի շուրջԱննա Հակոբյանը Նյու Յորքում մասնակցում է Առաջին տիկնանց և առաջին պարոնների համաշխարհային ամենամյա ակադեմիայինNY Post. Իրանը դեռևս մուտք չի ստացել Կատարում գտնվող իր 6 միլիարդ դոլարի ակտիվներինԻրանական պատվիրակությունը Դոհայում բանակցություններ կանցկացնի Կատարի, այլ ոչ թե ԱՄՆ-ի հետ. ԲաղաեիԱԳՆ գլխավոր քարտուղարի և Բունդեսթագի պատվիրակության հանդիպմանը կարևորվել է երկու երկրների միջև գործարար կապերի խթանումըՌեստորանի մոտ կռիվ է տեղի ունեցել․ 5 վիրավոր կաԿարևոր է, որ ընտրելու և հանրաքվեին մասնակցելու իրավունքների սահմանափակման նախագծերի առնչությամբ իրականացվեն հանրային քննարկումներԹուրքիան առանցքային գործընկեր է անվտանգության, միգրացիայի և էներգետիկայի ոլորտներումԱնահիտ Ավանեսյանը 2 օրով Ստամբուլ կգործուղվի«Ուժեղ Հայաստան»-ի հետախուզվող 3 թեկնածուներից 1-ը հայտնաբերվել է և կալանավորվելԱլեն Սիմոնյանը պարգևատրել է ՊՊԾ աշխատողներինՀԷՑ-ը պահանջել է հերքել ընտրությունների օրը ընտրատեղամասերում «հոսանքազրկումների» մասին հրապարակումներըՌուսաստանը հայտարարել է Բալթյան երկրների և Ֆինլանդիայի հետ սահմանային անցակետերի փակման մասինՀուլիսի 1-ը դատախազության աշխատողի օրն է․ նշվում է դատախազության հիմնադրման 108-ամյակըԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումԹուրքիայում և ԱՄՆ-ում հրդեհներ են բռնկվելԵվրոպայում սպասվում է շոգի նոր ալիքԳրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճաններըԳերմանիայի Բունդեսթագի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրԱնվտանգ ճանապարհներ Սյունիքում. մեկնարկը տրվել է ԿապանիցԵրկարաձգվել է Հայաստանի վիզայի ժամանակավոր ազատականացման ռեժիմի գործողության ժամկետըՄոսկվան խնդրանքով դիմել է Ղազախստանին՝ նավթամթերքի հնարավոր դեֆիցիտը ծածկելու համար Պուտինն ու Տոկաևը քննարկել են առևտրատնտեսական և էներգետիկ ոլորտներում համագործակցության հարցերՍրբուհի Գալյանը վստահեցնում է՝ IMEI կոդերի միասնական համակարգի ներդրման նպատակը հասարակությանը վերահսկելը չէՄոուրինյուն շարունակում է թիմի կազմն ուժեղացնելու ծրագրեր կազմելՀայաստանի և Լատվիայի գլխավոր դատախազները քննարկել են համագործակցության ընդլայնման հարցեր
Մշակույթ

Երևանում կանցկացվի «Դասական Եվրատեսիլ» միջազգային մրցույթը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հովանավորությամբ Հանրային հեռուստաընկերության և Եվրոպական հեռարձակողների միության համատեղ ջանքերով հունիսի 6-ին Երևանում կանցկացվի «Դասական Եվրատեսիլ» միջազգային 22-րդ մրցույթը։ Այս նպատակով Կառավարությունը հատկացրել է շուրջ 665 միլիոն դրամ․ որոշումն ընդունվել է գործադիրի այսօրվա նիստում։

Հարցը զեկուցել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյան։ Նրա խոսքով՝ միջոցառումը հնարավորություն կտա Հայաստանը հերթական անգամ դիրքավորել միջազգային հարթակում, մասնավորապես՝ դասական արվեստի ոլորտում, ինչը, նախարարի դիտարկմամբ, առանձնահատուկ կարևորություն ունի։

«Կառավարությունն ակտիվ քաղաքականություն է վարում Հայաստանը միջազգային տարբեր մրցաշարերի, մրցույթների և միջոցառումների հարթակ դարձնելու ուղղությամբ։ Այդ նախաձեռնությունները նպաստում են մեր երկրի տեսանելիությանն ու ճանաչելիությանը, և «Դասական Եվրատեսիլը», անկասկած, համալրում է այդ շարքը»,- նշել է ԿԳՄՍ նախարարը։

Ժաննա Անդրեասյանը խորհրդանշական է համարել նաև մրցույթի անցկացման ամսաթիվը, քանի որ հունիսի 6-ն աշխարհահռչակ հայ կոմպոզիտոր Արամ Խաչատուրյանի ծննդյան օրն է։

«Այդ օրը դասական արվեստի միջոցով ևս մեկ անգամ կընդգծվեն մեծանուն կոմպոզիտորի անվան և ստեղծագործական հարուստ ժառանգության արժեքն ու նշանակությունը։ Պատահական չէ նաև, որ մրցույթն անցկացվում է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, որի հիմնադրման 100-ամյակը լրանում է այս տարի»,- ասել է նախարարը։

Նա հավելել է, որ միջոցառումը կդառնա նաև Օպերային թատրոնի շենքի հիմնադրման 100-ամյակը նշանավորող կարևոր իրադարձություն։ Մասնավորապես՝ միջոցառման ձևաչափը հնարավորություն կտա ընդգծելու ոչ միայն թատրոնի մշակութային, այլև ճարտարապետական նշանակությունը։ Նախատեսվում է, որ միջոցառումները կանցկացվեն ինչպես շենքի ներսում, այնպես էլ տանիքային հարթակներում, որտեղ կբեմադրվեն բալետային և այլ ներկայացումներ։

Նախարարի խոսքով՝ մրցույթն ուղիղ եթերով հեռարձակվելու է մասնակից 11 երկրներում՝ Պորտուգալիայում, Սերբիայում, Շվեյցարիայում, Բելգիայում, Գերմանիայում, Չեխիայում, Կիպրոսում, Լեհաստանում, Լատվիայում, Շվեդիայում և, իհարկե, Հայաստանում, ինչը կբարձրացնի մեր երկրի միջազգային տեսանելիությունը։

Մրցույթի շրջանակում նախատեսվում են նաև մշակութային ծրագրեր հյուրերի համար, որոնք, ըստ Ժաննա Անդրեասյանի, հնարավորություն կտան ներկայացնելու Հայաստանի հարուստ մշակութային ժառանգությունը՝ թանգարանները, արվեստի կենտրոնները՝ խթանելով հետագա զբոսաշրջային հոսքերը։

Հայաստանի ներկայացուցիչը կլինի 15-ամյա ֆլեյտահարուհի Էլեն Վիրաբյանը, որը, նախարարի խոսքով, արդեն ունի միջազգային ճանաչում և տարբեր բեմերում հանդես է եկել հեղինակավոր նվագախմբերի հետ։

Պետության հատկացրած միջոցները կուղղվեն միջոցառման կազմակերպչական, տեխնիկական, բովանդակային և այլ անհրաժեշտ ծախսերի իրականացմանը։ Ժաննա Անդրեասյանը կարևորել է նաև ոլորտի տնտեսական բաղադրիչը և անդրադարձել տոմսային քաղաքականությանը՝ նշելով, որ տոմսերի վաճառքի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: Միաժամանակ, հաշվի առնելով, որ դահլիճը նախատեսված է շուրջ 1200 հանդիսականի համար և կարևորելով միջոցառման հասանելիությունը բոլոր ցանկացողների համար՝ նախատեսվում է համերգի ուղիղ հեռարձակում բացօթյա էկրանների միջոցով։ Այդպիսով, մրցույթին կհետևեն ոչ միայն դահլիճում գտնվող հանդիսատեսը, այլև բացօթյա հարթակներում հավաքված քաղաքացիներն ու հյուրերը։