Դոնալդ Թրամփը կրկին սպառնալիքներ է հնչեցրել Իրանի հասցեին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին սպառնալիքներ է հնչեցրել Իրանի հասցեին՝ պահանջելով մինչև երեքշաբթի երեկո բացել Հորմուզի նեղուցը։ Հակառակ դեպքում նա խոստացել է հարվածներ հասցնել երկրի ենթակառուցվածքներին։ «Ամբողջ երկիրը կարելի է անգործունակ դարձնել մեկ գիշերվա ընթացքում, և այդ գիշերը կարող է լինել արդեն վաղը»,- ասել է նա Սպիտակ տանը մամուլի ասուլիսի սկզբում։ «Նրանք չեն ունենա ոչ մի կամուրջ, ոչ մի էլեկտրակայան։ Նրանք կհայտնվեն քարի դարում»,- ավելացրել է նա հետագայում՝ պատասխանելով լրագրողների հարցերին։
Թրամփը հաստատել է, որ ուլտիմատումի ժամկետը լրանում է երեքշաբթի օրը ժամը 20:00-ին Արևելյան ժամանակով (կեսգիշեր Գրինվիչով, չորեքշաբթի ժամը 03:00-ին Երևանի ժամանակով)։
«Վաղվա կեսգիշերին Իրանի յուրաքանչյուր կամուրջ ամբողջությամբ կոչնչացվի, իսկ յուրաքանչյուր էլեկտրակայան դուրս կգա շահագործումից։ Նրանք կայրվեն, կպայթեն և այլևս երբեք չեն օգտագործվի։ Սա կարող է տեղի ունենալ ընդամենը չորս ժամվա ընթացքում, եթե մենք ցանկանանք։ Բայց մենք չենք ուզում, որ դա տեղի ունենա»,- ասել է ամերիկյան առաջնորդը։

















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ