Արտեմիս II առաքելությունն ավարտել է Լուսնին առավելագույնը մոտենալու պատմական յոթժամյա գործողությունը։ Դրանից հետո անձնակազմին ուղիղ եթերում շնորհավորել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Գործողությունն սկսվել է ԱՄՆ արեւելյան ժամանակով 13:56- ին` Երեւանի ժամանակով 21:56-ին։ Այդ ժամին NASA-ի աստղագնացներ ամերիկացիներ Ռիդ Ուայզմանը, Վիկտոր Գլովերը եւ Քրիստինա Կոխը, ինչպես նաեւ կանադացի Ջերեմի Հանսենը սահմանել են նոր ռեկորդ՝ դառնալով Երկրից ամենահեռու գնացած մարդիկ։
Լուսնի հակառակ կողմից անցնելով` Երեւանի ժամանակով 03։00-ին, Օրիոն տիեզերանավը 40 րոպե կորցրել է Երկրի հետ կապը, քանի որ Լուսինը խանգարել է ռադիոալիքներին։
Անձնակազմը լուսանկարել է Լուսնի մակերեւույթը` այդ թվում՝ խառնարանները, հին լավային հոսքերը, բլուրները, որոնք ձեւավորվել են Լուսնի էվոլյուցիայի ընթացքում։ Նրանք նաեւ արձանագրել են գույնի, պայծառության եւ կառուցվածքի տարբերություններ, որոնք գիտնականներին կօգնեն հասկանալ Լուսնի մակերեւույթի կազմը։
ՆԱՍԱ-ի հաղորդագրության մեջ նշված է, որ աստղագնացներին հաջողվել է տեսնել նաեւ «Երկրի մայրամուտը»՝ այն պահը, երբ Երկիր մոլորակը իջավ Լուսնի հորիզոնից ներքեւ, եւ «Երկրածագը»՝ Լուսնի հակառակը կողմից դուրս գալու պահին։
Աստղագնացներին հաջողվել է տեսնել նաեւ Լուսնի հակառակ կողմում լինելու պահին Արեւի մոտ մեկժամանոց խավարումը, երբ տիեզերանավը, Լուսինը եւ Արեգակը մի գծի վրա էին։ Նրանց հաջողվել է այդ պահին ուսումնասիրել արեգակնային պսակը՝ Արեւի արտաքին մթնոլորտը։
Խավարման ընթացքում անձնակազմը հնարավորություն է ունեցել դիտել երկնային այնպիսի հազվադեպ երեւույթներ, որոնք տեսանելի են միայն Լուսնի չլուսավորված հատվածում։

















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ