Ապրիլի 12-ի խորհրդարանական ընտրություններից մի քանի օր առաջ Ջեյ Դի Վենսը երկօրյա այցով կժամանի Բուդապեշտ` ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աջակցությունը Հունգարիայի վարչապետին փոխանցելու համար։ Սոցհարցումները ցույց են տալիս, որ վարչապետ Վիկտոր Օրբանը ընտրություններում իշխանությունը կորցնելու լուրջ վտանգի առաջ է կանգնած։ Մի քանի շաբաթ առաջ նրան աջակցելու նպատակով Հունգարիայում էր ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, հայտնում է RFI-ն։
ԱՄՆ փոխնախագահ Վենսը ժամանելու է կնոջ՝ Ուշայի ուղեկցությամբ եւ հանդես է գալու «Հունգարիայի եւ ԱՄՆ-ի միջեւ հարուստ գործընկերության» թեմայով ելույթով։ Թրամփի Սպիտակ տուն վերադառնալուց հետո ամերիկյան վարչակազմը չի խուսափում բացահայտ դիրքորոշում արտահայտել եվրոպական այն ղեկավարների օգտին, որոնց համարում է առավել համատեղելի իր շահերի հետ։
Թեեւ Հունգարիայի վարչապետը անձամբ հրավիրել էր Դոնալդ Թրամփին, սակայն Իրանում պատերազմը բարդացրել է ԱՄՆ նախագահի օրակարգը եւ Օրբանը պիտի բավարարվի Վենսով, գրում է ֆրանսիական ռադիոն։ Այցը մեծ ուշադրության է արժանանում, սակայն դրա ազդեցությունը պարզ կդառնա ընտրություններից հետո։ Քարոզարշավում գերակշռում են ներքաղաքական խնդիրները, եւ արտաքին քաղաքականությունը, ըստ RFI-ի, մեծ հետաքրքրություն հունգարացիների շրջանում չունի։

















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
ՀՀ Կառավարության կազմը
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ