ԱՄՆ-ն կոչ է արել Իսրայելին հետաձգել հարձակումը սիրիա-լիբանանյան սահմանին գտնվող «Ալ-Մասնա» անցակետի վրա. Kan
Իսրայելական Kan ռադիոկայանը հաղորդել է, որ ԱՄՆ-ն կոչ է արել Իսրայելի իշխանություններին «քաղաքական պատճառներով» հետաձգել հարձակումը սիրիա-լիբանանյան սահմանին գտնվող «Ալ-Մասնա» անցակետի վրա և այդ հարցը թողնել սիրիական անվտանգության ուժերին։ Ահմեդ ալ Շարաայի գլխավորած Սիրիայի կառավարությունն ԱՄՆ-ի միջոցով փոխանցել է, որ ինքնուրույն է հակազդում «Հըզբոլլահին» և կանխում զենքի մաքսանենգությունը Սիրիայից Լիբանան։
Իսրայելի պաշտպանության բանակը նախկինում հայտարարել էր, որ «Հըզբոլլահն» այդ անցակետն ու հարակից M30 ճանապարհն օգտագործում է ռազմական նպատակներով։ ՑԱՀԱԼ-ը պատրաստվում էր հարվածել և բնակիչներին ու պետական ծառայողներին կոչ էր արել լքել «Ալ-Մասնա»-ի տարածքը։ Զգուշացումից հետո Սիրիայի սահմանային վերահսկողության և մաքսային վարչությունը հայտարարել է անցակետի ժամանակավոր փակման մասին։ Ահմեդ ալ Շարաան նշել է, որ Դամասկոսը մտադիր է կանխել զենքի մաքսանենգությունն իր տարածքով։

















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
ՀՀ Կառավարության կազմը
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ