Բաղդադում ամերիկացի լրագրող է առևանգվել
Իրաքի մայրաքաղաք Բաղդադում մարտի 31-ին ամերիկացի կին լրագրող է առևանգվել։ Ինչպես հաղորդում է Reuters-ը, այս մասին հայտնել են երկու ոստիկան՝ նշելով, որ ընթանում են լրագրողի որոնողական աշխատանքները։ Իրաքի ներքին գործերի նախարարությունը հաստատել է կին լրագրողի առևանգումը, բայց չի բացահայտել նրա ազգությունը։ Նախարարությունը հայտնել է, որ մեկ կասկածյալ ձերբակալվել է, իսկ լրագրողին ազատելու աշխատանքները շարունակվում են։
Ոստիկանության աշխատակիցները, որոնք հրաժարվել են հրապարակել անունները, ավելի ուշ զոհին նույնականացրել են որպես Շելլի Քիթլսոն։
AL-Monitor կայքը հայտնել է, որ Քիթլսոնը Հռոմում բնակվող ամերիկացի լրագրող է, որը լուսաբանել է տարածաշրջանում մի քանի պատերազմներ և հոդվածներ է գրել իրենց համար։
ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնյան ասել է, որ իրենք տեղյակ են Բաղդադում ամերիկացի լրագրողի առևանգման մասին։ «Պետդեպարտամենտը նախկինում կատարել է իր պարտականությունը՝ այս անձին զգուշացնելու իր դեմ սպառնալիքների մասին, մենք կշարունակենք համակարգել աշխատանքները Հետախուզությունների դաշնային բյուրոյի հետ՝ նրա ազատ արձակումը հնարավորինս շուտ ապահովելու համար», - X-ում գրել է պետքարտուղարի օգնական Դիլան Ջոնսոնը՝ առանց տալու առևանգնված լրագրողի անունը։
Ջոնսոնը հիշեցրել է, որ ամերիկացիներին խորհուրդ է տրվում չմեկնել Իրաք։
Ոստիկանության պաշտոնյաները հայտնել են, որ Քիթլսոնին առևանգել են քաղաքացիական հագուստով չորս տղամարդ՝ նստեցնելով մեքենա։


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները