ԱՄՆ-ն հասել է իր նպատակներին և «շուտով» կդադարեցնի Իրանի վրա հարձակումները. Թրամփ
ԱՄՆ-ն և Իսրայելը պատերազմը Իրանի դեմ կարող են ավարտվել առաջիկա երկու-երեք շաբաթվա ընթացքում, չորեքշաբթի՝ ապրիլի 1-ի գիշերը, Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Նա ասել է, որ Իրանի վրա հարձակումները կդադարեն, նույնիսկ եթե երկրի ղեկավարության հետ համաձայնության չհասնեն։
«Նրանք ռեժիմի փոփոխություն ունեն։ Դա իմ ծրագիրը չէր։ Իմ նպատակը նրանց միջուկային զենք ստանալու ծրագիրը կանխելն էր, և այդ նպատակին հասել ենք։ Մենք ավարտում ենք աշխատանքը, և կարծում եմ, որ դա կտևի երկու շաբաթ, գուցե մի քանի օր ավելի», - CNN-ը մեջբերում է Թրամփի խոսքերը։
ԱՄՆ նախագահը նշել է, որ պատերազմը կարող է ավելի շուտ ավարտվել, եթե համաձայնության հասնեն, ինչը, նրա խոսքով, Իրանի իշխանությունները «իրոք ցանկանում են»։ Այնուամենայնիվ, Թրամփը նշել է, որ համաձայնության հասնելը «կարևոր չէ»։
ԱՄՆ նախագահի խոսքով՝ Իրանի կողմից Հորմուզի նեղուցի շրջափակումը, մասնավորապես եվրոպական նավերի համար, պետք է խնդիր լինի այլ երկրների, այլ ոչ թե ԱՄՆ-ի համար։ «Եթե Ֆրանսիան կամ որևէ այլ երկիր ցանկանում է նավթ կամ գազ արդյունահանել, նրանք կարող են անցնել Հորմուզի նեղուցով և հոգ տանել իրենց մասին։ Այն, ինչ կատարվում է նեղուցում, մեզ չի վերաբերում», - ասել է նա։
ԱՄՆ նախագահը նաև մեկնաբանել է Մերձավոր Արևելքում պատերազմի բռնկման և Հորմուզի նեղուցի շրջափակման հետևանքով նավթի գների կտրուկ աճը։ Թրամփը կարծում է, որ «գները կտրուկ կնվազեն», երբ ԱՄՆ-ն «շատ շուտով» դադարեցնի Իրանի վրա հարձակումները։

















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ