Մերձավորարևելյան հակամարտության ընթացքում 2100 երեխա է զոհվել կամ վիրավորվել. ՅՈՒՆԻՍԵՖ
Առնվազն 2100 երեխա է զոհվել կամ վիրավորվել փետրվարի 28-ին Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողության և Իրանի պատասխան գրոհների ընթացքում։ Այս մասին հայտնել է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) գործադիր տնօրենի տեղակալ Թեդ Չայբանը:
«Մերձավոր Արևելքում հակամարտության սրման 23 օրվա ընթացքում տարածաշրջանի երեխաներն իրենց վրա զգում են դրա սարսափելի հետևանքները.... Ավելի քան 2100 երեխա է զոհվել կամ վիրավորվել, ներառյալ՝ 206 զոհված երեխա Իրանում և 118-ը՝ Լիբանանում: Չորս երեխա սպանվել է Իսրայելում և մեկը՝ Քուվեյթում», - ճեպազրույցի ժամանակ նրա խոսքերն է փոխանցում ՏԱՍՍ-ը։
Պաշտոնյան զգուշացրել է, որ մարտական գործողությունների շարունակման դեպքում զոհերի թիվը կաճի: «Պատերազմի սկզբից ի վեր օրական միջինը վիրավորվում կամ զոհվում է 87 երեխա», - ընդգծել է նա:
Չայբանը հավելել է, որ մարտական գործողությունների ընթացքում ավերվել կամ վնասվել են «տներ, դպրոցներ, հիվանդանոցներ» և այլ ենթակառուցվածքներ, որոնցից կախված է երեխաների բարեկեցությունը:

















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
ՀՀ Կառավարության կազմը
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները