Ալեն Սիմոնյանը դատական հայց է ներկայացրել Վազգեն Սաղաթելյանի դեմ
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը քաղաքացիական դատարան է դիմել «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ Վազգեն Սաղաթելյանի դեմ՝ պահանջելով հրապարակային ներողություն և ֆինանսական փոխհատուցում վիրավորական հրապարակումների համար։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ «Datalex» դատական տեղեկատվական համակարգից։
Երևանի քաղաքացիական դատարանում ընդունված հայցադիմումը վերաբերում է Սաղաթելյանի՝ 2025 թվականի նոյեմբերի 8-ին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում արած հրապարակումներին, որոնք, ըստ Սիմոնյանի, պարունակել են վիրավորական արտահայտություններ իր հասցեին։
Հայցվորը պահանջում է Վազգեն Սաղաթելյանին պարտավորեցնել հրապարակայնորեն ներողություն խնդրել՝ «Ֆեյսբուքում» կամ առնվազն 5000 տպաքանակ ունեցող տպագիր մամուլում հինգ օր շարունակ տեղադրելով հետևյալ բովանդակությամբ հայտարարություն․
«Ես՝ Վազգեն Արմենի Սաղաթելյանս, ներողություն եմ խնդրում Ալեն Սիմոնյանից», բռնագանձել Վազգեն Սաղաթելյանից 2 միլիոն դրամ՝ որպես վիրավորանքի փոխհատուցում, բռնագանձել 530 հազար դրամ դատական ծախսերի դիմաց, այդ թվում՝ 480 հազար դրամ փաստաբանի վարձատրության և 50 հազար դրամ պետական տուրքի համար։
Գործը մակագրվել է Երևանի քաղաքացիական դատարանի դատավոր Ալլա Քյուրքչյանին։


















































Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԵՄ ընդլայնման հարցերի հանձնակատար Մարթա Կոսի հայտարարությունները
Էապես կրճատվել է այն բնակավայրերի թիվը, որտեղ չկան և հասանելի չեն նախադպրոցական ծառայություններ
ՄԻՊ-ն ընդունել է Մարդու իրավունքների եզդիական կենտրոնի ղեկավարին
ԱԱԾ տնօրենը հայտարարել է, որ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը եղել է ԽՍՀՄ ՊԱԿ գործակալ
Իրանում 19-ամյա ըմբշամարտիկի մահապատիժը նոր մտահոգությունների ալիք է բարձրացրել
Էնցո Ֆերնանդեսը ցանկանում է հեռանալ Չելսիից
Մելանյա Թրամփը շարունակում է պնդել, որ իր որդուն դեռևս անհրաժեշտ է մշտական հսկողություն
ՄԱԿ-ը կոչ է անում ստեղծել անվտանգ նավագնացության միջանցք՝ Պարսից ծոցից նավերը դուրս բերելու համար