Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում նոյեմբերի 12-ից 13-ը
Բացահայտվել է 154 հանցագործություն, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես՝
☑️25 դեպք` տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
☑️14 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
☑️9 դեպք՝ ֆիզիկական ներգործության,
☑️7 դեպք՝ հոգեկան ներգործության,
☑️6-ական դեպք՝ խարդախության, զենք-զինամթերքի առգրավման,
☑️5 դեպք՝ փաստաթղթի կեղծիքի,
☑️3-ական դեպք՝ վստահված գույքի հափշտակման, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, թմրանյութի իրացման,
☑️2-ական դեպք՝ բնակարանային գողության, հարկերը տուրքերը կամ այլ վճարները չվճարելու, սառը զենքի հայտնաբերման։
Բացահայտվել է ավազակության, դրամանենգության, խուլիգանության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու, հարկերը տուրքերը կամ այլ վճարները չվճարելու, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու և այլ դեպքեր։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝
☑️2-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, խարդախության,
☑️1-ական դեպք՝ վրաերթի, անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու։
Հայտնաբերվել է 9 հետախուզվող, կամավոր ներկայացել է 2-ը։
Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու 2 դեպք։
ՃՏՊ վիճակագրություն
Անցած 1 օրում գրանցվել է 14 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 15-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


















































Քարից մինչև արձան. Գիտնականները առաջին անգամ ցույց են տվել Զատկի կղզում մոայիի ստեղծումը
Զորականում ուսանողին ծեծի ենթարկած դեռահասներն ազատության մեջ են
Մայր Աթոռի հայտարարությունը
44-օրյա պատերազմը սկսվել է երկու պատճառով․ Հայաստանի խորհրդարանի փոխնախագահ
«Միսս Անգլիա» մրցույթում առաջին բացահայտ նույնասեռական հաղթողը պատմել է, որ իրեն «ծաղրել են» իր սեռա...
Խիստ ծանր հիվանդություններից բացի բոլորը պետք է զորակոչվեն բանակ․ Գեղամ Նազարյան
Քեյթ Միդլթոնը բացահայտել է իր արտաքինի մասին զարմանալի գաղտնիք
«Հերյուրանք է». Գագիկ Բեգլարյանը՝ Ավինյանի համար ձայներ ապահովելու եւ փողերի լվացման մասին
Հայտնի է երկրի ամենախիտ բնակեցված քաղաքը
54-ամյա Քրիստինա Օրբակայտեն լողազգեստով ցուցադրել է կազմվածքը