Ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում. կա 1 զոհ, 2 վիրավոր
Այսօր՝ նոյեմբերի 7-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 09:00-ի սահմաններում Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի Մուղնի թաղամասի հարևանությամբ բախվել են 2 «Mercedes» և «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 2 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած «Աշտարակ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն:
Վթարի մասին ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունները: Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք:


















































Բեմ են դուրս գալիս «սոցիոլոգները»
Հենրիխ Մխիթարյան. Երևանի փողոցներից մինչև Չեմպիոնների լիգայի եզրափակիչ. Անկեղծ հարցազրույց (տեսանյու...
Բալիում սկանդալային պոռնոաստղին սպառնում է մինչև 15 տարվա ազատազրկում
Ռուսաստանում կործանվել է աշխարհի ամենամեծ տուրբապտուտակավոր օդանավը
Հայրն իր կյանքի գնով փրկել է խեղդվող որդուն
Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. «Իրավունք»
Հայտնաբերվել է 1-ին տիպի շաքարախտի ամենավաղ ախտանիշը
Շարլիզ Թերոնը 50 տարեկանում 25 տարեկանի տեսք ունի. Հոլիվուդյան աստղի կատարյալ մաշկի գաղտնիքը
Գալյանը դեմ չէ, որ կառավարության նիստը սկսվի աղոթքով
Ովքեր են «դուրս մնալու» ՔՊ ցուցակից