Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում նոյեմբերի 5-ից 6-ը
Բացահայտվել է 133 հանցագործություն, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես՝
☑️35 դեպք` տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
☑️19 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
☑️12 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,
☑️8 դեպք՝ ֆիզիկական ներգործության,
☑️7 դեպք՝ խարդախության,
☑️6 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
☑️5-ական դեպք՝ հոգեկան ներգործունեության, փաստաթղթի կեղծիքի,
☑️3 դեպք՝ զենք-զինամթերքի առգրավման,
☑️2-ական դեպք՝ համակարգչային հափշտակության, գույքը ոչնչացնել ու կամ վնասելու։
Բացահայտվել է կողոպուտի, վստահված գույքի հափշտակման, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, խուլիգանության, ծառերը, թփերը ապօրինի հատելու, հողամասի ինքնակամ զավթումը չդադարեցնելու, ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջները խախտելու, սառը զենքի հայտնաբերման և այլ դեպքեր։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝
☑️2 դեպք բնակարանային գողության,
☑️1-ական դեպք՝ շորթման, անձնական ունեցվածքի գողության։
Հայտնաբերվել է 4 հետախուզվող, կամավոր ներկայացել է 3-ը։
Հայտնաբերվել է 1 անհետ կորած։
Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու՝ 1 դեպք։
ՃՏՊ վիճակագրություն
Անցած 1 օրում գրանցվել է 20 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


















































Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԵՄ ընդլայնման հարցերի հանձնակատար Մարթա Կոսի հայտարարությունները
ՄԻՊ-ն ընդունել է Մարդու իրավունքների եզդիական կենտրոնի ղեկավարին
Մելանյա Թրամփը շարունակում է պնդել, որ իր որդուն դեռևս անհրաժեշտ է մշտական հսկողություն
ՄԱԿ-ը կոչ է անում ստեղծել անվտանգ նավագնացության միջանցք՝ Պարսից ծոցից նավերը դուրս բերելու համար
Իրանում 19-ամյա ըմբշամարտիկի մահապատիժը նոր մտահոգությունների ալիք է բարձրացրել
ԱԱԾ տնօրենը հայտարարել է, որ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը եղել է ԽՍՀՄ ՊԱԿ գործակալ
Լիվերպուլը պատասխան խաղում ջախջախեց Գալաթասարային և դուրս եկավ քառորդ եզրափակիչ
Ատլետիկոն պարտվեց Լոնդոնում, բայց դուրս եկավ քառորդ եզրափակիչ
ԵՄ-ն պետք է մասնակցի ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման բանակցություններին. Բելգիայի վարչապ...