Առողջապահության նախարարության բյուջեն կավելանա ավելի քան 44 մլրդ դրամով
Կառավարությունն առողջապահության նախարարության 2026-ի բյուջեն ավելացնում է 44 մլրդ 313 մլն դրամով՝ պայմանավորված առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրմամբ:
Այս մասին ասաց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում « ՀՀ 2026թ պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի նախնական քննարկումներում:
«2026 թվականին նախատեսել ենք 44 մլրդ 313 մլն դրամով ավելի, քան 2025 թվականին: 2026-ի բյուջեն կկազմի 210 մլրդ 911 մլն դրամ: Այս ուղղությամբ ավելացումները գրեթե ամենամեծն են: 2026-ին բոլոր նախարարություններից ամենամեծ ավելացումներն ունենք առողջապահության նախարարության գծով, որը պայմանավորված է հաջորդ տարի առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրման հանգամանքով»,-ասաց Հովհաննիսյանը:


















































Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԵՄ ընդլայնման հարցերի հանձնակատար Մարթա Կոսի հայտարարությունները
ՄԻՊ-ն ընդունել է Մարդու իրավունքների եզդիական կենտրոնի ղեկավարին
Իրանում 19-ամյա ըմբշամարտիկի մահապատիժը նոր մտահոգությունների ալիք է բարձրացրել
ԱԱԾ տնօրենը հայտարարել է, որ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը եղել է ԽՍՀՄ ՊԱԿ գործակալ
ՄԱԿ-ը կոչ է անում ստեղծել անվտանգ նավագնացության միջանցք՝ Պարսից ծոցից նավերը դուրս բերելու համար
Մելանյա Թրամփը շարունակում է պնդել, որ իր որդուն դեռևս անհրաժեշտ է մշտական հսկողություն
ԵՄ-ն պետք է մասնակցի ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման բանակցություններին. Բելգիայի վարչապ...
Տեխնիկական խափանում մետրոպոլիտենում․ ուղևորներին իջեցրել են «Գործարանային» կայարանում
Կաթողիկոսի՝ երկրից դուրս գալու հետ կապված ՔԿ-ն միջնորդություն չի ստացել