Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Պուտինն ապրիլի 1-ից արգելել է Ռուսաստանից դեպի ԵԱՏՄ երկրներ 100 հազար դոլարից ավելի կանխիկ գումարի արտահանումը Իրանի ԱԳ նախարարը շնորհակալություն է հայտնում հարևաններին Ազգային ժողովը շարունակում է իր քառօրյա նիստերի աշխատանքը (տեսանյութ) Հրապարակվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ավագ շաբաթվա արարողությունների ժամանակացույցը Թուրքական բիզնես-ջեթերի ուշագրավ չվերթերը Երևան. ի՞նչ է հայտնի դրանց մասին Թրամփը մտադիր է առաջիկա շաբաթներին ավարտել Իրանի հետ հակամարտությունը Ոստիկանությունն ու Քննչական կոմիտեն Երևանում շուրջ 20 խուզարկություն են իրականացնում Բռնի տեղահանված 25 000 արցախցի արտագաղթել է ՀՀ-ից ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները շարունակվում են և արդյունավետ են ընթանում․ Սպիտակ տուն ԱՄՆ վիզաների համակարգը պաշտպանված է խիստ ստուգումների շնորհիվ․ դեսպանություն Իրանն ունի գործողությունների ծրագիր ԱՄՆ-ի ցամաքային ներխուժման դեպքում. դեսպան Իրանը մերժել է ԱՄՆ առաջարկը և պարտադրված պատերազմի դադարեցման հինգ պայման է ներկայացրել

Թիերի Անրին ճանաչվել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 21-րդ դարի լավագույն ֆուտբոլիստՇվեյցարական և ոչխարի կաթի պանիրները համարվում են ամենաօգտակարներըԳեղասահքի Ակոպովա-Ռախմանին սպորտային զույգը հաղթահարել է Աշխարհի առաջնության կարճ ծրագրի արգելքըԾաղկալանջ բնակավայրում տուն է այրվել Մելանիա Թրամփը Սպիտակ տան գագաթնաժողովին ներկայացել է նոր ուղեկցի՝ մարդակերպ ռոբոտի հետ«Ford Transit»-ը ընկել է կամրջիցՀանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ ՍուջյանըԸմբիշ Արսեն Հարությունյանը կգոտեմարտի MMA-ի մարտիկ Բաղդադ Ժուբանիշի հետՎեդի քաղաքի, Գոռավան, Ուրցաձոր, Դաշտաքար բնակավայրերի գազասպառողների գազամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվիԻ գիտություն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու համար դիմողներիՌուսներն առաջիկա ամիսներին Ուկրաինայի ջրամատակարարման համակարգերի դեմ գործողություն են նախապատրաստում․ ԶելենսկիԻսրայելի ԱԳՆ-ն բոլոր երկրներին կոչ է արել վտարելու Իրանի դեսպաններինԲացառում եմ Կանազի շենքը հյուրանոցի կամ բնակելի շենքի վերածելու քննարկումները, այն վերակառուցվելու է․ Արաբկիր վարչական շրջանի ղեկավարԵՄ-ում չեն հասկանում՝ ինչպիսի օգնություն է ԱՄՆ-ն իրենցից ցանկանում Իրանի դեմ պատերազմում. PoliticoՏարեցների և երեխաների մի շարք կենտրոններ կմիավորվենԻրանի խոշորագույն քաղաքները ենթարկվել են զանգվածային ավիահարվածներիՎեց երկրներ Իրաքին կոչ են արել դադարեցնել իրանամետ խմբավորումների հարձակումները նրա տարածքիցԹուրքիայի տրանսպորտի նախարարությունը հաստատել է Սև ծովում թուրքական լցանավի վրա hարձակումըԱբու Դաբիում երկու մարդ է զnհվել խnցված hրթիռի բեկnրների ընկնելու հետևանքnվԺաննա Անդրեասյանը հերթական աշխատանքային այցն է կատարել Հայոց ցեղասպանության հուշահամալիրԼուկաշենկոն և Կիմ Չեն Ընը պայմանագիր են ստորագրել Բելառուսի և ԿԺԴՀ-ի միջև բարեկամության և համագործակցության շուրջԻսրայելը բուֆերային գոտի է ստեղծում հարավային Լիբանանում. Նեթանյահու«Կանազ» մշակույթի տանը հրդեհի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթԻրանի «Բուշեր» ԱԷԿ-ից 163 աշխատակից է մեկնել Իրան-Հայաստան սահմանՀամայնքային ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերը կհամաֆինանսավորվեն 1 մլրդ 100 մլն դրամովՊուտինն ապրիլի 1-ից արգելել է Ռուսաստանից դեպի ԵԱՏՄ երկրներ 100 հազար դոլարից ավելի կանխիկ գումարի արտահանումը«Հայֆիլմ» կինոստուդիայի կառավարումը կփոխանցվի ԿԳՄՍՆ-ինԻրանի ԱԳ նախարարը շնորհակալություն է հայտնում հարևաններինԻրանը 100 հրթիռ է արձակել ամերիկյան շատ կարևոր օբյեկտի ուղղությամբ. ԹրամփԱմերիկյան ռազմաբազաները վտանգ են ստեղծել տարածաշրջանային երկրների համար. ԱրաղչիԹրամփը թույլատրել է Ազգային գվարդիայի զորքերի տեղակայումը ԱՄՆ օդանավակայաններումԱՄՆ-ը և Իսրայելը Իրանի արտգործնախարարին հանել են թիրախային ցուցակիցՍահմանադրական դատարանի նորընտիր դատավոր Վլադիմիր Վարդանյանը երդվեց Ազգային ժողովումԱզգային ժողովը շարունակում է իր քառօրյա նիստերի աշխատանքը (տեսանյութ)ՄԻՊ-ն ընդունել է Անվտանգության ոլորտի կառավարման Ժնևյան կենտրոնի ներկայացուցիչներինՉելյաբինսկում աշակերտը ազդանշանային ատրճանակnվ hարձակվել է դասընկերուհու վրաՀրապարակվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ավագ շաբաթվա արարողությունների ժամանակացույցըԹուրքական բիզնես-ջեթերի ուշագրավ չվերթերը Երևան. ի՞նչ է հայտնի դրանց մասինՀարձակում է իրականացվել Սաուդյան Արաբիայում գտնվող ամերիկյան ռազմաբազայի վրաԹրամփը մտադիր է առաջիկա շաբաթներին ավարտել Իրանի հետ հակամարտությունըԻրանը և Իսրայելը հայտարարել են նոր փոխադարձ հարվածների մասինՀրդեհի ահազանգ Հալաբյան փողոցումՈստիկանությունն ու Քննչական կոմիտեն Երևանում շուրջ 20 խուզարկություն են իրականացնումԱՄՆ-ն կհարձակվի Իրանի վրա ևս 2-3 շաբաթ, նույնիսկ եթե բանակցություններ տեղի ունենանՈւկրաինայում Իսրայելի դեսպանը դժգոհություն է հայտնել Ռուսաստանի և Իրանի միջև համագործակցության վերաբերյալԲռնի տեղահանված 25 000 արցախցի արտագաղթել է ՀՀ-իցԻրանն ամրացրել է Խարգ կղզին զորքերով, հակաօդային պաշտպանության համակարգերով և ականներով. CNNԴատախազությունը «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրենից պահանջում է բռնագանձել 5 անշարժ գույք, շուրջ 163 միլիոն դրամԱՄՆ-ը «դժոխք» է խոստանում Իրանին, եթե վերջինը գործարքի չգնաՍպասվում է անձրև․ ջերմաստիճանը կբարձրանա
Հայաստան

«Գարիկս հանգիստ էր, խելացի, շուտ կողմնորոշվող, համարձակ». Գարիկ Ավետիսյանը զոհվել է հոկտեմբերի 17-ին Մատաղիսում

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Բնավորությամբ հանգիստ, խելացի երեխա էր։ Ընկերների ընտրության հարցում անգամ փոքր տարիքում շատ ուշադիր էր»,- «Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Գոհարը՝ Գարիկի մայրիկը։

Գարիկը ծնունդով Երևանից է։ Այստեղ է անցել նրա մանկությունն ու պատանեկությունը։ Դպրոցին զուգահեռ հաճախել է ձյուդոյի, շախմատի, նաև դարձել է սկաուտական խմբի անդամ։ «Լինում էր, որ մի քանի օրով ճամբարների էին գնում, արշավների մասնակցում»։ Դպրոցական տարիների մասին խոսելիս տիկին Գոհարը նշում է՝ չի կարող առանձնացնել մի առարկա, որը որդին առանձնապես շատ է սիրել։ Իններորդ դասարանն ավարտելուց հետո ընդունվել է Հայֆրանսիական քոլեջ, որտեղ ուսումը համատեղել է և հմտացել իր ընտրած մասնագիտության՝ խոհարարության մեջ։ «Ես, հայրիկը, հորեղբայրը համեղ ենք պատրաստում։ Հիմա էլ արդեն քույրիկն է շատ համեղ պատրաստում։ Կարծես թե այդ հմտությունը փոխանցվել է մեր ընտանիքում»։ Գարիկն ավարտում է քոլեջը, մեկնում ծառայության, հետո բանակում ծառայելու ընթացքում արձակուրդ գալիս և գնում իր դիպլոմի հետևից։ «Շատ ուրախ էր այդ օրը։ Իր դիպլոմը տվեց մեզ ու գնաց»։

2019 թվականի հուլիսի 1-ին Գարիկը զորակոչվում է ժամկետային զինծառայության։ Ծառայում էր Արցախում՝ Հայկազովի զորամասում։ «Շատ հպարտ էր, որ պետք է ծառայի։ Ինքնուրույն գնաց զինկոմիսարիատ, չէր ուզում մեզ ծանրաբեռնել, բոլոր հարցերն ինքն էր լուծում։ Մենք էլ շատ հանգիստ էինք։ Նախքան մեկնելը ԴՕՍԱՖՖ-ում սովորեց, վարորդական իրավունք ստացավ, մեքենաների հանդեպ էլ հետաքրքրություն ուներ։ Նույն կերպ սիրով էլ ծառայեց։ Զանգահարում էր. «Մա՛մ, կրակայինով բարձր միավորներ ստացա, առաջինն էի»։ Ծառայության ընթացքում իրեն նաև նոր մեքենա էին վստահել։ Քննություններ էր հանձնել, արդյունքում Գարիկին էին վստահել այն։ Ամեն հարցում շուտ կողմնորոշվում էր, ռիսկով էր։ Դրա համար ընկերներն իրեն ունիվերսալ զինվոր են կոչել։ Ասում են՝ ամեն ինչից գլուխ էր հանում։ Պատմում են. «Երբ դիտակետ էինք բարձրանում, լազերից հարվածների ժամանակ նա էր հաշվարկներ անում, մեզ հայտնում հեռավորությունը, և այդ ուղղությամբ կրակում էինք»։ Մաթեմատիկայից լավ էր։ Նաև սիրում էր ինքնակրթվել, դա իր համար շատ կարևոր էր»։

Սեպտեմբերի 27-ին սկսվեց պատերազմը։ «Զրուցել ենք իր հետ պատերազմի օրերին։ Երբ անհանգստացած հարցեր էի տալիս, ասում էր՝ որ ամեն ինչ լավ է, ուտելիք ունի, հագուստ ունի։ Երեք-չորս օրը մեկ զանգում էր. «Հրադադար են տվել, տեսնենք, թե ինչ կլինի»։ Այնքան էինք ուրախանում այդ պահերին։ Հոկտեմբերի 14-ին զանգեց ինձ։ Ընկերներից մեկի անունը տվեց, նա սպա էր, ասաց. «Մա՛մ, կարող է ավելի ուշ զանգեմ, իրեն կզանգեք նորություններ իմանալու համար»։ Ու մեզ չասաց, որ խումբ է բարձրացնելու դիտակետ։ Միայն նշեց, որ ուշ է զանգելու. «Մա՛մ, այնքան տարածք եմ անցնում, որ կարողանամ ձեզ զանգել, եթե ուշ զանգեմ, չանհանգստանաք»։ Հոկտեմբերի 15-ին այդ խումբը պետք է դիտակետ բարձրացներ։ Որոշ ժամանակ անց հասկացանք, որ այն նշանառության տակ է եղել։ Մարդիկ կային, որոնք ասում էին՝ այդ դիտակետը հանգիստ է եղել»։

Մատաղիսում է զոհվել Գարիկը հոկտեմբերի 17-ին։ «Իրենց զորավարժությունները միշտ Ակնայում (Աղդամ) են եղել։ Այնտեղ պետք է լինեին։ Բայց հաշվի առնելով, որ արդեն զոհերը շատ են եղել, իրենք առաջադրանք պիտի կատարեին այդ հատվածում»։

Գարիկի զոհվելուց հետո նրա գլխարկը և այլ անձնական իրերն իր գեներալն է փոխանցել տղայի քրոջ ամուսնուն։ Հետո արդեն ընտանիքը շատ մանրամասներ է պարզել։ «Գեներալը չէր կարողացել մեր տուն գալ։ Փեսայիս ասել էր, որ Գարիկին շատ է սիրել, որ իրեն հանդիպած ամենահամարձակ վարորդն է եղել։ Պատմել է՝ ծառայության ժամանակ հատուկ տեղ կար, որտեղ պետք է տղաները քննություններ հանձնեին։ Այդ դիրք երբեք մեքենա չի բարձրացել։ Զինվորներին իջեցրել են ներքևում, իրենք ոտքով բարձրացել են։ Գարիկը մոտեցել է գեներալին ու ասել՝ թույլ տվեք զինվորներին միանգամից բարձրացնեմ այդ դիրքը։ Արդյունքում գեներալը մեքենայից իջեցրել է զինվորներին, նստել Գարիկի կողքին, որ իրեն բարձրացնի այդ դիրքը։ Գեներալը պատմել է. «Դրանից հետո թույլ տվեցի, որ իջնի և երկու անգամ զինվորներին վերև բարձրացնի։ Ամենահամարձակ վարորդն էր։ Շատ արագ էր կողմնորոշվում»։ Նույն կերպ Գարիկն իրեն դրսևորել է նաև պատերազմի օրերին։ Ուրիշի փոխարեն, վստահաբար, նույն համարձակությամբ, խմբին տեղափոխել է դիտակետ։ ԱԹՍ-ն է հարվածել մեքենային, նա փախցրել է այն, մի զինվոր ընկել է մեքենայից, կոտրվածքներով իրեն տեղափոխել էին հոսպիտալ։ Նա էլ է մեզ շատ մանրամասներ պատմել։ Այդ խմբի մեջ հիմնականում հրամանատարներ են եղել։ Ենթադրում ենք՝ իմացել են, որ մեքենայի մեջ հրամանատարներ են, դրա համար են թիրախավորել։ Այնպես են հարվածել մեքենային, որ որևէ մեկը ողջ չմնա։ Հողի տակ են մնացել տղաները, ավելի շատ դրանից են խեղդվել»։ Թշնամին երկու օր այդ հատվածը նշանառության տակ է պահել, որ որևէ մեկը չկարողանա մոտենալ, դուրս բերել տղաներին։ «Միայն գիշերով են կարողացել խումբ կազմել և տղաների մարմինները դուրս բերել հողի տակից»։

Հարազատները տեսել են Գարիկին, ճանաչել նրան։ «Տղաներին օգնության մի քանի մեքենա է գնացել։ Երկու մեքենաներին թշնամին հարվածել է։ Օգնության է գնացել նաև այն սպան, ում մասին ձեզ պատմեցի, որ մտերմացել էր Գարիկիս հետ։ Նրա մեքենայի անվադողը վնասվել էր, մեքենայից դուրս էր եկել, կապ տվել, որ խնդիր ունի։ Այդ ժամանակ իր մեքենային էլ են թիրախավորել, հարվածը նրան մի կողմ է գցել։ Նա ողջ է մնացել։ Մեր ընդհանուր ծանոթի միջոցով իմացանք, որ վիրավոր է, Երևան են տեղափոխել։ Իր միջոցով էինք կարողանում Գարիկի հետ կապ հաստատել։ Դա արդեն հոկտեմբերի 20, 21-ն էր։ Ուշքի գալուց հետո իրեն հարցնում են Գարիկի մասին։ Հեռախոսահամար է տալիս, որ զանգեն, գտնեն տղայիս։ Զանգահարել էին, ասել էին, որ Գարիկը զոհվել է, փնտրեք իրեն։ Մեզ ոչինչ չէին ասում։ Մեկ-երկու օրվա տարբերությամբ՝ հոկտեմբերի 22-ի առավոտյան փեսաներս Գարիկին գտնում են Մուրացանում այն պահին, երբ նրա մարմինը տեղավորելիս են լինում սառնարանում, քանի որ այդ պահին հարազատներ չէին գտնվել։ Այնտեղ ասել էին՝ այսօր պետք է տղային վերցնեք։ Նույն օրը նրա հոգեհանգիստն էր, հոկտեմբերի 23-ին՝ հուղարկավորությունը»։

Հիմա սփոփանք է դարձել այն, որ Գարիկը հասցրել է արձակուրդ գալ։ Սփոփանք են մնացել նրա հետ անցկացրած օրերն ու հիշողությունները։ «Ինձ համար նա միշտ երեխա էր, բայց բանակում շատ էր հասունացել։ Միշտ մի դրվագ եմ հիշում մեր զրույցներից։ Իրեն ասում էի՝ այսինչ բանը պետք է անել, արձագանքում էր՝ մա՛մ, չի լինի։ Իսկ իմ պատասխանն էր՝ փորձե՞լ ես, որ ասում ես՝ չի լինի։ Ծառայում էր, զանգեց. «Մա՛մ, մեքենայով գնացել էինք ջուր բերելու, մեծ տակառ էր, ինչ-որ տեղ դիպավ, ճաքեց»։ Տղաներն ասել էին՝ բա ի՞նչ պիտի անենք, Գարիկն արձագանքել էր՝ տղե՛րք, եկեք սարքենք։ Պատասխանել էին՝ չի լինի։ «Եկեք փորձենք, հետո ասենք չի լինի»։ Եվ ասաց՝ մա՛մ, չստացվեց»։

Ապրելու ուժի մասին։ «Երկու քրոջ փոքր եղբայրն է Գարիկս, նրանց սիրելին։ Աղջիկներս ամուսնացած են, հինգ թոռ ունեմ, նրանք դարձան մեր ապրելու ուժը։ Մեծ թոռնիկներս շարադրություն են գրում իրենց քեռու մասին, բնականաբար, պարզ հիշողություններ ունեն նրա մասին։ Մեր ընտանիքը դարձավ մեր ապրելու ուժը։ 2020 թվականից հետո ամեն կիրակի երկու աղջիկներս իրենց երեխաների հետ մեր տանն են։ Մեր տունը լցվում է երեխաների ճիչով ու ժպիտներով։ Իսկ հետո միասին գնում ենք Գարիկին այցի»։

Հ. Գ. - Գարիկ Ավետիսյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» և «Զորավար Անդրանիկ» մեդալներով։ Հուղարկավորված է Սիլիկյան թաղամասի գերեզմանատանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ