Հոգևորականների հետ ուշագրավ դեպքեր են տեղի ունեցել. ինչն է պատճառը
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հոկտեմբերի 25-ին Հովհաննավանքում, Ստեփան Ասատրյանի նախաձեռնությամբ կազմակերպված պատարագի ընթացքում, Արագածոտնի թեմի հոգեւորականների հետ ուշագրավ դեպքեր են եղել։
Տեղեկացրել էինք, որ հոկտեմբերի 26-ին Նիկոլ Փաշինյանի՝ Հովհաննավանք գալուց եւ Ստեփան Ասատրյանի կազմակերպած պատարագին մասնակցելուց առաջ քաղաքացիական հագուստներով իրավապահները հսկողություն են իրականացրել Արագածոտնի թեմի տարբեր հոգեւորականների նստավայրերում, որպեսզի կանխեն նրանց հնարավոր այցը Հովհաննավանք։
Այս իրավիճակին զուգահեռ Փաստաբան Արա Զոհրաբյանը հայտնել էր, որ 2025թ. հոկտեմբերի 26-ին ոստիկանները փորձում էին Տեր Փառեն քահանա Առաքելյանին բերման ենթարկել, երբ քահանան վաղ առավոտյան գնում էր Սաղմոսավանք՝ Սուրբ եւ Անմահ Պատարագ մատուցելու: Առաջին անգամ փորձ կատարեցին բերման ենթարկել Աշտարակ քաղաքում՝ Թեմի առաջնորդարանի շենքի դիմաց, սակայն երբ տեսան, որ ուղեկցող մարդիկ կան, հեռացան:
Ոստիկանների պնդումները («100 տոկոս գնալու ենք», «էդ անվիճելի է»), դադարեցին Տեր Փառենի համառության շնորհիվ, եւ իրավիճակը հանգուցալուծվեց, երբ նրանք համոզվեցին, որ քահանան գնում է Սաղմոսավանք, ոչ թե Հովհաննավանք:
Սակայն, մինչ Տեր Փառենին հավատացել ու հանգիստ են թողել, հոգեւորականներից մեկի դեպքում իրավիճակը առավել մտահոգիչ է եղել։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ քաղաքացիական հագուստով անձինք (ըստ էության` իրավապահները) հոգեւորականի են մեքենայով առեւանգել։
«Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի համաձայն՝ Տեր Եղիշե քահանա Բարսեղյանին քաղաքացիական հագուստով անձինք (ըստ էության՝ իրավապահները) մեքենա են նստեցրել, մոտ հարյուր մետր տարել են, ու երբ համոզվել են, որ նա Հովաննավանք չի գնում, իջեցրել են նրան մեքենայից, բայց միանգամայն այլ վայրում։
Ասել է թե՝ հոգեւորականին զրկել են ազատ տեղաշարժվելուց, ստիպողաբար նստեցրել են մեքենա, ըստ էության՝ առեւանգել, ու հետո որոշել են թողել ազատ»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:


















































Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
ՄԻՊ-ն ընդունել է Մարդու իրավունքների եզդիական կենտրոնի ղեկավարին
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԵՄ ընդլայնման հարցերի հանձնակատար Մարթա Կոսի հայտարարությունները
ԱԱԾ տնօրենը հայտարարել է, որ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը եղել է ԽՍՀՄ ՊԱԿ գործակալ
Իրանում 19-ամյա ըմբշամարտիկի մահապատիժը նոր մտահոգությունների ալիք է բարձրացրել
ՄԱԿ-ը կոչ է անում ստեղծել անվտանգ նավագնացության միջանցք՝ Պարսից ծոցից նավերը դուրս բերելու համար
Մելանյա Թրամփը շարունակում է պնդել, որ իր որդուն դեռևս անհրաժեշտ է մշտական հսկողություն
3 տարում՝ 125 հեռակա քրեական վարույթ. քանի՞ մեղադրյալ է հայտնաբերվել կամ վերադարձել Հայաստան
Կաթողիկոսի՝ երկրից դուրս գալու հետ կապված ՔԿ-ն միջնորդություն չի ստացել
Տեխնիկական խափանում մետրոպոլիտենում․ ուղևորներին իջեցրել են «Գործարանային» կայարանում