Անտառային հողատարածքի ապօրինի օտարման փաստով քննված քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է
Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնում են, որ նախաձեռնված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ հիմնավորվել է, որ Կոտայքի մարզի Հրազդան համայնքի նախկին ղեկավարը համայնքապետարանի համապատասխան բաժնի պետի հետ, երկու անձանց օժանդակությամբ ապօրինի կերպով օտարել են 11 հա ընդհանուր մակերեսով անտառային հողատարածքը:
«Մասնավորապես՝ Հրազդանի համայնքապետարանի վերը նշված իրավասու պաշտոնատար անձինք ձևական աճուրդով վաճառել են համայնքային սեփականություն հանդիսացող 11 հա մակերեսով հողամասը, որում ներառված են եղել 9.79 հա հատուկ պահպանվող տարածքի հողեր հանգստի գոտու համար, ինչպես նաև հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումներում ներառված պետական նշանակության և օտարման ոչ ենթակա՝ ընդհանուր 1.21 հա անտառային հողեր:
Ընդ որում՝ համայնքի նախկին ղեկավարը հողամասը վաճառելու փաստը թաքցրել է ավագանու անդամներից, և հողամասն օտարելու մասին ավագանու կողմից որոշում կայացված չի եղել: Նախաքննությամբ պարզվել է նաև, որ աճուրդին մասնակցելու հայտեր են ընդունվել երկու անձանցից այն դեպքում, երբ վերջիններս աճուրդին մասնակցելու ու այդ հողամասը ձեռք բերելու որևէ մտադրություն չեն ունեցել:
Դրանից հետո՝ 2008 թ. հուլիսի 7-ին, Հրազդանի համայնքապետարանի՝ աճուրդն անցկացնող վերը նշված պաշտոնատար անձինք կազմակերպել են ձևական աճուրդ, որի մասնակիցները փաստացի ներկա չեն եղել, նրանց կողմից աճուրդային քայլեր չեն կատարվել, մինչդեռ պաշտոնատար անձինք կազմել են հողամասն աճուրդով վաճառելու վերաբերյալ կեղծ արձանագրություն, որում մտցրել են իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ այն մասին, թե իբրև աճուրդում 41 մլն դրամի չափով առավելագույն գին է առաջարկել աճուրդի մասնակիցներից մեկը, ում հետագայում օտարվել է հիշյալ հողամասը:
Վերը նշված հանցանքների կատարման համար Հրազդան համայնքի նախկին ղեկավարին և համայնքապետարանի բաժնի պետին մեղադրանքներ են ներկայացվել նախկին քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ նրանց օժանդակած երկու անձանց՝ նույն օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով և 38- 314-րդ հոդվածի 1-ին մասով: Հրազդան համայնքի նախկին ղեկավարի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցվել է:


















































Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
ՄԻՊ-ն ընդունել է Մարդու իրավունքների եզդիական կենտրոնի ղեկավարին
Իրանում 19-ամյա ըմբշամարտիկի մահապատիժը նոր մտահոգությունների ալիք է բարձրացրել
ԱԱԾ տնօրենը հայտարարել է, որ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը եղել է ԽՍՀՄ ՊԱԿ գործակալ
ՄԱԿ-ը կոչ է անում ստեղծել անվտանգ նավագնացության միջանցք՝ Պարսից ծոցից նավերը դուրս բերելու համար
Մելանյա Թրամփը շարունակում է պնդել, որ իր որդուն դեռևս անհրաժեշտ է մշտական հսկողություն
3 տարում՝ 125 հեռակա քրեական վարույթ. քանի՞ մեղադրյալ է հայտնաբերվել կամ վերադարձել Հայաստան
Փեզեշքիան. ԱՄՆ ագրեսիան ոչնչացնում է համաշխարհային իրավական համակարգը
Էս լրիվ գողական եք հա՞ գնում․ ԱԺ ում լարված մթնոլորտ է
Հեգսեթ. ԱՄՆ-ն պետք է օգտագործի իր սեփական զինամթերքը, այլ ոչ թե ուղարկի այն Ուկրաինա