Կասկադը կվերածվի մշակութային համալիրի․ ծրագիրը ստացավ կառավարության հավանությունը
Այսօրվա հերթական նիստում կառավարությունը հավանություն տվեց «Ներդրումային ծրագրին հավանություն տալու, «Ջի Թի Բի Դիվելոփմենթ» ՍՊ ընկերությանը առանց մրցույթի կառուցապատման իրավունքով հողամաս տրամադրելուն և ուղղակի վաճառքի ձևով հողամաս օտարելուն համաձայնություն տալու և լիազորություն վերապահելու մասին» նախագծին։ Նախագծով փորձ է արվում իրագործել «Կասկադ մշակութային հանգույց» ճարտարապետական ծրագիրը։ Նախագիծը մշակվել է Երևանի քաղաքապետարանի կողմից։ Ավագանու նիստում քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշել էր, որ ծրագրի իրականացման նկատմամբ խիստ վերահսկողություն է սահմանված՝ հույս հայտնելով, որ այն իրականություն կդառնա 4-5 տարվա ընթացքում։ Հատկանշական է, որ նախագիծը հաղթել է «Ակտիվ քաղաքացի» հարթակում անցկացված հանրային քվեարկության արդյունքում։
Ըստ քաղաքապետ Ավինյանի՝ տարածքի ընդհանուր մակերեսը շուրջ 11 հեկտար է։ Ներդրողը պետությունից կգնի 4,8 հեկտար տարածք՝ տարաժամկետ վճարման պայմանով, իսկ 1,8 հեկտար տարածք կկանաչապատվի։ Պայմանագրի գործողության ժամկետը սահմանված է 5 տարի։ Մինչև հողի արժեքի ամբողջական վճարումը հողամասերը կհամարվեն գրավադրված հօգուտ Երևան համայնքի։
Նախագծով նախատեսվում է վերականգնել Կասկադ համալիրի անավարտ հատվածը և կառուցել համայնքապատկան նոր համերգասրահ՝ 1000 հանդիսականի համար։ Համերգասրահը ապահովված կլինի ժամանակակից տեխնիկական լուծումներով, հնարավորություն կտա հյուրընկալել միջազգային ճանաչում ունեցող արվեստագետների և խմբերի։ Նաև նախագծով կկառուցվի ընդարձակ ժամանակակից պատկերասրահ, որտեղ կկազմակերպվեն աշխարհահռչակ նկարիչների ցուցադրություններ և կծավալվի համագործակցություն տարբեր հռչակավոր պատկերասրահների հետ՝ նպաստելով Երևանի մշակութային կյանքի զարգացմանը և զբոսաշրջիկների հոսքի աճին։
Նաև ըստ նախագծի՝ Կասկադի հարակից տարածքում կկառուցվի բազմաֆունկցիոնալ համալիր, որը ներդաշնակ կլինի արդեն գոյություն ունեցող և ձևավորվելիք միջավայրի հետ՝ ամբողջացնելով տարածքի քաղաքաշինական կերպարը։ Նախատեսվում է նաև նոր քաղաքային այգու ստեղծում և Ալեքսանդր Թամանյանի մտահղացման իրագործում՝ քաղաքի երկու հատվածները միավորելու ուղղությամբ։
Երևանի քաղաքապետարանի կողմից հայտարարած բաց մրցույթի արդյունքում ներդրողի ընտրության հաղթող է ճանաչվել միակ մասնակիցը՝ «Ջի Թի Բի Դիվելոփմենթ» ՍՊԸ-ն։ Ընկերության ներկայացրած ներդրումային առաջարկի ընդհանուր արժեքը կազմում է 20 միլիարդ 46 միլիոն դրամ։ Բացի այդ, կառուցապատող ընկերությունը Երևանի քաղաքապետարանին կվճարի 10 միլիարդ 449 միլիոն դրամ՝ հողի կադաստրային արժեքի չափով, և կիրականացնի կանաչապատման աշխատանքներ։


















































Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
ՄԻՊ-ն ընդունել է Մարդու իրավունքների եզդիական կենտրոնի ղեկավարին
Իրանում 19-ամյա ըմբշամարտիկի մահապատիժը նոր մտահոգությունների ալիք է բարձրացրել
ԱԱԾ տնօրենը հայտարարել է, որ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը եղել է ԽՍՀՄ ՊԱԿ գործակալ
ՄԱԿ-ը կոչ է անում ստեղծել անվտանգ նավագնացության միջանցք՝ Պարսից ծոցից նավերը դուրս բերելու համար
Մելանյա Թրամփը շարունակում է պնդել, որ իր որդուն դեռևս անհրաժեշտ է մշտական հսկողություն
3 տարում՝ 125 հեռակա քրեական վարույթ. քանի՞ մեղադրյալ է հայտնաբերվել կամ վերադարձել Հայաստան
Փեզեշքիան. ԱՄՆ ագրեսիան ոչնչացնում է համաշխարհային իրավական համակարգը
Էս լրիվ գողական եք հա՞ գնում․ ԱԺ ում լարված մթնոլորտ է
Հեգսեթ. ԱՄՆ-ն պետք է օգտագործի իր սեփական զինամթերքը, այլ ոչ թե ուղարկի այն Ուկրաինա