Կարգալույծ քահանան նամակով դիմել է Արշակ Սրբազանին
Կարգալույծ քահանա Տեր Արամը՝ Ստեփան Ասատրյան ավազանի անունով, պատասխանել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ Արք. Խաչատրյանի նամակին.
«Գերաշնորհ Սրբազան Հայր,
ստացել եմ Ձեր թիվ 1051 նամակը, որով նախ տեղեկացնում եք Հայրապետական տնօրինության մասին, ապա նաև դրանից բխող տարատեսակ պահանջներ եք ներկայացնում։
- Ի՞նչ ընթացակարգով և կանոնակարգով են տեղի ունեցել Հանձնախմբի նիստերը, և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ո՞ր կանոնն է շրջանցվել իմ կողմից։
- Կարգապահական հանձնախմբի անդամ եպիսկոպոսն իմ «կարգապահական» հարցերի «քննարկման» օրերին, Հայ Եկեղեցու ո՞ր կանոնն է ցիտում` հանրային խոսույթում Եկեղեցու քահանային «Հուդա» անվանելիս։ Եվ ի՞նչ վերաբերմունք ունեք «Հուդայի» կողմից իրականացվող Սուրբ Խորհուրդների վերաբերյալ։
- Կարգապահական հանձնախմբի պաշտոնական նամակում «քննարկման» հրավիրելիս ի՞նչ հիմքով են կանխակալ մոտեցմամբ «ապատեղեկատվություն» անվանվում իմ մտահոգությունները։
- Ինչպես է Հայրապետական տնօրինությամբ նշվում իմ կողմից երիցս չներկայանալու «փաստն» այն դեպքում, երբ ես գրություններով երիցս պատրաստակամություն եմ հայտնել հանդիպելու Հանձնախմբին` նպատակը ճշտելու պայմաններում։
Այս և նմանատիպ հարցերի պատասխանները լուսաբանելու համար` խնդրում եմ տրամադրել ինձ Տնօրինության հիմք հանդիսացող Կարգապահական հանձնախմբի նիստերի արձանագրություններն ու որոշումների հիմքերը։ Վերոհիշյալ նյութերի տրամադրումից հետո կարձագանքեմ իմ հետագա քահանայագործության վերաբերյալ։
Կանխահայտ շնորհակալությամբ`
Արամ քահանա Ասատրյան Հովհաննավանքի հոգևոր հովիվ
23 հոկտեմբերի, 2025թ.
հգ. Ի պատասխան Հայրապետական ֆեյսբուքյան տնօրինության` պատասխանում եմ նույն հարթակում»։


















































Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
ՄԻՊ-ն ընդունել է Մարդու իրավունքների եզդիական կենտրոնի ղեկավարին
Իրանում 19-ամյա ըմբշամարտիկի մահապատիժը նոր մտահոգությունների ալիք է բարձրացրել
ԱԱԾ տնօրենը հայտարարել է, որ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը եղել է ԽՍՀՄ ՊԱԿ գործակալ
ՄԱԿ-ը կոչ է անում ստեղծել անվտանգ նավագնացության միջանցք՝ Պարսից ծոցից նավերը դուրս բերելու համար
Մելանյա Թրամփը շարունակում է պնդել, որ իր որդուն դեռևս անհրաժեշտ է մշտական հսկողություն
3 տարում՝ 125 հեռակա քրեական վարույթ. քանի՞ մեղադրյալ է հայտնաբերվել կամ վերադարձել Հայաստան
Փեզեշքիան. ԱՄՆ ագրեսիան ոչնչացնում է համաշխարհային իրավական համակարգը
Էս լրիվ գողական եք հա՞ գնում․ ԱԺ ում լարված մթնոլորտ է
Հեգսեթ. ԱՄՆ-ն պետք է օգտագործի իր սեփական զինամթերքը, այլ ոչ թե ուղարկի այն Ուկրաինա