Ձկնաբուծությամբ զբաղվող 3 անձ տուգանվել է անօրինական ջրօգտագործման համար. ԲԸՏՄ
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները ջրային ռեսուրսների պահպանման ու արդյունավետ օգտագործման վերահսկողական ստուգայցերի շրջանակում հայտնաբերել են ապօրինի ջրօգտագործման դեպքեր։ Այս մասին հայտնել են տեսչական մարմնից:
Լոռու մ. Նովոսելցովո բնակավայրում ձկնաբուծությամբ զբաղվող Վ.Բ.-ն, չունենալով ջրօգտագործման թույլտվություն, հարակից հոսող մակերևութային ջրային ռեսուրսից կատարել է ապօրինի ջրառ։
Կոտայքի մ. Գողթ գյուղում Գ.Գ.-ն ձկնաբուծության նպատակով Ազատ գետի վտակից առանց համապատասխան թույլտվության իրականացրել է ապօրինի ջրօգտագործում։
Արարատի մ. Նորամարգ բնակավայրում Ա.Հ.-ն ևս ձկնաբուծության համար պոմպի միջոցով ապօրինի ջրօգտագործում է կատարել դրենաժային համակարգից՝ չունենալով անհրաժեշտ թույլտվություն։
Տեսչական մարմնի Լոռու, Կոտայքի, Արարատի տարածքային բաժինների պետերի որոշումներով մակերևութային ջրային ռեսուրսներից ապօրինի ջրօգտագործումները կասեցվել են։
Իրավախախտների նկատմամբ նշանակվել են վարչական տուգանքներ՝ 200.000-ական ՀՀ դրամի չափով։


















































Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
ՄԻՊ-ն ընդունել է Մարդու իրավունքների եզդիական կենտրոնի ղեկավարին
Իրանում 19-ամյա ըմբշամարտիկի մահապատիժը նոր մտահոգությունների ալիք է բարձրացրել
ԱԱԾ տնօրենը հայտարարել է, որ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը եղել է ԽՍՀՄ ՊԱԿ գործակալ
ՄԱԿ-ը կոչ է անում ստեղծել անվտանգ նավագնացության միջանցք՝ Պարսից ծոցից նավերը դուրս բերելու համար
Մելանյա Թրամփը շարունակում է պնդել, որ իր որդուն դեռևս անհրաժեշտ է մշտական հսկողություն
3 տարում՝ 125 հեռակա քրեական վարույթ. քանի՞ մեղադրյալ է հայտնաբերվել կամ վերադարձել Հայաստան
Փեզեշքիան. ԱՄՆ ագրեսիան ոչնչացնում է համաշխարհային իրավական համակարգը
Էս լրիվ գողական եք հա՞ գնում․ ԱԺ ում լարված մթնոլորտ է
Հեգսեթ. ԱՄՆ-ն պետք է օգտագործի իր սեփական զինամթերքը, այլ ոչ թե ուղարկի այն Ուկրաինա