Կոնսերվատորիայի այգին՝ երևանցիներին
Երկար իրավաբանական քաշքշուկներից հետո նախկինում վարձակալության տրված կոնսերվատորիայի այգին վերադարձվել է համայնքային կառավարման ներքո։ Այս մասին հայտարարել էր քաղաքապետ Տիգրան Ավինյանը երկուշաբթի օրը կայացած ավագանու նիստում։ Երևանցիներին լավ լուրը հաղորդելուց հետո քաղաքապետի կողմից նաև տրվեց հանձնարարական՝ սկսել այգու մաքրման աշխատանքները։
Այն, որ «այգին գտնվում էր խայտառակ բարձիթողի վիճակում», լրագրողների հետ զրույցում շեշտեց նաև Կանաչապատման և շրջակա միջավայրի ՊՈԱԿ ի տնօրեն Արմեն Բեգոյանը։
Պաշտոնյան, ով ղեկավարում էր այսօր անցկացվող աշխատանքները՝ նշեց, որ այգուն հասցված է մեծ վնաս, տասից ավելի ամբողջովին չոր ծառեր են հատվելու այգու տարածքում։
Այսօր առավոտից այգու տարածքում անցկացվում են աշխատանքներ, քանդում են այգու տարածքում նախկինում սրճարան ծառայած բետոնային շինությունները, կտրում չորացած և հիվանդ ծառերը։
Նաև կատարվելու են ագրոմիջոցառումներ` սանիտարական էտ, հողի փխրեցում, վնասատուների դեմ պայքար ծառերը սրսկելու միջոցով, հողի պարարտացում և նոր հողախառնուրդի տեղադրում այգում։
Երևանցիներին և քաղաքի հյուրերին մնում է հուսալ, որ աշխատանքների ավարտից հետո գարնանը քաղաքի սրտում կլինի ավելի խնամված, կանաչ և հաճելի միջավայր` ինչի պակասը զգացվում է։


















































Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
ՄԻՊ-ն ընդունել է Մարդու իրավունքների եզդիական կենտրոնի ղեկավարին
Իրանում 19-ամյա ըմբշամարտիկի մահապատիժը նոր մտահոգությունների ալիք է բարձրացրել
ԱԱԾ տնօրենը հայտարարել է, որ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը եղել է ԽՍՀՄ ՊԱԿ գործակալ
ՄԱԿ-ը կոչ է անում ստեղծել անվտանգ նավագնացության միջանցք՝ Պարսից ծոցից նավերը դուրս բերելու համար
Մելանյա Թրամփը շարունակում է պնդել, որ իր որդուն դեռևս անհրաժեշտ է մշտական հսկողություն
3 տարում՝ 125 հեռակա քրեական վարույթ. քանի՞ մեղադրյալ է հայտնաբերվել կամ վերադարձել Հայաստան
Փեզեշքիան. ԱՄՆ ագրեսիան ոչնչացնում է համաշխարհային իրավական համակարգը
Էս լրիվ գողական եք հա՞ գնում․ ԱԺ ում լարված մթնոլորտ է
Հեգսեթ. ԱՄՆ-ն պետք է օգտագործի իր սեփական զինամթերքը, այլ ոչ թե ուղարկի այն Ուկրաինա