Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված «UAZ»-ով վրաերթի է ենթարկվել ՌԴ քաղաքացին
Երեկ՝ հոկտեմբերի 19-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 02:25-ի սահմաններում Երևանի բնակիչ 36-ամյա Անդրանիկ Ա.-ն իր վարած «UAZ» մակնիշի ավտոմեքենայով Արտաշատի խճուղի 5/1 հասցեի դիմացի ճանապարհահատվածում վրաերթի է ենթարկել հետիոտն, ՌԴ քաղաքացի 32-ամյա Վասիլի Ն.-ին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը վիրավորին տեղափոխել է «Էրեբունի» հիվանդանոց, սակայն ճանապարհին գիտակցության չգալով մահացել է:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ:
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկ Արմեն Հարությունյանն ու կրտսեր պարեկ Մհեր Մանուկյանը:
Դեպքի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Համբարձում Պետրոսյանի, բաժնի պետի տեղակալներ Արթուր Ադամյանի, Գրիգոր Ավետիսյանի և քննիչ Հայկ Սահրադյանի գլխավորությամբ:
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:
Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Անդրանիկ Ա.-ն աշխատում է Երևանի քաղաքապետարանի Աղբահանության և սանմաքրման հիմնարկում, իսկ ավտոմեքենան էլ հաշվառված է Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում:

Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
ՄԻՊ-ն ընդունել է Մարդու իրավունքների եզդիական կենտրոնի ղեկավարին
ՄԱԿ-ը կոչ է անում ստեղծել անվտանգ նավագնացության միջանցք՝ Պարսից ծոցից նավերը դուրս բերելու համար
Իրանում 19-ամյա ըմբշամարտիկի մահապատիժը նոր մտահոգությունների ալիք է բարձրացրել
ԱԱԾ տնօրենը հայտարարել է, որ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը եղել է ԽՍՀՄ ՊԱԿ գործակալ
Մելանյա Թրամփը շարունակում է պնդել, որ իր որդուն դեռևս անհրաժեշտ է մշտական հսկողություն
Տեխնիկական խափանում մետրոպոլիտենում․ ուղևորներին իջեցրել են «Գործարանային» կայարանում
Փեզեշքիան. ԱՄՆ ագրեսիան ոչնչացնում է համաշխարհային իրավական համակարգը
Էս լրիվ գողական եք հա՞ գնում․ ԱԺ ում լարված մթնոլորտ է
Հեգսեթ. ԱՄՆ-ն պետք է օգտագործի իր սեփական զինամթերքը, այլ ոչ թե ուղարկի այն Ուկրաինա