Եթե խնդիրը չլուծվեց, մի օր այդ շենքերը փլուզվելու են. Ավինյանը՝ 4-րդ կարգի վթարային շենքերի մասին
Երևանի քաղաքապետարանի՝ հոկտեմբերի 20-ի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձավ Արզումանյան 10 և 17 հասցեներում գտնվող 4-րդ կարգի վթարային շենքերի վերակառուցման ծրագրին։
«Որոշ մարդիկ չեն գիտակցում, որ ապրում են 4-րդ կարգի վթարային շենքում, շենքը կարող է փլուզվել, և որ Երևանի քաղաքապետարանն այստեղ ուղիղ պարտավորություն և պարտականություն չունի: Սա անում ենք, որովհետև հասկանում ենք՝ մարդկանց անվտանգությունն ամենից վեր է,- ասաց նա և հավելեց,- 4-րդ կարգի վթարային շենքում բնակարաններն ու հասարակական տարածքն արժեն 0 դրամ, որովհետև այն փլուզման ենթակա է»:
Ավինյանը հիշեցրեց, որ քաղաքապետարանն առաջարկել էր բնակիչներին վերաբնակեցման ծրագիր, որի շրջանակում այդ հասցեներում պետք է կառուցվի նոր շենք, և բնակիչները պետք է ապահովվեին նոր բնակարաններով։
«Զրո դրամը պետք է դառնար բնակարան, և բոլոր այն մարդիկ, որոնք դատական գործընթացներով խնդիր են ստեղծում, թող իրենց պատասխանատվության բաժինը գիտակցեն»,- ասաց նա։
Ավինյանը նշեց՝ իրեն չի հետաքրքրում հայցադիմումների մերժման պատճառը՝ լինի դա տեխնիկակա՞ն, թե՞ այլ բնույթի։ Ըստ նրա՝ հնարավոր է՝ բնակիչները չեն գիտակցում փլուզման վտանգը։
«Ասեմ՝ ինչ է դրա վերջը. եթե խնդիրը չլուծվեց, մի օր այդ շենքերը փլվելու են, ուղղակի փլվելու են, ու պատասխանատվությունը, այո՛, լինելու է առաջին հերթին նրանց վրա, ովքեր ամեն կերպ խոչընդոտում են ծրագրի իրականացումը»,- հայտարարեց նա։
Տիգրան Ավինյանը նաև հիշեցրեց, որ նախորդ տարի 70 բնակարան է հատկացվել 70 ընտանիքի:
«Բոլոր այն մարդիկ, որոնք դիմադրում են, նրանց հետ միայն փորձաքննություններով և գնահատված արժեքով հարցը կլուծվի: Չի կարելի այդ կերպ վերաբերվել: Հանրային վտանգավորություն ունեցող շենքեր են դրանք»,- ասաց նա:


















































Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
ՄԻՊ-ն ընդունել է Մարդու իրավունքների եզդիական կենտրոնի ղեկավարին
ՄԱԿ-ը կոչ է անում ստեղծել անվտանգ նավագնացության միջանցք՝ Պարսից ծոցից նավերը դուրս բերելու համար
Իրանում 19-ամյա ըմբշամարտիկի մահապատիժը նոր մտահոգությունների ալիք է բարձրացրել
ԱԱԾ տնօրենը հայտարարել է, որ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը եղել է ԽՍՀՄ ՊԱԿ գործակալ
Մելանյա Թրամփը շարունակում է պնդել, որ իր որդուն դեռևս անհրաժեշտ է մշտական հսկողություն
Տեխնիկական խափանում մետրոպոլիտենում․ ուղևորներին իջեցրել են «Գործարանային» կայարանում
Փեզեշքիան. ԱՄՆ ագրեսիան ոչնչացնում է համաշխարհային իրավական համակարգը
Էս լրիվ գողական եք հա՞ գնում․ ԱԺ ում լարված մթնոլորտ է
Հեգսեթ. ԱՄՆ-ն պետք է օգտագործի իր սեփական զինամթերքը, այլ ոչ թե ուղարկի այն Ուկրաինա