Դանակահարություն՝ Աբովյան քաղաքում. բժիշկները պայքարում են տուժածի կյանքի համար
Երեկ՝ հոկտեմբերի 11-ին, դանակահարություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 23:20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզային քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ «Աբովյան» բժշկական կենտրոն մի քաղաքացի է տեղափոխվել՝ դանակահարված վիճակում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Բժիշկները քրեական և համյանքային ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը իրենց մոտ է բերվել «որովայնի առաջային պատի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ, գտնվում է վիրահատարանում ու ի վիճակի չէ բացատրություն տալու: Մինչ բժիշկները պայքարում էին նրա կյանքի համար, Կոտայքի ոստիկանության բաժնի և Կոտայքի մարզի քրեական ոստիականները պարզել են, որ վիրավորը Կոտայքի մարզի բնակիչ 51-ամյա Արշակ Մ.-ն է:
Իրավապահները պարզել են նաև, որ նույն օրը՝ ժամը 23:00-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Չափիչի 3-րդ շենքի բակում Կոտայքի մարզի բնակիչ 36-ամյա Սամվել Հ.-ն անհիմն հարցերի շուրջ վիճաբանություն է ունեցել Արշակ Մ.-ի հետ, որի ժամանակ էլ իր մոտ եղած սուր կտող-ծակող առարկայով հարվածել է Արշակ Մ.-ին:


















































Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
ՄԻՊ-ն ընդունել է Մարդու իրավունքների եզդիական կենտրոնի ղեկավարին
ՄԱԿ-ը կոչ է անում ստեղծել անվտանգ նավագնացության միջանցք՝ Պարսից ծոցից նավերը դուրս բերելու համար
Իրանում 19-ամյա ըմբշամարտիկի մահապատիժը նոր մտահոգությունների ալիք է բարձրացրել
ԱԱԾ տնօրենը հայտարարել է, որ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը եղել է ԽՍՀՄ ՊԱԿ գործակալ
Մելանյա Թրամփը շարունակում է պնդել, որ իր որդուն դեռևս անհրաժեշտ է մշտական հսկողություն
Տեխնիկական խափանում մետրոպոլիտենում․ ուղևորներին իջեցրել են «Գործարանային» կայարանում
Փեզեշքիան. ԱՄՆ ագրեսիան ոչնչացնում է համաշխարհային իրավական համակարգը
Էս լրիվ գողական եք հա՞ գնում․ ԱԺ ում լարված մթնոլորտ է
Հեգսեթ. ԱՄՆ-ն պետք է օգտագործի իր սեփական զինամթերքը, այլ ոչ թե ուղարկի այն Ուկրաինա